Просмотр содержимого документа
«More about the USA»
Դասի պլան անգլերենից
Դասարան՝ 5-րդ
Թեմա՝ ‘’ More about the USA ‘’
Դասի տևողությունը՝ 45 րոպե
Դասի նպատակները՝
ա) սովորել արտահայտել մտքերը թեմայի շուրջ;
բ) օգտագործել թեմայի բառապաշարը քննարկման մեջ;
գ) ստանալ նոր տեղեկություններ թեմայի շուրջ;
դ) ամփոփել ստացած գիտելիքները:
Դասի վերջում աշակերտները պիտի կարողանան՝
ա) օգտագործել թեմային վերաբերվող բառերն ու արտահայտությունները քննարկման մեջ;
բ) արտահայտել մտքերը թեմայի շուրջ;
գ) կիսել թեմայի շուրջ ձեռք բերած փորձն ու գիտելիքները համադասարանցիների հետ:
Բառապաշար՝‘’ More about the USA ‘’թեմային վերաբերող բառեր:
Դասի կահավորումը և անհրաժեշտ պարագաներ՝
պրոյեկտոր, համակարգիչ, պաստառներ, քարտեր, մարկերներ:
Դասի ընթացքը
1. Կազմակերպչական պահ:
2. Մտագրոհ ( Brainstorming )
Այս մեթոդի շնորհիվ գրում են բոլոր բառերը . արտահայտությունները, որոնք սովորել են թեմայի շրջանակներում:
Let us see what you know about the USA?
Այս մեթոդը օգնում է ուսուցչին ակտիվացնել աշակերտներին, պարզել, թե ինչ գիտեն աշակերտները նյութի մասին: Աշակերտները հաղորդում են ընդհանուր տվյալներ ԱՄՆ-ի մասին:
3. Տեսահոլովակի դիտում և քննակում: ( Watching and discussing )
Աշակերտները դիտում են տեսահոլովակ ԱՄՆ-ի տեսարժան վայրերի մասին, այնուհետև քննարկում տեսածը:
4. Սլայդերի դիտում: Աշակերտները դիտում են սլայդ ԱՄՆ-ի նահանգների վերաբերյալ , փորձում քարտեզի վրա ցույց տալ բոլոր նահանգները, պատմել յուրաքանչյուր նահանգի մասին նախապես հավաքած տեցեկությունները:
5. Խմբային աշխատանք պաստառներով ( Group work ): Ուսուցիչը բաժանում է դասարանը խմբերի: Խմբերից մեկին հանձնարարվում է ներկայացնել բոլոր նահանգները, մյուսին՝ աշխարհագրական դիրքն ու սովորույթները, երրորդ խմբին՝ Գլխավոր քաղաքները: