СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

План открытого класса

Категория: Математика

Нажмите, чтобы узнать подробности

Առարկան՝   մաթեմատիկա

 Դասարանը՝   6-րդ

 

Դասի թեման՝    Ամբողջ թվերի շարքը և համեմատումը:

       Նոր  դաս՝    Կոորդինատային ուղիղ:

 

Просмотр содержимого документа
«План открытого класса»

Բ Ա Ց Դ Ա Ս Ի Պ Լ Ա Ն

Ամսաթիվը՝ 27.11.2019 թ.

Առարկան՝ մաթեմատիկա

Դասարանը՝ 6-րդ


Դասի թեման՝ Ամբողջ թվերի շարքը և համեմատումը:

Նոր դաս՝ Կոորդինատային ուղիղ:


Դասի նպատակը՝


  • Իմանալ ամբողջ բացասական թվերի ըմբռնումը,ընկալել նրանց կարևորությունը գործնական կյանքում:

  • Իմանալ ամբողջ թվերի շարքի հասկացությունը և այդ շարքի հատկությունները:

  • Կարողանալ գրի առնել և ընթերցել ամբողջ բացասական թվերը:

  • Կարողանալ համեմատել ամբողջ թվերի շարքում եղած թվերը և դրանք դասավորել աճման կարգով:


Սովորողի ուսումնական ակնկալիքները՝


• Իմանալ կոորդինատային ուղղի և թվի կոորդինատի հասկացությունները:

• Ընկալել կոորդինատային ուղիղը որպես ամբողջ թվերի երկրաչափական ներկայացման միջոց:

• Կարողանալ գծել կոորդինատային ուղիղ, և նրա վրա նշել տրված կոորդինատն ունեցող կետը:


Արժեքային համակարգՁևավորել երկրաչափական լեզվի գործածման, գծապատկերման կարողություններ, նպաստել պատկերային մտածողության, հասկացություններ սահմանելու կարողությունների զարգացմանը:

Անհրաժեշտ պարագաներ` պաստառ, ջերմաչափ:

Կիրառվող մեթոդներ` մտագրոհ, քարտային աշխատանք, ԳՈւՍ

Հիմնական հասկացություններ` կոորդինատային ուղիղ, միավոր հատված:

Դասի ընթացքը

  • Խթանում

  • Իմաստի ընկալում

  • Կշռադատում

  • Գնահատում և տնային աշխատանքի հանձնարարություն

1. Խթանում

Ստուգել տնային աշխատանքները, անդրադարձ կատարել անհասկանալի հարցերին:

Հարցերի միջոցով ամփոփել դասը:

1. Ո՞ր թվերը անվանեցինք ամբողջ բացասական թվեր: 2. Ո՞ր թվերը անվանեցինք ամբողջ դրական թվեր: 3. Ի՞նչ կասեք զրոյի մասին ( այն բաժանում է դրական ու բացասական թվերը իրարից ) 4. Զրոն ամբողջ դրական, թե ամբողջ բացասական թիվ է ( այն ուղղակի ամբողջ թիվ է)

5. Բացասական թվերի կիրառությունները

Եկենք հիշենք, թե բացասական ամբողջ թվերին որտեղ ենք հանդիպել աշխարհագրության մեջ

(ջերմաստիճան, բարձրություն, մակընթացություն տեղատվություն և այլն):


6. Նկարագրեք, ինչպես ստացանք առաջին ամբողջ թիվը՝ -1 –ը ( զրոյից հանեցինք 1 ) և ուրեմն -1

8. Ամբողջ թվերի բազմությունը ի՞նչ թվերից է կազմված ( դրական, բացասական թվերից և զրոյից):


Այսպիսով, եթե դասավորենք ամբողջ թվերը ըստ հերթականության, ապա ի՞նչ տեսք կունենա ամբողջ թվերի շարքը ( գրում է աշակերտը… -4, -3, -2, -1, 0, 1, 2, 3, 4 …):

Ինչպես նկատում ենք, ամբողջ թվերի շարքը այս ձևով դասավորված է աճման կարգով:



2. Իմաստի ընկալում


Գիտեմ

Ուզում եմ սովորել

Սովորեցի







Եկենք թվերի այս նույն դասավորությունը տեղափոխենք կոորդինատային առանցքի վրա

(կոորդինատային առանցքի դրական ուղղության մասին գիտենք նախորդ դասարաններից, իսկ բացասական ուղղությունը կկառուցենք այժմ):


Բնական թվերով կոորդինատային ճառագայթը լրացնենք նույն սկզբնակետով հակադիր ճառագայթով և նշենք նրա վրա նույն տիպի բաժանումներ: Ստանում ենք կոորդինատային ուղիղը:

 

Այն ուղիղը, որի վրա նշված է О(0) հաշվարկման սկզբնակետը, դրական ուղղությունը և միավոր հատվածը, կոչվում է կոորդինատային ուղիղ:

О(0) կետը հաշվարկման սկզբնակետն է: Նրանից աջ նշում են դրական թվերը, իսկ ձախ՝ բացասական թվերը: Սլաքը ցույց է տալիս դրական հաշվարկման ուղղությունը:

Սլաքի մոտ տեղադրում են x,y,z կամ այլ լատիներեն տառ: Դա կոորդինատային ուղղի անվանումն է:

 

 




Կոորդինատային առանցքի վրա կարևոր է կետերի դասավորությունը:

Արտասանում են այսպես. «P կետը ընկած է О կետից ձախ», «P կետը ընկած է K կետից աջ»:

Կետի դիրքը կոորդինատային ուղղի վրա որոշող թիվը կոչվում է կետի կոորդինատ:

 




Ամբողջ թվերի բազմությունը ի՞նչ թվերից է կազմված ( դրական, բացասական թվերից և զրոյից):

Բացասական թվերի կիրառությունները

Եկենք հիշենք, թե բացասական ամբողջ թվերին որտեղ ենք հանդիպել աշխարհագրության մեջ

(ջերմաստիճան, բարձրություն, մակընթացություն տեղատվություն և այլն):



3. Կշռադատում

Ի՞նչ նոր հասկացություններ սովորեցին։ Առաջարկվում է աշակերտներին գծել կոորդինատային ուղիղ, նշել սկզբնակետը, բաժանել միավոր հատվածների: Լուծել վարժություն



Կատարել գնահատում:

Հանձնարարել տնային աշխատանք



Ուսուցիչ՝ Գ. Հակոբյան