СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ներքին օրգաններ

Категория: Биология

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ներքին օրգաններ»


Ներքին օրգաններ

Չնայած որ մենք ներքին օրգաններին այդքան էլ շատ ուշադրություն չենք հատկացնում, բայց նրանք են մեզ թույլ տալիս ուտել, շնչել և քայլել: Ահա մի քանի հետաքրքիր փաստեր մեր ներքին օրգանների աշխատանքի մասին:

22.  Ամենամեծ ներքին օրգանը բարակ աղին է: Չնայած որ այն անվանվում է «բարակ», այն մարդու միջին հասակի քառապատիկ երկարությունն ունի: Եթե այն չճկվեր և չոլորվեր, ապա այն չէր տեղավորվի որովայնի խոռոչում:

23.  Մարդու սիրտը կարողանում է առաջացնել այնքան ճնշում, որը արյունը կարող է նետել մոտ 10 մետր: Հենց այդ ուժեղ ճնշման պատճառով էլ առաջանում են սրտի զարկերը:

24. Ստամոքսում եղած թթուն բավականաչափ ուժեղ է բարակ մետաղյա թիթեղի կտորը լուծելու համար: Դա չի նշանակում, սակայն, որ դուք կարող եք այն համտեսել, որովհետև քայքայման պրոցեսը շատ երկար և դժվար է տեղի ունենում:

25. Մարդու օրգանիզմում կա 96 000 կմ արյունատար անոթ: Որպեսզի ավելի լավ պատկերացնեք, Երկրի շուրջը մեկ պտույտը ընդամենը 40 000 կմ է, այսինքն՝ անոթները կարելի է երկու անգամ պտտել Երկրի շուրջը:

26. Ստամոքսի ներքին պատը փոխվում է 4 օրը մեկ: Ստամոքսի պատի բջիջները շատ հեշտ քայքայվում են ստամոքսի ուժեղ թթուների ազդեցությամբ: Նրանք, ովքեր ունեն ստամոքսի խոց, կարող են փաստել, թե ինչքան ցավոտ է լինում, երբ այդ թթուները թափանցում են ստամոքսի պատից ներս:

27. Մարդու թոքերի գումարային մակերեսը թենիսի կորտի չափ է, որի շնորհիվ գազափոխանակությունն ավելի արագ է տեղի ունենում: Թոքերում կան հազարավոր բրոնխեոլներ և փոքրիկ, խաղողի հատիկներին նմանվող ալվեոլներ: Վերջիններս պատված են մանրադիտակային չափերի մազանոթներով: Մեծ մակերեսը թույլ է տալիս ավելի արագ իրականացնել գազափոխանակությունը և ապահովել թթվածնի անընդհատ մուտքը արյան մեջ:

28.  Կնոջ սիրտն ավելի արագ է բաբախում, քան տղամարդունը: Սրա պատճառն այն է, որ կանայք սովորաբար չափերով ավելի փոքր են, քան տղամարդիկ: Կանանց և տղամարդկանց սիրտը աշխատում է տարբեր կերպ, հատկապես երբ վնասվել է, օրինակ ինֆարկտ են ունեցել: Բուժումները, որոնք ազդում են տղամարդկանց վրա, տարբեր կերպ են ազդում կանանց վրա:

29.  Գիտնականները հաշվել են լյարդի շուրջ 500 ֆունկցիաներ: Մարդիկ սովորաբար իրենց լյարդի մասին չեն մտածում, բացառությամբ այն դեպքի, երբ գիշերը չափից դուրս շատ են խմում: Լյարդը մարդու օրգանիզմի ամենաշատ աշխատող և ամենամեծ գեղձն է: Լյարդի ֆունկցիաների մեջ են մտնում՝ լեղու արտադրությունը, արյան կարմիր գնդիկների քայքայումը, սպիտակուցների սինթեզը, դետոքսիֆիկացիան և այլն:

30.  Աորտայի տրամագիծը համարյա հավասար է սովորական խողովակի տրամագծին: Մարդու սիրտը միջինում ունի երկու բռունցքի մեծություն, աորտայի չափսերը նույնպես տպավորիչ են: Աորտան այդքան մեծ է, քանի որ այն թթվածնով հարուստ արյուն է մատակարարում մարմնի բոլոր բջիջներին:

31.  Մարդու ձախ թոքն ավելի փոքր է, քան աջը, քանի որ ձախ հատվածում գտնվում է սիրտը: Մարդկանց մեծ մասին եթե խնդրեք նկարել թոքեր, նրանք երկու թոքը միմյանց շատ նման կնկարեն: Սակայն իրականում ձախ թոքն ավելի փոքր է, որը պայմանավորված է սրտի անհամաչափ տեղադրությամբ:

32.  Դուք կարող եք հեռացնել ձեր ներքին օրգանների մի մասը, բայց կենդանի մնալ: Մարդը կարող է կենդանի մնալ ստամոքսի, լեղապարկի, լյարդի 75%-ի, աղիների 80%-ի, մեկ երիկամի, մեկ թոքի հեռացման դեպքում: Չնայած որ այդ դեպքում մարդը իրեն այդքան էլ լավ չի զգա, բայց օրգանների բացակայությունից չի մահանա:

33.  Մակերիկամները փոխում են իրենց չափերը կյանքի ընթացքում: Մակերիկամները, որոնք գտնվում են երիկամների վերին հատվածում, պատասխանատու են սթրեսային հորմոնների՝ ադրենալինի և կորտիզոլի արտադրության համար: Պտղի յոթերորդ ամսում մակերիկամները համարյա ունեն երիկամների մեծությունը: Նորածնի մոտ մակերիկամները սկսում են փոքրանալ, որը շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում: Ծերերի մոտ այս գեղձերը այնքան փոքր են, որ հազիվ են նկատելի:




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!