1.Օրհներգ
2.Դրոշով բարձրանում են վերև ծածանում են դրոշները:
3.Հեռու, մոտիկ ընկերներին,-աշխարհներին, արևներին,-
Հրանման հոգիներին:
Բոլոր նրանց, ում որ հոգին վառվում է վառ,-
Բոլոր նրանց հոգիներին արևավառ,-
Կյանքի, մահի այս ամենի աղջամուղջում
Ողջակիզվող հոգիներին –ողջույն,ողջույն:
4.Ողջույն իմ Հայաստան,ողջույն իմ Արցախ, 27-ամյա իմ անկախ հայրենիք: Բարև Ձեզ մեր սիրելի ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր:
5.Այսօր մեր դպրոցում և ողջ Հայաստանում տոն է: Բոլորս նշում ենք մեր երկրի՝ 27 ամյա անկախ ու ազատ Հայաստանի տոնը:
6.Պար
8 Հայաստան աշխարհ… ոչ ոք չի կարող ստույգ ասել երբ առաջին անգամ քարը քարին դրվեց այս հինավուրց լեռնաշխարհում: Այդ օրվանից կառուցելը ճակատագրի նման ուղեկցել է հայ ժողովրդին, որը ծնվել և ապրում էր քարե օրորոցում` խնկարկելով հողին ու արևին:
9. Դարեր են եկել ու անցել մեր հողի վրայով: Նրանցից ամեն մեկը մի վերք է թողել այս հողում մի կնճիռ ՝ ժողովրդի ճակատին ու նրա սրտում:
10.Հազարամյակների ընթացքում հայ ժողովուրդը մղել է հազարավոր ճակատամարտեր, իրենց նշանակությամբ դրանցից հիշարժանը երեքն են` Ավարայրի,Սարդարապատի և Շուշիի:
11. Եղիշեն Ավարայրի ճակատամարտի սրբազան արյունով սրբագործեց մեր ժողովրդի գոյամարտի առաջին մատյանը, որը նրա ազատամարտն էր՝ հանուն հավատի, և գիտակցված մահի գաղափարական խորհրդանիշը:
12.Սարդարապատը պատերազմն էր հանուն կյանքի և ընդդեմ հավատի:
13.Շուշին հավելեց նաև նոր ժամանակներում մեր չհնացող ազատասիրության վերածննդի ոգին,այս ամենից մեզ համար առանձնանում է մի բախտորոշ խորհուրդ ..
14.Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,
Կանգնած խոհո՛ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հընի.
Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում աստծու հետ
Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ.
Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ տի ասես աշխարհքին
Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին —
15.Մեզ համար չկան անելանելի վիճակներ,մենք միշտ ուժեղ ենք ավելի քան պատկերացնում ենք և հետո մենք դատապարտված ենք ապավինելու միայն մեր սեփական ուժերին, կարողություններին և հնարավորություններին:Մենք ոչ միայն եզակի ենք մեր տեսակով ու ստեղծածով, նաև մենակ ենք մեր ճակատագրով:
Հույսի՛ հայրենիք,
Լույսի՛ հայրենիք:
16.Երգ Նունե եսայան
17.Ազատություն երազեցինք,
Անկախություն պահանջեցինք,
Եվ կերտեցինք մենք իսկական
Ազատ, անկախ, Մայր Հայաստան:
17.1 Իմ Հայաստան, իմ հայրենիք,
Ազատ ես դու և անառիկ,
Կանգնած ես հպարտ` աշխարհի առաջ,
Ինչպես Մասիսն է` վեհ, ձյունագագաթ
17. 2Աստծո օրհնա’քը քեզ երկիր իմ ավետյաց,
Կուզեմ որ նոր ուժով փթթե’ս, ծաղկե’ս,
Ու քո եղերացիր որդոց միաբանած,
Դրախտ Երկիր դառնաս Արարատին ի տես:
Ցնծա, Արցախ աշխարհ,
Ցնծա, Հայոց երկիր,
Բացվեց ահա ճամփան
Մեր ընդհատված երթի.
Քանզի հայեր ենք մենք,
Վառվող ջահեր ենք մենք,
Քանզի ոգինՀայկյան
Մեր մեջ պահել ենք մենք:
Ծաղկիր, երկիր ազատ,
Ճախրիր ոգի հայոց,
Թող վեր հառնի, շողա հավերժ
Հավատը մեզ պահող.
Քանզի հայեր ենք մենք,
Վառվող ջահեր ենք մենք
18.1991 թ սեպտեմբերի 21-ին հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը` շուրջ 2 մլն 42 հազար մարդ “այո” ասաց անկախությանը: Կատարվեց հայ ժողովրդի երազանքը:
19.Այսօր արդեն 27 տարի է, որ մենք հաստատուն քայլերով քայլում ենք անկախության ճանապարհով: Դժվար է այն, լի խոչընդոտներով, բայց և միաժամամակ երփներանգ ծաղիկների գույնով ու բույրով:
20. Իրականացավ մեծ զորավարներ Գարեգին Նժդեհի,Դրաստամատ Կանայանի, Անդրանիկի, Ավոյի և շատ շատերի դարավոր երազանքը: Այսօր մենք ենք մեր հողի ու հայրենիքի տերը:
21.Պահենք այն սրբորեն և հպարտանանք նրա յուրաքանչյուր հաջողությամբ, իսկ անկախության շինության հիմնաքարում դնենք նաև մեր փոքրիկ քարը:
22.Հպարտ ենք այսօր մեր նորօրյա զինանշանով, փողփողուն եռագույնով և ազատության գովքը երգող օրհներգով:
Արյունից ծորած երիզ մի կարմիր
Երկնքից պոկված կտոր մի կապույտ,
Հասուն արտերի շող նարնջագույն,
Եվ վեց դարերի խավարի վրա
Դրոշ եռագույն:
23.Երգ/ ․․․․․․․․․․․․․․․/
24.Հայ ժողովուրդը հավերժ է իր բոլոր նեղ ձորերի և ըղձանքների` անսահման դաշտերում: Ուրեմն անմահ են նրա բոլոր երևույթ զավակները:
25.Բոլորը,որպես հայոց յոթնագագաթ պոեզիա` ամբողջ մշակույթ: Որոնք թանձր ու հավերժ խենթացնող գինիներ են, լցված մաշտոցատուր ադամանդյա կարասներում:
26 Եվ ինչ էլ լինի, համայն մարդկության լսողությունով, Հայկական ձայնը պիտի սլանա: Եվ ճշմարտապարտ մի ուրիշ դարում Դառնա լսելի. Քանզի արդար է: Եվ քանզի երկար մնում է սաստված, Իսկ պայթյունները հաճախ գալիս են նաև զսպումից:
27.Մենք հայ ենք ,հայեցի,ծնվել և ապրում ենք աստվածային այն հողի վրա,որ կոչվում է Հայոց հող:Զավակն ենք դարերի և ավերում տեսած,բայց երբեք ծնկի չեկած մի մեծ ժողովրդի:...
28.Խաղողի այն համառ ու տոկուն որթն ենք , որի արմատները հասնում են մինչև Հայասա և Նաիրի, իսկ պտուղն ու տերևը թարմանում են այսօրվա ցողից ու լցվում֊ հասունանում վաղվա արևի շողից.
29.Մենք գալիս ենք Նաիրյան երկրից ու Ուրարտու երկրից ենք գալիս` Տիգրանակերտից, Էջմիածնից ու Ավարայրից, Սասնա բարձրիկ սարերից ենք գալիս. Մուշից, Վանից ու Սարդարապատից ենք գալիս:
30 Մենք. ՀԱՅՈւՀԻ ենք...լսում եք՝ՀԱՅՈւՀԻ: Դղրդա՛Արարատ, մռնչա՛Արցախ, ծովացի՛ր Արաքս, վե՛ր ամբառնա Հայատան. Քո գոյությունը շարունակողը մենք ենք: Դողա ոսո՛խ , սարսափիր թու՛րք. Քո առաջ ՀԱՅՈւՀԻ է կանգնած, ՀԱՅՈւՀԻՆ՝ուժը ժառանգած Մոնթեից , Անդրանիկից, Նժդեհից, Թաթուլից, նոր ոգի առած Ազատից, Արարատից, Արմենից, իր սահմանապահ Քաջ Տղերքից: Տե՛ս ու վախեցի՛ր ԻՄ հեզ, նուրբ, կանացի, բայց և կոպիտ, հպարտ ու ՀԱՅ էությունից:
27. Պար