Просмотр содержимого документа
«Միջոցառումներ /նախակրթարան»
-- Հարգելի՛ հյուրեր, ծնողնե՛ր, մեր շատ սիրելի՛ փոքրիկներ, սիրով ողջունում ենք ձեզ մեր այս հյուրընկալ դահլիճում:
– Ամանորը հրաշալի տոն է, որը կապված է գալիք տարվա լավագույն հույսերի և ցանկությունների իրականացման հետ…
Այն կախարդական է, խորհրդավոր, զարմանալի, անկրկնելի ու հմայիչ… մարդիկ սպասում են հերթական հրաշքի, մի լուսավոր հեքիաթի, նոր երջանկության:
2020 դարպասներից այն կողմ, երկնակամարից ցած իջնեն երջանկության փաթիլները, թող բոլորի աչքերում արտացոլվի սիրո անշեջ հուրը, ամենքի առջև փռվեն հաջողության զմրուխտ գորգերը ու թող ամեն ոք հայտնվի առողջության գրկում: Իսկ 2018թ կառքն իր հրեղեն թևերով թող բոլորին տանի դեպի բարին ու լավը, նվիրական երազանքների կատարումը:
Միասին -- Շնորհավո՛ր Նոր տարի և Սուրբ ծնունդ:
--Երեխանե՛ր, սիրու՞մ եք Ամանորը:
Խումբ -Այո՜:
- Այն ի՞նչ ծառ է ցուրտ ձմռանը կանաչ հագնում, զարդարում
—Այն ի՞նչ ծառ է, որ բոլորին ուրախություն է բերում:
- Իսկ այն ո՞վ է մեզ հյուր գալիս Ամանորի գիշերին և պարգևում խինդ ու ծիծաղ ու նվերներ բոլորին:
—Եկեք ուրա՛խ դիմավորենք գալիք Նոր տարին:
Երգ -:
– Երեխանե՛ր, հիշու՞մ եք օրեր առաջ մենք նամակ գրեցինք Ձմեռ պապիկին և փուչիկի օգնությամբ ճանապարհեցինք դեպի
հեռավոր Լապլանդիա:
—Եկեք պարզենք, արդյոք հասե՞լ են մեր նամակները:
—Այժմ, խնդրում եմ ուղիղ միացում Ձմեռ պապիկին:
– Իսկ հիմա եկեք ուրախ երգով կանչենք մեր Ձմեռ պապին:
Ձմեռ պապ – Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ ծնունդ…
_Այս ի՞նչ բան է, ինչու՞ չեն վառվում տոնածառի լույսերը:
Ա՜, հիշեցի, դուք պետք է գուշակեք հանելուկների պատասխանները, որից հետո ես կվառեմ տոնածառի լույսերը:
Հանելուկներ----
- Սիրելի՛ Ձմեռ պապ, երեխաները պատասխանները ճիշտ գուշակեցին, վառե՛ք խնդրում
ենք տոնածառի լույսերը:
Ձմեռ պապ - Դե եկե՛ք փակենք մեր աչքերը և հաշվենք
մինչև 3-ը:
Ծափահարություննե՜ր…
-- Դե եկեք մեր Ձմեռ պապին ուրախացնենք երգ ու պարով: