ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ | ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ | ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ | ՆՇՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ |
Աշխատանքային պլանի կազմում | | Սեպտեմբեր ամսվա ընթացքում | |
Ժամանակացույցի /կարգացուցակի/ կազմում | | Սեպտեմբեր ամսվա ընթացքում | |
Ապահովել բոլոր, այդ թվում` ԿԱՊԿՈՒ սովորողների համար հանրակրթական ընդհանուր ծրագրերի կատարումը ըստ կրթության աստիճաններին ուսումնական առարկաներ. | Դասավանդող ուսուցիչ, դասղեկ | Ուսումնական տարվա ընթացքում | |
Օժանդակություն ուսուցիչներին՝ հանրակրթական պետական և առարկայական չափորոշիչներին ու ծրագրերին համապատասխան սովորողների ուսուցման ու դաստիարակության պլանավորման և իրականացման գործընթացում. | Դասավանդող ուսուցիչ, դասղեկ | Ուսումնական տարվա ընթացքում | |
ԱՈՒՊ-ների իրականացման համակարգում. | Դասավանդող ուսուցիչ, հատուկ մանկավարժ, դասղեկ | Ուսումնական տարվա ընթացքում | |
Աջակցում հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխային՝ դպրոցի ենթակառուցվածքում առկա գրադարանի, մարզադահլիճի, ճաշարանի, կրթական և այլ ծառայություններից օգտվելու խնդրում. | Դասավանդող ուսուցիչ, դասղեկ | Ուսումնական տարվա ընթացքում | |
Աջակցում ուսուցիչներին հանրակրթական պետական չափորոշիչով և առարկայական չափորոշիչով ու ծրագրերով սահմանված գիտելիքների, կարողությունների և հմտությունների առնվազն պարտադիր նվազագույն պահանջների յուրացման գործընթացներում`կիրառելով դասավանդման արդյունավետ մեթոդներ և տեխնոլոգիաներ. | Դասավանդող ուսուցիչ, դասղեկ | Ուսումնական տարվա ընթացքում | |
Աջակցում ուսուցիչներին ԿԱՊԿՈՒ սովորողի համար ԱՈՒՊ-ով սահմանված գիտելիքների, կարողությունների և հմտությունների առնվազն պարտադիր նվազագույն պահանջների յուրացման գործընթացներում`կիրառելով դասավանդման արդյունավետ մեթոդներ և տեխնոլոգիաներ. | Դասավանդող ուսուցիչ, հատուկ մանկավարժ, դասղեկ | Ուսումնական տարվա ընթացքում | |
Սովորողի ուսումնառության խնդիրների ուղղությամբ դիտարկումների իրականացում` ըստ հաստատության և ուսուցչի կողմից առաջադրված նպատակի. | Դասավանդող ուսուցիչ, դասղեկ | Ուսումնական տարվա ընթացքում | |
Դիտարկումների վերաբերյալ վերլուծությունների կատարում. | Դասավանդող ուսուցիչ, դասղեկ | Ուսումնական տարվա ընթացքում | |
Օժանդակսւմ ուսուցիչներին բոլոր, այդ թվում ԿԱՊԿՈՒ սովորողների համար ուսումնական նյութերի պատրաստման գործընթացում. | Դասավանդող ուսուցիչ, դասղեկ | Ուսումնական տարվա ընթացքում | |
Բոլոր երեխաների անվտանգության և վերահսկողության ապահովում. | Դասավանդող ուսուցիչ, դասղեկ | Ուսումնական տարվա ընթացքում | |
Երեխաների ուսումնառության գործընթացում ուսումնական նյութի յուրացմանը խոչընդոտող բովանդակային և հոգեբանամանկավարժական խնդիրների բացահայտում, դիտարկում և հետազոտում.. | Դասավանդող ուսուցիչ, դասղեկ | Ուսումնական տարվա ընթացքում | |
Համագործակցում սովորողների ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների հետ՝ սովորողների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերում. | Սովորողի ծնող /օրինական ներկայացուցիչ/, դասղեկ | Ուսումնական տարվա ընթացքում | |
Մասնակցություն հաստատության մեթոդմիավորումների աշխատանքներին. | Մ/մ նախագահ, անդամներ | Ուսումնական տարվա ընթացքում | |
2018-2019 ուստարվա հաշվետվության կազմում, ներկայացում. | | Մայիս | |