Просмотр содержимого документа
«Մեր լավաշ հացը»
Մեր լավաշ հացը
Մեր լավաշ հացը մեր պարղությունն է,
Որ բաց ենք անում ամենքի առաջ,
Մեր լավաշ հացը․․․մեր պատմությու՜նն է,
Կրակի բոցում թրծված ու հառնած․․․
Մեր լավաշ հացը մեր տրտմությունն է,
Համբերությու՜նն է մեր կարկտահար,
Մեր լավաշ հացը մեր էությու՜նն է,
Մեր Հաց-հավատը՝ աղոթք ու նշխարհ․․․
Մեր լավաշ հացը մեր սրբությու՜նն է,
Երդվե՛լ, երդվո՛ւմ ենք միշտ հացի առաջ․․․
Անահիտ Պարսամյան
ԼԱՎԱՇԸ մեր ազգային հացն է։Մյուս հացատեսակներից տար-
բերվում է նրանով, որ խմորե միջուկ չունի։ Դրա համար էլ
դյուրամարս է։ Նաև հնարավոր է լինում շատ երկար պահել։
Հայաստանի որոշ վայրերում լավաշն աշնանը թխում,չորացնում
և պահում են ամբողջ ձմռան համար։Ուտելուց առաջ
բավական է լավաշի վրա ջուր ցողել, մի քանի րոպե պահել
կտորի մեջ, և թարմացած հացը զարդարում է սեղանը։
Լավաշի հատկությունը նրան անփոխարինելի է դարձրել
երկարատև ճամփորդությունների ժամանակ,բերդերում և քա-
ղաքներում թշնամուց պաշարվածների համար։