СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ողջո՜ւյն Սեպտեմբեր․․․

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ողջո՜ւյն Սեպտեմբեր․․․»

ՈՂՋՈՒՅՆ ՔԵԶ, ԴՊՐՈ՛Ց

(Սեպտեմբերի 1-ին նվիրված միջոցառման ծրագիր)

Միջոցառումն անցկացվում է դպրոցի տոնական զարդարված բակում:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀԻ – Դեղնավարս աշունն է պարում,

Բացվում են դռները դպրոցի,

Առաջին զանգն է կարկաչում,

Սեպտեմբերը կանչում է դասի:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ- Ողջու՛յն դպրոց, մեր սիրելի ուսուցիչներ, ծնողներ ու աշակերտներ, մեծ սպասելիքներով դպրոց ոտք դրած առաջին դասարանցիներ: Այսօր բոլորիս համակել է անասելի մի հուզմունք: Մեր սիրելի դպրոցը նորից իր գիրկն է առել հարյուրավոր երեխաների, լցվել նրանց զրնգուն ծիծաղով, ուրախությամբ ու հրճվանքով:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀԻ –Սեպտեմբերյան արևոտ այս առավոտը բարին է մաղթում բոլորիս և ասում.

-Ողջու՛յն սիրելի դպրոց, տո՛ն է այսօր, խնդությու՛ն,

Քաղցրահնչուն երգն է կանչում,

Հոգեպարար այդ երգի մեջ

Մեր ողջույնի երգն է հնչում,

Այն հնչում է մանուկների արդար կանչով,

Մեր սրտերի դողդոջ զարկով:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ – Կրկին եկավ սեպտեմբերը՝ իր հետ բերելով գիտելիքի տոնը: Ուրախ ու պայծառ տրամադրություն ենք մաղթում բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են ոտք դնում դպրոց: Եկեք ջերմ ողջույններով և ծափերով դիմավորենք նրանց՝ դասվար Ռ. Ավետիսյանի գլխավորությամբ:

Հնչում է Նանուլի «Մանկապարտե՛զ, մնաս բարով» երգը: Երեխաները դասվարի գլխավորությամբ դպրոցի մուտքից զույգերով գալիս են: Հաղորդավարները հերթով կարդում են երեխաների անուն-ազգանունները:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀԻ – Եվ այսպես Բաղրամյանի միջն. դպրոցի նոր՝ 2020-2021 ուս. տարվա մեկնարկին նվիրված առաջին զանգ ցերեկույթը.

ՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀԻ – ՀԱՂՈՐԴԱՎԱՐ – (միասին) Հայտարարում ենք բացված:

Հնչում է օրհներգը: Ծածանվում է եռագույնը:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ –Դպրության տոնին նվիրված մեր հանդիսավոր միջոցառմանը իր ուղերձով բոլորիս կշնորհավորի տնօրեն Ռ. Մարգարյանը:

Տնօրենի խոսքից հետո հնչում է դպրոցի մասին որևէ երգ դպրոցի երգող աշակերտների կատարմամբ:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀԻ – Մեր դպրոցն ունի իր պատմությունը, իր սովորույթներն ու ավանդույթները, գրված ու չգրված կանոնները: Այսօր՝ 2018-2019 ուստարում, կավելացնենք դրանց ևս մեկը: Այս տարի առաջին անգամ կանցկացնենք առաջին դասարանցիների երդման արարողություն:

Երդվում են տալիս առաջին դասարանցիները (բոլորը միասին).

Ես՝ առաջին դասարանցիս, հանդիսավոր երդվում եմ լինել ազնիվ, աշխատասեր, կարգապահ, երթարկվել դպրոցի կանոններին:

Երդվում եմ, երդվում եմ, երդվում եմ:

Երդման արարողությունից հետո, ելույթ է ունենում դպրոցի պարային խումբը:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ – Ոսումնական տարեսկզբին նվիրված տոնական միջոցառումը շարունակվում է: Մեր շնորհալի աշակերտները իրենց գեղեցիկ ելույթներով շնորհավուրում են ձեզ, սիրով մաղթում լույսի շողեր, ջերմ արևներ, անսպառ սեր, մտքի գանձեր, ուրախություն, խնդություն ու ծիծաղ:

Ասմունքով ու շնորհավորանքի խոսքերով են հանդես գալիս դպրոցի սաները և առաջին դասարանցիները:

Հնչում է երգ:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀԻ – Այժմ՝ մեր միջոցառման ավարտին, օրվա ամենակարևոր պահն է մոտենում: Նոր ուսումնական տարին ազդարարում են առաջին զանգի արծաթահնչուն ղողանջները, և որպես ավանդույթ՝ այն հնչեցնում են առաջին դասարանցիները՝ ավագ ընկերների օգնությամբ:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ – Թո՛ղ զիլ հնչի դպրոցական առաջին զանգը սիրելի՛ աշակերտներ, սիրելի՛ առաջին դասարանցիներ: Կրկին ու կրկին շնորհավոր նոր՝ 2018-2019 ուսումնական տարի:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ – ՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀԻ(միասին) ՁԵԶ ԲԱՐԻ ԵՐԹ:

Երկու առաջին դասարանցի երկու տասնուերկուերորդցու օգնությամբ հնչեցնում են զանգը:

Վերջում եզրափակում է պարային խումբը իր գեղեցիկ պարով: