ՀՀ Գեղարքունիքի մարզի
Ա. Աբրահամյանի անվան
Գեղամավանի միջնականրգ դպրոց
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Թեմատիկ պլան
7-րդ դասարան
(68 ժամ, որից 2 ժամը պահուստային)
2019-2020 ուսումնական տարի
տնօրեն Ա. Վարդանյան
փոխտնօրեն Լ. Սաղաթելյան
մեթոդ միավորման նախագահ Ռ. Մարտիրոսյան
Ներածություն (2 ժամ)
Ա խումբ նվազագույն մակարդակ Իմանա կենդանի օրգանիզմներին բնորոշ հիմնական հատկանիշները: Կարողանա թվարկել կենդանի օրգանիզմների թագավորությունները: |
Բ խումբ միջինմ ակարդակ /ավելանում են Ա խմբի պահանջներին/ Կարողանա բնութագրել կենդանի օրգանիզմներին բնորոշ հիմնական հատկանիշները և բերելօրինակներ: Ամբողջացնել կենդանի օրգանիզմների, որպես համակարգի մասին ունեցած գիտելիքները և գաղափար տալ կենդանի օրգանիզմների դասակարգման վերաբերյալ: Կազմել կարգաբանական հիերարխիկ համակարգի գծապատկեր: |
Գ խումբ բարձր մակարդակ /ավելանումեն Ա և Բ խմբերի պահանջներին/ Իմանա կենդանի օրգանիզմների դասակարգմա նսկզբունքները: Կարողանա կազմել կարգաբանական հիերարխիկ համակարգի գծապատկեր: |
Կենսաբանությունը, որպես գիտություն -1 ժամ
Կենդանի օրգանիզմների բազմազանությունը և դասակարգումը:-1 ժամ
Թեմա 1. Նախակորիզավորների թագավորություն (4 ժամ)
Ա խումբ նվազագույն մակարդակ Կարողանա թվարկել նախակորիզավոր օրգանիզմներին: Իմանա նրանց կառուցվածքը և տարբերությունները կորիզավոր օրգանիզմներից: Կարողանա բերել հիվանդաբեր բակտերիաների օրինակներ և նշել նրանցից պաշտպանվել ուուղիները: Իմանա բակտերիաների մասնակցությա նմասին հողագոյացման և մարդու մարսողության գործընթացներում: |
Բ խումբ միջին մակարդակ /ավելանում են Ա խմբի պահանջներին/ Կարողանա բնութագրել նախակորիզավոր օրգանիզմներին, նկարագրել բակտերիաների շարժումը, սննդառությունը, բազմացումը և անբարենպաստ պայմաններին նրանց հարմարվածությունը: |
Գ խումբ բարձր մակարդակ /ավելանում են Ա և Բ խմբերի պահանջներին/ Կարողանա բացատրել բակտերիաների և կապտականաչ ջրիմուռների դերը բնական համակեցություններում և մարդու կյանքում: Կարողանա մեկնաբանել սնուցման եղանակների առանձնահատկությունները: |
Ցուցադրում. բակտերիաների, կապտականաչ ջրիմուռների, հիվանդաբեր բակտերիաների և նրանց առաջացրած հիվանդությունների մասին աղյուսակների, դիապոզիտիվների:
Նախակորիզավորների ընդհանուր բնութագիրը-1 ժամ
Նախակորիզավորների դերը- 1 ժամ
Ինչպես կարելի է աճեցնել բակտերիաները (լաբորատոր աշխատանք): Բակտերիաները մեր կյանքում-1 ժամ /գործնական աշխատանք/
Թեմա 2. Սնկերի թագավորություն (3 ժամ)
Ա խումբ նվազագույն մակարդակ Իմանա սնկերի ընդհանուր բնութագիրը: |
Բ խումբ միջին մակարդակ /ավելանում են Ա խմբի պահանջներին/ Կարողանա թվարկել սնկերի բուսական և կենդանական օրգանիզմներին բնորոշ հատկանիշները: Նկարագրել սնկերի կառուցվածքը: Իմանա մակաբույծ սնկերը և նրանցից պաշտպանվելու եղանակները: |
Գ խումբ բարձր մակարդակ /ավելանում են Ա և Բ խմբերի պահանջներին/ Իմանա սնկերի տեղը կենդանի օրգանիզմների համակարգում: Կարողանա գնահատել սնկերի դերը բնությանմեջ: |
Ծանոթացնել սնկերին բնորոշ առանձնահատկություններին և նրանց բազմազանությանը, ծանոթացնել սնկերի նշանակությանը բնության մեջ և մարդո ւկյանքում:
Ցուցադրում. գլխարկավորսնկերի, մակաբույծսնկերի (հաբեթասնկերևայլն), հավաքածուների, աղյուսակների, նկարների, կաղապարվածքների, մակաբույծ սնկերով վարակված բույսերի կենդանիների հյուսվածքների, սնկերի բազմացմանմոդել-ապլիկացիայի, մակաբույծ սնկերի մասին կինոժապավենների:
Սնկերի թագավորության ընդհանուր բնութագիրը: -1 ժամ
Սնկերի դերը բնության մեջ և մարդու կյանքում:-1 ժամ
Ի՞նչ բորբոսասնկեր են աճում լավաշի վրա /գործնական աշխատանք/:-1 ժամ
Նախակորիզավորներ և սնկեր: - 1 ժամ /թեմատիկ գրավոր աշխատանք/
Թեմա 3. ԲՈՒՅՍԵՐԻ ԹԱԳԱՎՐՈՒԹՅՈՒՆ 11 ԺԱՄ
Ա խումբ նվազագույն մակարդակ Իմանա բուսական օրգանիզմի հիմնական առանձնահատկությունները: Կարողանա թվարկել բույսերի հիմնական կարգաբանական խմբերը: |
Բ խումբ միջին մակարդակ /ավելանում են Ա խմբի պահանջներին/ Կարողանա իրարից տարբերել բույսերի հիմնական կարգաբանական խմբերը: |
Գ խումբ բարձր մակարդակ /ավելանում են Ա և Բ խմբերի պահանջներին/ Կարողանա մեկնաբանել դասակարգման անհրաժեշտությունը և կարևորությունը: |
Ծանոթացնել բույսերի թագավորության ընդհանուր բնութագրին, հիմնական կարգաբանական միավորներին: Ծանոթացնել բարձրակարգ բույսերի հիմնական բաժիններին, նրանց բնորոշ առանձնահատկություններին, տեսակային բազմազանությանը, տարածմանը, ընդլայնել սովորողների գիտելիքները բույսերի օրգանների և նրանց կատարած ֆունկցիաների մասին, ձևավորել բնության մեջ կանաչ բույսերի ունեցած նշանակությունը կարևորելու ունակություն, ձևավորելիր շրջակա միջավայրում բնապահպանական միջոցառումներին մասնակցելու պատրաստակամություն:
Ցուցադրում. ծաղկավոր բույսերի տարբեր դասերին պատկանող բույսերի, հերբարիումների նմուշների, նկարների, աղյուսակների, տեսաֆիլմերի:
Բույսերի թագավորության ընդհանուր բնութագիրը:-1 ժամ
Ստորակարգ բույսերի ենթաթագավորություն: -1 ժամ
Բարձրակարգ սպորավոր բույսեր-1 ժամ
Գործնական աշխատանք: Պտերների կառուցվածքը:-1 ժամ
Սերմնավոր բույսեր: - 1 ժամ
Ծածկասերմեր բույսերի կառուցվածքը: -1 ժամ
Ծածկասերմ բույսերի բազմացումը: - 1 ժամ
Երկշաքիլավորների և միաշաքիլավորների դասերի ընդհանուր բնութագիրը -1 ժամ
Ծածկասերմերի տարածվածությունը Հայաստանում: - 1 ժամ
Ծածկասերմ բույսերի կառուցվախքը և դրանցում պաշարանյութերի հայտնաբերումը: -1 ժամ
Թեմատիկ գրավոր աշխատանք -1 ժամ
Թեմա 4. Նախակերդանիների ենթաթագավորություն
Ա խումբ նվազագույն մակարդակ Իմանա բուսական օրգանիզմի հիմնական առանձնահատկությունները: Կարողանա թվարկել բույսերի հիմնական կարգաբանական խմբերը: |
Բ խումբ միջին մակարդակ /ավելանում են Ա խմբի պահանջներին/ Կարողանա իրարից տարբերել բույսերի հիմնական կարգաբանական խմբերը: |
Գ խումբ բարձր մակարդակ /ավելանում են Ա և Բ խմբերի պահանջներին/ Կարողանա մեկնաբանել դասակարգմա նանհրաժեշտությունը և կարևորությունը: |
Խորացնել սովորողների գիտելիքները կենդանիների թագավորության վերաբերյալ, ծանոթացնել կենդանիների կարգաբանության միավորներին, ձևավորել կենդանիների առանձնահատկությունները բացատրելու և հիմնավորելու կարողություն, ձևավորել հոգատար վերաբերմունք շրջապատի կենդանիների նկատմամբ, ծանոթացնել նախակենդանիների դասակարգմանը, տեսակային բազմազանությանը, կառուցվածքի և կենսագործունեության առանձնահատկություններին, ձևավորել նախակենդանիներին բնութագրելու, նրանց գործնական նշանակությունը հասկանալու ունակություն:
Կենդանիների ընդհանուր բնութագիրը: -1 ժամ
Նախակենդանիների ընդհանուր բնութագիրը: -1 ժամ
Արմատամտրակավորների տիպ: -1 ժամ
Ինֆուզորիաների տիպի կառուցվածքային առանձնահատկությունները: -1 ժամ
Ինֆուզորիաների կառուցվածքը (լաբտոր աշխատանք): - 1 ժամ
Սպորավորների տիպ (Թեմատիկ գրավոր աշխատանք:)-1 ժամ
Թեմա 5. Աղեխորշավորների տիպ
Ա խումբ նվազագույն մակարդակ Իմանա բազմաբջիջ կենդանիների կառուցվածքի և կենսագործունեության առանձնահատկությունները: Իմանա աղեխորշավորների կառուցվածքի ու կենսագործունեության առանձնահատկությունները հիդրայի օրինակով: |
Բ խումբ միջին մակարդա կ/ավելանում են Ա խմբի պահանջներին/ Իմանա աղեխորշավորների անսեռ և սեռական բազմացման ձևերը: Կարողանա համեմատել միաբջիջ և բազմաբջիջ կենդանիներին: |
Գ խումբ բարձր մակարդակ /ավելանում են Ա և Բ խմբերի պահանջներին/ Կարողանա մեկնաբանել բազմաբջիջ օրգանիզմների մարմնի համաչափության և կենսաձևի կապը: Հիմնավորի աղեխորշավորների դերը բնական համակեցություններում: |
Սովորողներին ծանոթացնել բազմաբջիջ կենդանիների կառուցվածքի և կենսագործունեության առանձնահատկություններին, համաչափությանձևերին, ձևավորել բնական համակեցություններում աղեխորշավորների դերը հասկանալու ևգ նահատելու կարողություն: Ցուցադրում. Աղեխորշավորների կառուցվածքը և բազմացումը պատկերող աղյուսակների, նկարների, մանրապատրաստուկների:
Բազմաբջիջ կենդանիների կառուցվածքի և կենսագործունեության առանձնահատկությունները, հյուսվածքները, օրգանների համակարգերը, մարմնի համաչափության ձևերը: -1 ժամ
Աղեխորշավորների կառուցվածքի և կենսագործունեության առանձնահատկությունները: -1 ժամ
Աղեխորշավորների բազմազանությունը ծագումը և նշանակությունը: - 1 ժամ
Պոլիպհիդրայի արտաքին կառուցվածքը /լաբորատոր աշխատանք /: - 1 ժամ
Կիսամյակային գրավոր աշխատանք: -1 ժամ
Ամփոփում
II կիսամյակ
Թեմա 6. Տափակ որդերիտիպ
Ա խումբ նվազագույն մակարդակ Կարողանա նկարագրել սպիտակ պլանարիայի կառուցվածքը: Իմանա մակաբույծ որդերով վարակվելուց պաշտպանվելու եղանակները: |
Բ խումբ միջին մակարդակ /ավելանում են Ա խմբի պահանջներին/ Կարողանա տափակ որդերին համեմատել աղեխորշավորների հետ: Կորողանա ճանաչել մակաբույծ որդերին, իմանա դրանցով վարակվելու ուղիների և պատճառած վնասներիմասին: |
Գ խումբ բարձր մակարդակ /ավելանում են Ա և Բ խմբերի պահանջներին/ Կարողանա իմնավորել մակաբուծության հետ կապված տափակ որդերի որոշ օրգանների համակարգերի բացակայությունը: |
Սովորողներին ծանոթացնել տափակ որդերի տիպի հիմնական դասերին, տեսակային բազմազանությանը, կառուցվածքի և կենսագործունեության առանձնահատկություններին, ձևավորել մակաբուծության հետ կապված օրգանիզմի ձեռքբերած հարմարանքները բնութագրելու կարողություն, ձևավորել սննդի հիգիենայի կանոնները պահպանելու և տափակ որդերով վարակվելուց խուսափելու կարողություն:
Ցուցադրում. Տափակ որդերի տարբեր դասերին պատկանող տեսակների նկարների, մակաբույծ որդերի զարգացման փուլերը պատկերող գծապատկերների, կինոֆիլմերի, մոդել-ապլիկացիաների:
Տափակ որդերի տիպի ընդհանուրբնութագիրը-1 ժամ
Մակաբույծ որդերի բազմազանությունը, հարմարվածությունը մակաբույծ կյանքին-1 ժամ
Թեմա 7. Օղակավոր որդերի տիպ
Ա խումբ նվազագույն մակարդակ Իմանա օղակավոր որդերի կառուցվածքի և կենսագործունեության առանձնահատկությունները: |
Բ խումբ միջին մակարդակ /ավելանում են Ա խմբի պահանջներին/ Իմանա օղակավոր որդերի արտաքին և ներքին կառուցվածքն ու ֆունկցիաները: Կարողանա համեմատե լօղակավոր որդերի կառուցվածքի ու կենսագործունեության առանձնահատկությունները տափակ որդերի հետ: |
Գ խումբ բարձր մակարդակ /ավելանում են Ա և Բ խմբերի պահանջներին/ Կարողանամ եկնաբանել օղակավոր որդերի դերը բնական համակեցություններում և հողագոյացման մեջ: |
Սովորողներին ծանոթացնել օղակավոր որդերի տիպի տեսակային բազմազանությանը, կառուցվածքի և կենսագործունեության առանձնահատկություններին, ձևավորել օղակավոր որդերի դերը բնական համակեցություններում հասկանալու և գնահատելու կարողություն: Անձրևորդի արտաքին կառուցվածքի, տեղաշարժման ու գրգռման նկատմամ բցուցաբերած ռեակցիայի դիտում:
Ցուցադրում. Կենդանի անձրևորդի թաց պատրաստուկի, աղյուսակների, նկարների, տեսաֆիլմերի և էլեկտրոնային տարբերակների:
Օղակավոր որդերի ընդհանուր բնութագիրը: - 1 ժամ
Բազմախոզաններ, սակավախոզանների դաս: -1 ժամ
Գործնական աշխատանք – 1 ժամ
Թեմա 8. Փափկամարմինների տիպ
Ա խումբ նվազագույն մակարդակ Իմանա փափկամարմինների կառուցվածքի և կենսագործունեության առանձնահատկությունները: |
Բ խումբ միջին մակարդակ /ավելանում են Ա խմբի պահանջներին/ Իմանա փափկամարմինների արտաքին և ներքին կառուցվածքն ու ֆունկցիաները: Կարողանա համեմատել փափկամարմինների կառուցվածքի ու կենսագործունեության առանձնահատկությունները օղակավոր որդերիհետ: |
Գ խումբ բարձր մակարդակ /ավելանում են Ա և Բ խմբերի պահանջներին/ Կարողանա մեկնաբանել փափկամարմինների դերը բնական համակեցություններում և հողագոյացման մեջ: |
Սովորողներին ծանոթացնել փափկամարմինների տիպի տեսակային բազմազանությանը, կառուցվածքի ու կենսագործունեության առանձնահատկություններին, ձևավորել փափկամարմինների դերը բնական համակեցություններում հասկանալու և գնահատելու կարողություն:
Ցուցադրում. փորոտանիներիխեցու, երկփեղկանիներիփեղկերի, փափկամարմինների կառուցվածքի բազմազանության և կիրառության վերաբերյալ նկարների, աղյուսակների, էլեկտրոնային տարբերակների:
Փափկամարմինների կառուցվածքը և կենսագործունեության առանձնահատկությունները: -1 ժամ
Փափկամարմինների բազմազանությունը, հարմարվածությունը: -1 ժամ
Փափկամարմինների կառուցվածքը /լաբորատոր աշխատանք/:-1 ժամ
Թեմա9. Հոդվածոտանիների տիպ
Ա խումբ նվազագույն մակարդակ Իմանա հոդվածոտանիների տիպին բնորոշ առանձնահատկությունները` մարմնի մասերը, վերջույթները, արտաքին ծածկույթը: Իմանա միջատների կառուցվածքը և բազմազանությունը, հիվանդություն տարածող միջատներին: Իմանա միջատների դեմ կենսաբանական պայքարի եղանակի, շերամապահության և մեղվաբուծության մասին: |
Բ խումբ միջին մակարդակ /ավելանում են Ա խմբի պահանջներին/ Կարողանա նկարագրել հոդվածոտանիների հիմնական դասի` միջատների առանձնահատկությունները: Կարողանա համադրել թերի և լրիվ կերպարանափոխությամբ զարգացումը: Կարողանա բնութագրել հասարակական միջատներին: |
Գ խումբ բարձր մակարդակ /ավելանում են Ա և Բ խմբերի պահանջներին/ Կարողանա հասկանալ և գնահատել անողնաշարավորների դերը բնական համակեցություններում: Իմանա հասարակական կենսաձև վարող միջատների (մեղու, մրջյուն) վարքի մասին: Կարողանա մեկնաբանել անուղղակի զարգացման առավելությունները: |
Սովորողներին ծանոթացնել հոդվածոտանիների տիպի տեսակային բազմազանությանը, կառուցվածքի և կենսագործունեության առանձնահատկություններին, գաղափար տալ միջատների հետսաղմնային զարգացման եղանակների մասին, ձևավորել հոդվածոտանիների դերը բնակա նհամակեցություններում հասկանալու և գնահատելու կարողություն:
Ցուցադրում. Հոդվածոտանիների հավաքածուների միջատների վերաբերյալ ցուցապաստառների, աղյուսակների, տեսաֆիլմերի էլեկտրոնային տարբերակներ: Կինոնկար «Մեղվաընտանիքի կյանքը»:
Հոդվածոտանիների կառուցվածքը: -1 ժամ
Միջատների դասի ընդհանուր բնութագիրը: - 1 ժամ
Միջատների զարգացումը թերի և լրիվ կերպարանափողություն: - 1 ժամ
Հոդվածվտանիների բազմազանությունը: -1 ժամ
Միջատների դերը բնության մեջև մարդու կյանքում: -1 ժամ
Փափկամարմինների և հոդվածոտանիների ամփոփիչ առաջադրանքներ: - 1 ժամ
Թեմատիկ գրավոր աշխատանք: -1 ժամ
Թեմա 10. Քորդավորների տիպ
Ա խումբ նվազագույն մակարդակ Իմանա քորդավորների տիպին բնորոշ հատկանիշները: Իմանա ձկների բնութագիրը և Հայաստանում տարածված ձկներին: |
Բ խումբ միջին մակարդակ /ավելանում են Ա խմբի պահանջներին/ Կարողանա համեմատել քորդավորներ իկառուցվածքը օղակավոր որդերի հետ,մեկնաբանել նմանություններն ու տարբերությունները: Կարողանա կարևորել ձկների դերը բնության մեջ, որպես սննդային շղթայի կարևոր օղակ: |
Գ խումբ բարձր մակարդակ /ավելանում են Ա և Բ խմբերի պահանջներին/ Կարողանա համեմատել քորդավորներին անողնաշարավոր կենդանինեի հետ և եզրահանգումներ կատարել քորդավորների կառուցվածքի բարդացման ու նրանց տարածվածության մասին: Կարողանա մեկնաբանե լձկների կառուցվածքի հարմարվածությունը ջրային կենսակերպին: Կարողանա մեկնաբանել նրանց պահպանման և պլանավորված որսի անհրաժեշտությունը: |
Սովորողներին ծանոթացնել քորդավորների տիպի կառուցվածքի և կենսագործունեության առանձնահատկություններին, տեսակային բազմազանությանը, սովորողներին ծանոթացնել ձկների տեսակային բազմազանությանը, կառուցվածքի և կենսագործունեության առանձնահատկություններին, ձևավորել ձկների դերը բնական համակեցություններում հասկանալու և գնահատելու կարողություն:
Ցուցադրում. Կենդանի ձկների, ակվարիումային ձկների ռեֆլեքսների, նկարների, աղյուսակների, կինոնկարների:
Քորդավոների կառուցվածքն ու կենսագործունեությունը:- 1 ժամ
Ոսկրային ձկների դասի կառուցվածքը: - 1 ժամ
Ձկների բազմազանությունը: - 1 ժամ
Գործնական աշխատանք /Ձկների կառուցվածքըև տեղաշաժման առանձնահատկությունները:/ - 1 ժամ
Թեմա 11. Երկկենցաղների դաս
Ա խումբ նվազագույն մակարդակ Իմանա երկկենցաղների առուցվածքային առանձնահատկությունները: Ճանաչի Հայաստանում տարածված երկկենցաղներին: |
Բ խումբ միջին մակարդակ /ավելանում են Ա խմբի պահանջներին/ Կարողանա բնութագրել երկկենցաղներին, որպես առաջին ցամաքային ողնաշարավորներ: Կարողանա երկկենցաղներին համեմատել ձկների հետ: Կարողանա բացատրել երկկենցաղների բազմացումն ու զարգացումը, համեմատել ձկների բազմացման և զարգացման հետ, բնութագրել գորտի թրթուրային շրջանը: |
Գ խումբ բարձր մակարդակ /ավելանում են Ա և Բ խմբերի պահանջներին/ Կարողանա մեկնաբանել երկկենցաղների կառուցվածքի և միջավայրի հարմարվածության կապը: Գնահատի երկկենցաղների դերը բնության մեջ և մարդու կյանքում: |
Սովորողներին ծանոթացնել երկկենցաղների տեսակային բազմազանությանը, կառուցվածքի և կենսագործունեության առանձնահատկություններին, ձևավորել երկկենցաղների դերը բնական համակեցություններում հասկանալու և գնահատելու կարողություն:
Ցուցադրում. Գորտի և այլ երկկենցաղների կառուցվածքի վերաբերյալնկարների, աղյուսակների, թացպատրաստուկների:
Երկկենցաղների ընդհանուր բնութագիրը, կառուցվածքի և կենսագործունեության առանձնահատկությունները: - 1 ժամ
Երկկենցաղների բազմազանությունը և զարգացումը: Երկկենցաղների ծագումը: - 1 ժամ
Թեմա 12. Սողունների դաս
Ա խումբ նվազագույն մակարդակ Իմանա սողունների կառուցվածքային առանձնահատկությունները: Ճանաչի Հայաստանում տարածված սողուններին: |
Բ խումբ միջին մակարդակ /ավելանում են Ա խմբի պահանջներին/ Կարողանա բացատրել ողունների կենսագործունեության առանձնահատկությունները, բազմացումն ու զարգացումը կապված ցամաքային կենսակերպի հետ, կարողանա համեմատել երկկենցաղների հետ: Կարողանա համեմատել ներքին և արտաքին բեղմնավորումները: Կարողանա տարբերակել ժամանակակից սողունների հիմնական կարգերը, իմանա նրանց արտաքին կառուցվածքի տարբերությունները: |
Գ խումբ բարձր մակարդակ /ավելանում են Ա և Բ խմբերի պահանջներին/ Կարողանա մեկնաբանել սողունների դերը բնության մեջ և մարդու կյանքում: |
Սովորողներին ծանոթացնել սողունների տեսակային բազմազանությանը, կառուցվածքի և կենսագործունեության առանձնահատկություններին, ձևավորել սողունների դերը բնական համակեցություններում հասկանալու և գնահատելու կարողություն:
Ցուցադրում. Սողունների կառուցվածքի վերաբերյալ աղյուսակների և նկարների կինոնկարների, օձի գանգի և կմախքի մոդելի:
Սողունների նդհանուր ըկառուցվածքը և կենսագործունեություըն առանըձնահատկությունները: - 1 ժամ
Սողունների բազմազանությունը: - 1 ժամ
Սողունների կառուցվածքը/լաբորատոր աշխատանք/- 1 ժամ
Թեմատիկ աշխատանք /երկկենցաղներ, սողուններ/:- 1 ժամ
Թեմա 13. Թռչունների դաս
Ա խումբ նվազագույն մակարդակ Իմանա թռչունների կառուցվածքային առանձնահատկությունները: Ճանաչի Հայաստանում տարածված թռչուններին: |
Բ խումբ միջին մակարդակ /ավելանում են Ա խմբի պահանջներին/ Իմանա թռչունների բազմացումն ու զարգացումը: Կարողանա բնութագրել թռիչքը ապահովող կառուցվածքային առանձնահատկությունները: Կարողանա հիմնավորել տաքարյունության կառուցվածքային հիմքերը: |
Գ խումբ բարձր մակարդակ /ավելանում են Ա և Բ խմբերի պահանջներին/ Կարողանա մեկնաբանել թռիչքի համար էներգիայի խնայման առանձնահատկությունները: Կարողանա եզրահանգումներ կատարել թռչունների կառուցվածքի և կենսաձևի միջև եղած կապի մասին: Գնահատի թռչունների դերը բնության մեջ, մարդու կյանքում և նրա տնտեսական գործունեության մեջ: |
Սովորողներին ծանոթացնել թռչունների կառուցվածքի և կենսագործունեության առանձնահատկություններին կապված թռիչքի հետ, ձևավորել թռչունների դերը բնական համակեցություններում հասկանալու և գնահատելու կարողություն:
Ցուցադրում. Թռչունի կառուցվածքի ցուցադրում կենդանի թռչունի, խրտվիլակի, աղյուսակների, նկարներիմիջոցով: Ձվի կառուցվածքի մոդելի, թռչունների էկոխմբերի և սեզոնային երևույթների կինոժապավենների:
Թռչունների արտաքին ծածկույթները և կմախքի առանըձնահատկությունները: - 1 ժամ
Թռչունների մկանունքը և ներքին օրգանները: - 1 ժամ
Թռչունների բազմացումն ու զարգացումը: -1 ժամ
Թռչունների էկոլեգիական խմբերը:
Գրծնական աշխատանք /Թռչունների արտաքին կառուցվածքը /: - 1 ժամ
Թեմա 14. Կաթնասունների դաս
Ա խումբ նվազագույն մակարդակ Իմանա կաթնասուններին բնորոշ առանձնահատկությունները: Իմանա կաթնասունների բազմացումը և զարգացոսւմը ընկերքավորների օրինակով: Իմանա կաթնասունների տարածվածությունը: |
Բ խումբ միջին մակարդակ /ավելանում են Ա խմբի պահանջներին/ Կարողանա բնութագրելկ աթնասունների հիմնական ենթադասերը: Կաթնասունների կառուցվածքը կարողանա համեմատել թռչունների և սողունների հետ: Կարողանա բնութագրել կաթնասունների կազմավորվածության բարդությունը, բազմացումն ու զարգացումը: Կարողանա համեմատել քորդավոր կենդանիները անողնաշարավոր կենդանիների հետ, եզրահանգումներ կատարել նրանց կառուցվածքի բարդացման ասին: |
Գ խումբ բարձր մակարդակ /ավելանում են Ա և Բ խմբերի պահանջներին/ Կարողանա եզրահանգումներ կատարել կաթնասունների բարձր կազմավորվածության, բազմազանության և տարածվածության մասին, Կարողանա մեկնաբանել կաթնասունների դերը նության մեջ և նրանց գործնական նշանակությունը: Կարողանա մեկնաբանել կաթնասունների տարածվածությունը, պատկերացում ունենալ հազվադեպ հանդիպող տեսակների մասին, ծանոթ լինել դրանց պահպանման միջոցառումներին: |
Սովորողներին ծանոթացնել կաթնասունների բազմազանությանը, կառուցվածքի և կենսագործունեության առանձնահատկություններին, ձևավորել կաթնասունների դերըբ նական համակեցություններում հասկանալու և գնահատելու կարողություն:
Ցուցադրում. Գազանների խրտվիլակների, կմախքների, կաթնասունների կառուցվածքին և բազմազանությանը վերաբերվող նկարների, աղյուսակների, կինոնկարների:
30. Կաթնասունների արտաքին կառուցվածքը: - 1 ժամ
31. Կաթնասունների ներքին օրգանները: - 1 ժամ
32. Կաթնասունների դասակարգումը, բազմացումն և զարգացում: - 1 ժամ
33.Կաթնսունների էկոլոգիական խմբեր:-1 ժամ
34.Կիսամյակային ամփոփիչ աշխատանք: -1 ժամ
35. Բույսերի թագավորություն (ամփոփում)-1 ժամ
36.Կենդանիների թագավորություն (ամփոփում)-1 ժամ
Ուսուցիչ՝ Նախրատյան Մարիամ
2019թ.
11