Office Mix ծրագրի գործիքաշարը
Office Mix ծրագիրը հնարավոր է տեղակայել Office 2013 ծրագրային փաթեթի վրա: Իսկ Office 2016 ծրագրային փաթեթում արդեն առկա է Office Mix ծրագիրը և ներբեռնելու կարիք չկա: Այս ծրագրով աշխատելիս կարող ենք ստեղծել տեսադասեր, որոնք ներբեռնվում են հատուկ ամպի մեջ և յուրաքանչյուր ներբեռնմանը տրվում է հատուկ հասցե:
Երբ Power Point ծրագրով ստեղծում ենք որևէ սալիկաշար, այն կարելի է միանգամից բացել Office 2013-ի միջավայրում, և կիրառելով Office Mix գործիքաշարը կարող ենք ստեղծել տեսադասեր: Ներկայացնեմ այն գործիքաշարը, որի միջոցով ստեղծվում է տեսադասը.
1
/Ներդիրների տողից ընտրել Mix ներդիրը.
2/ Տեսադաս ստեղծելու համար անհրաժեշտ է ընտրել
կոճակը,որի արդյունքում բացվում է պատուհան.
Այս պատուհանում Record կոճակի ընտրությամբ սկսվում է տեսադասի ձայնագրումը: Ցանկացած պահի հնարավոր է կանգնեցնել ձայնագրումը սեղմելով նորից Record-ի վրա,իսկ անհրաժեշտության դեպքում՝ նորից շարունակել,կրկին սեղմելով կոճակի վրա: Իսկ եթե դադարեցնում ենք, ապա պետք է սեղմել Stop կոճակը:
3/ Հաջորդ սլայդին անցնելու համար օգտվում են Next Slide
կոճակից:
4/ Եթե ցանկանում ենք նախնական տեսնել, լսել ինչ տեսք ունի մեր ստեղծած տեսադասի տվյալ սլայդը, ապա պետք է օգտվենք
կոճակից:
5/ Ցանկացած սլայդի տեսագրությունը կարելի է անհրաժեշտության դեպում ջնջել և նորից տեսագրել Edit Slide Recording կոճակով:
Եթե պետք է ջնջել տվյալ սլայդի տեսագրությունը,ապա օգտվում ենք Delete Slide Recording կոճակից, այլապես, եթե ամբողջ ցուցադրման տեսագրությունն ենք որոշել ջնջել, ապա պետք է օգտվել Delete All Recordings կոճակից:
6/ Եթե ցուցադրությունում առկա են անիմացիաներ/անցումային էֆեկտներ/, ապա օգտվում ենք հետևյալ կոճակներից՝
P
revious Animation Next Animation
7
/ Տեսագրության ժամանակ հնարավորություն է ընձեռնվում տեսնելու ծանուցումների տիրույթում ներմուծված տեքստը: Դա կատարվում է հետևյալ կոճակի միջոցով՝ Slide Notes:
8/Տեսագրության ժամանակ հնարավորություն կա նաև ցույց տալու տեսադասը վարողի լուսանկարը, դրա համար պետք է ընտրենք հետևյալ հրամանը՝ Integrated Webcam:
Եթե չենք ուզում տեսագրողի նկարը երևա
Եթե ուզում ենք տեսագրողի նկարը երևա
9
/ Տեսագրության ժամանակ կարելի է նաև բացատրելուն զուգընթաց հատուկ մարկերների միջոցով նշել, ընդգծել նյութի բովանդակության մեջ եղած հրամանները կամ նկարները՝ առավել հասկանալի դարձնելու համար: Այդ մատիտները կարելի է ընտրել տարբեր գույներով հետևյալ կոճակներից.
Ռետինով կարելի հեռացնել կատարված նշումը:
10/ Տեսագրումը վերջացնելուց հետո պատուհանը փակում ենք Close կոճակով:
1
1/ Եթե ցանկանում ենք նախնական դիտել տեսագրությունը, կարող ենք օգտվել Mix ներդիրի Mix բաժնի Preview կոճակով.
1
2/ Տեսագրությունից հետո անհրաժեշտ է պահպանել տեսագրված նյութը, որի համար օգտվում են Upload to Office Mix կոճակից:
Արդյունքում բացված պատուհանից
ընտրվում է Next կոճակը:
1
3/Բացված Welcome պատուհանից պետք է ընտրել ինչ տարբերակով միանալ Office Mix ծրագրին.
1
4/ Հաջորդական քայլերի արդյունքում կատարվում է տեսանյութի ներբեռնում.
15/ Show me my mix հրամանի արդյունքում բացվում է Office Mix կայքը ,
ո
րտեղ լրացվում են տեսադասի վերնագիրը, տեսագրողի տվյալները, և պետք է տալ թույլտվություն, որպեսզի դիտողները կարողանան օգտվել՝
1
6/ Այս բոլորից հետո գործողությունները պետք է հաստատել
կոճակով: Այստեղ համակարգը տալիս է հղում/link/, որտեղ ներբեռնվում և պահվում է տեսագրված նյութը: