СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Мониторинг и оценка результатов деятельности студентов

Нажмите, чтобы узнать подробности

Мониторинг и оценка результатов деятельности студентов

Просмотр содержимого документа
«Мониторинг и оценка результатов деятельности студентов»

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Վերահսկողությունը հետադարձ կապ է, որը թույլ է տալիս անհրաժեշտ շտկումներ անել ուսուցման բովանդակության, մեթոդների ու ձևերի կիրառման, գիտելիքների յուրացման գործընթացի կատարելագործման համար:

Վերահսկողությանգործառույթը ախտորոշիչն է, երբ ուսուցիչը բացահայտում է սովորողների գիտելիքների, կարողությունների, հմտությունների , մակարդակը` նրանց նոր գիտելիքների հաղորդմանը պատրաստելու համար:

Վերահսկողությունը  նպաստում է  սովորողների բազմակողմանի ուսումնասիրմանը, հետաքրքրությունների բավարարմանը, գիտելիքների ամրապնդմանը:

Վերահսկողությունը

նպաստում է

սովորողների բազմակողմանի ուսումնասիրմանը, հետաքրքրությունների բավարարմանը, գիտելիքների

ամրապնդմանը:

Առանձնացնում են վերահսկողության երեք տեսակ. Ընթացիկ Պարբերական Հանրագումարային կամ ընդհանրացնող

Առանձնացնում են վերահսկողության երեք տեսակ.

Ընթացիկ

Պարբերական

Հանրագումարային կամ ընդհանրացնող

Ընթացիկ վերահսկողություն

Ընթացիկ վերահսկողություն

 Ընթացիկ վերահսկողությունն անցկացվում է ամենօրյա ուսումնական աշխատանքներում: Յուրաքանչյուր դասի ընթացքում ուսուցիչը ստուգում է գիտելիքների ու կարողությունների յուրացումը:

Պարբերական վերահսկողություն

Պարբերական վերահսկողություն

 Պարբերական վերահսկողությունն անցկացվում է ուսումնական ծրագրի խոշոր բաժնի, ծավալուն թեմայի ուսումնասիրումից հետո. հաշվի են առնվում նաև ընթացիկ վերահսկողության արդյունքները:

Հանրագումարային կամ ընդհանրացնող վերահսկողություն

  Հանրագումարային կամ ընդհանրացնող վերահսկողությունն իրականանում է ուսումնական տարվա վերջում և նախորդում է հաջորդ դասարան փոխադրվելուն: Հիմնական նպատակն է պարզել ուսուցման հաջորդ փուլին անցնելու համար յուրացված գիտելիքների նվազագույնը և պատրաստության մակարդակը:

Կիրառվում են վերահսկողության հետևյալ ձևերը` 1.  ֆրոնտալ կամ ընդհանուր, որը կիրառվում է թեմայի ընդհանուր յուրացումը պարզելու համար. ճիշտ է, այս ձևը զբաղեցնում է դասարանի բոլոր աշակերտներին, բայց նրանց ձեռք բերած գիտելիքների որակի, խորության և կայունության մասին ուսուցիչը լիարժեք պատկերացում չի ստանում, 2.  անհատական, որը ուսուցչին հնարավորություն է տալիս յուրաքանչյուր աշակերտի յուրացրած գիտելիքների մասին ամբողջական պատկերացում ստանալ, 3.  համակցված. աշակերտների մի մասը բանավոր է պատասխանում, մի մասը` գրավոր, 4.  խմբային, երբ գնահատվում է խմբային աշխատանքը:

Կիրառվում են վերահսկողության հետևյալ ձևերը`

1. ֆրոնտալ կամ ընդհանուր, որը կիրառվում է թեմայի ընդհանուր յուրացումը պարզելու համար. ճիշտ է, այս ձևը զբաղեցնում է դասարանի բոլոր աշակերտներին, բայց նրանց ձեռք բերած գիտելիքների որակի, խորության և կայունության մասին ուսուցիչը լիարժեք պատկերացում չի ստանում,

2. անհատական, որը ուսուցչին հնարավորություն է տալիս յուրաքանչյուր աշակերտի յուրացրած գիտելիքների մասին ամբողջական պատկերացում ստանալ,

3. համակցված. աշակերտների մի մասը բանավոր է պատասխանում, մի մասը` գրավոր,

4. խմբային, երբ գնահատվում է խմբային աշխատանքը:

Վերահսկողության մեթոդներն են.

Վերահսկողության մեթոդներն են.

Դիտում

Դիտում

 Դիտումը, որը կիրառվում է ընթացիկ վերահսկողության ընթացքում: Ուսուցիչը հետևողականորեն հսկում է կոլեկտիվի և յուրաքանչյուր աշակերտի ուսումնական գործունեությունը, գաղափար է կազմում ոչ միայն յուրացված գիտելիքների, այլև գիտակցական կարգապահության, վարքի, անձնային որակների մասին:

Բանավոր վերահսկողության մեթոդ

Բանավոր վերահսկողության մեթոդ

  Բանավոր վերահսկողության մեթոդներից են զրույցը, պատմելը, բացատրությունը, տեքստի ընթերցանությունը, հարցուպատասխանը, հաղորդումը, նաև քննությունը և ստուգարքը, որոնք բացահայտում են գիտելիքների ծավալն ու խորությունը: Պատմելու ընթացքում նյութը համակարգված շարադրվում է: Հարցուպատասխանի ընթացքում աշա¬կերտը պատասխանում է ուսուցչի հարցին, այսինքն` այն չի կրում համակարգված, ամբողջական բնույթ:

Գրավոր վերահսկողության մեթոդ

Գրավոր վերահսկողության մեթոդ

 Գրավոր վերահսկողության մեթոդներից են գրավոր աշխատանքները` թելադրությունը, փոխադրությունը, շարադրությունը, տարբեր առարկաներից հանձնարարվող գրավոր աշխատանքները, ինչպես նաև դիդակտիկական թեստերը: Գրավոր աշխատանքներն առավելապես բացահայտում են սովորողների գիտելիքների մակարդակը, խորությունը, խոսքի տրամաբանականությունը, մշակույթը, մտածողությունը: Տնային շարադրությունը, ռեֆերատները թույլ են տալիս խնայել ժամանակը, սակայն միշտ չէ, որ պատկերացում են տալիս աշակերտի ինքնուրույն աշխատանքի մասին: : Քննություններն անցկացվում են ուսումնական աշխատանքի հանրագումարային վերահսկման նպատակով: Ստուգարքներն անցկացվում են ուսումնական ծրագրի առանձին բաժիններից` հաշվի առնելով ընթացիկ վերահսկողության արդյունքները:

Գործնական վերահսկողության մեթոդ

Գործնական վերահսկողության մեթոդ

 Գործնական վերահսկողության մեթոդներով ստուգվում են ուսումնական լաբորա-տորիաներում, արհեստանոցներում, ուսումնափորձնական հողամասում տարբեր փորձերի կատարման, գործիքների, առարկաների, սարքերի պատրաստման գործնական կարողություններն ու հմտությունները:

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Գնահատումը աշակերտների ուսումնական գործունեության արդյունքների` գիտելիքների, կարողությունների, հմտությունների, ակտիվության, ինքնուրույնության, զարգացվածության, վարքի արժևորումն է: Գնահատումը սովորողների ուսումնական արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, կուտակելու, վերլուծելու և դրա հիման վրա հանրակրթության արդյունքները վերահսկելու գործընթացն է: Գնահատվում են չափորոշիչներով սահմանված գիտելիքների յուրացումը, սովորածը գործնականում կիրառելու կարոություններն ու հմտությունները, մտագործունեության մակարդակը: Գնահատականը գնահատման հետևանքն է. այն ավելի կոնկրետ է, բխում է ձեռք բերված գիտելիքների, կարողությունների, հմտությունների խորությունից, դրանց կիրառման արդյունքից

Գնահատումը լինում է երկու ձևի Ուսուցանող(ձևավորող) Պարտադիր

Գնահատումը լինում է երկու ձևի

Ուսուցանող(ձևավորող)

Պարտադիր

1.Ուսուցանող(ձևավորող) գնահատում, որն իրականացվում է առանց գնահատականը գրանցելու և ուղեկցվում է առաջադրանքի կատարման վերաբերյալ աշակերտին արված դիտողություններով, հետադարձ կապի ապահովմամբ: Ուսուցանող գնահատման համար երաշխավորվում են աշխատանքի հետևյալ տեսակները` տնային աշխատանքները, ինքնուրույն աշխատանքները, բաց հարցերով քննարկումները, ինքնագնահատումը, փոխադարձ գնահատումը, խմբային աշխատանքները և այլն:  2.Պարտադիր գրանցման ենթակա միավորային գնահատմամբ երաշխավորում են ստուգման հետևյալ տեսակները` բանավոր հարցում, թեմատիկ գրավոր աշխատանք, կիսամյակային ամփոփիչ աշխատանք, գործնական աշխատանք: Սովորողի կիսամյակային գնահատականը ձևավորվում է ստուգման նշված տեսակներից նրա վաստակած գնահատականների հիման վրա:

1.Ուսուցանող(ձևավորող) գնահատում, որն իրականացվում է առանց գնահատականը գրանցելու և ուղեկցվում է առաջադրանքի կատարման վերաբերյալ աշակերտին արված դիտողություններով, հետադարձ կապի ապահովմամբ: Ուսուցանող գնահատման համար երաշխավորվում են աշխատանքի հետևյալ տեսակները` տնային աշխատանքները, ինքնուրույն աշխատանքները, բաց հարցերով քննարկումները, ինքնագնահատումը, փոխադարձ գնահատումը, խմբային աշխատանքները և այլն:

2.Պարտադիր գրանցման ենթակա միավորային գնահատմամբ երաշխավորում են ստուգման հետևյալ տեսակները` բանավոր հարցում, թեմատիկ գրավոր աշխատանք, կիսամյակային ամփոփիչ աշխատանք, գործնական աշխատանք: Սովորողի կիսամյակային գնահատականը ձևավորվում է ստուգման նշված տեսակներից նրա վաստակած գնահատականների հիման վրա:

Գնահատումը պետք է լինի ճկուն և հոգեբանորեն հիմնավորված: Մանկավարժը պետք է կարողանա կանխատեսել գնահատման դրական և բացասական հետևանքները, դաստիարակչական արդյունքը, վալեոլոգիական և սոցիալ-հոգեբանական ներգործությունը:

Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!