СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Проверка знаний

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Проверка знаний»

Աշխատանք խոսքի խանգարում ունեցող երեխաների հետ



Հանրակրթական դպրոցների , հատկապես տարրական դասարանների աշակերտների մեջ, հաճախ հանդիպում են երեխաներ, ովքեր ունեն բանավոր խոսքի խանգարումներ: Խոսքայյին խանգարումն արտահայտվում է տարբեր ձևերով՝ կարող է բացակայել կամ ոչ ճիշտ արտասանվել առանձին հնչյուններ: Լինում են դեպքեր, երբ երեխաները կարողանում են ճիշտ արտասանել առանձին հնչյուններ,բայց ինքնուրույն խոսքի մեջ փոխարինում են մի հնչյունը մյուսով, խառնում ու շփոթում են հնչյունները, որոնք մոտիկ են իրենց արտաբերմամբ և հնչույթով, իսկ ոմանց մոտ կարող է խաթարված լինել խոսքի սահունության ընթացքը :

Քիչ չեն այն երեխաները, որոնց մոտ թերզարգացած է ընդհանուր խոսքը, որն արտահայտվում է առանձին հնչյունների արտաբերման խանգարմամբ, ինչպես նաև խոսքի կառուցվածքի ոչ ճիշտ վերարտադրմամբ, բառապաշարի անբավարարությամբ, խոսքի ոչ ճիշտ քերականական կառուցվածքով : Հաճախ մի քանի հնչյունների սխալ արտաբերման պատճառով երեխան ամաչում է արտահայտել իր մտքերը, դաս պատասխանել, մասնակցել դպրոցական միջոցառումներին և այլն: Դրա հետևանքով այդպիսի երեխաները աստիճանաբար կտրվում են կոլեկտիվից, դառնում ինքնամփոփ, նրանց մոտ առաջ է գալիս իրենց խոսքի թերություններից բխող հիվանդագին երևույթներ: Այդպիսի երեխաների վարքը կարող է լինել փոփոխական և անկայուն:

Այդ թերությունները ոչ միայն դժվարացնում են երեխայի բանավեր խոսքը, այլև հաճախ ստեղծում են լուրջ խոչընդոտներ ուսուցման ընթացքում: Խոսքային թերությունները հետևանք են շատ պատճառների , որոնք միշտ չէ, որ ուսուցչին հաջողվում է իմանալ : Կակազող և խոսքի ուշ զարգացում ունեցող երեխաներին պետք է ստուգի համապատասխան մասնագետ բժիշկը, որովհետև նրանցից շատերը կարիք ունեն մասնագետի միջամտության: Խոսքային թերություններ ունեցող աշակերտների առաջադիմությունը սովորաբար ցածր է լինում: Այն կանխելու համար անհրաժեշտ է հատկապես մեծ ուշադրություն դարձնել առաջին դասարանից: Դասվար աշխատելու ժամանակ ունեցել եմ նման խնդիր ունեցող աշակերտ: Դպրոց ընդունվելու ժամանակ ստուգել եմ երեխայի խոսքի վիճակն ու թերությունները, որպեսզի մինչ այբբենական շրջանին անցնելը հնարավեր լինի որոշ հնչյունների խանգարումը մարզել բանավոր խոսքում ու կատարելագործել : Այսպիսով, որոշ չափով փորձել եմ հեշտացնել այդ երեխայի ուսուցումը դպրոցում :

Ստուգման ժամանակ ծնողից ճշտել եմ նաև այն, թե երբ և ինչպես է երեխան սկսել խոսել, երբ են արտասանվել առաջին բառերը, կազմել նախադասություններ, ինչպես են արտասանվել առաջին հնչյունները: Դասագործընթացում անհատական աշխատանք եմ տարել այդ երեխայի հետ, ուսումնադիդակտիկ նյութերով հարստացրել դասը և ամենօրյա հետևողական աշխատանքի ընթացքում զարգացրել երեխայի բանավոր խոսքը, շտկելով արտասանական ապարատը, համագործակցելով նաև ծնողի հետ: Մարզողական աշխատանքները կատարվել են և տանը, և դասարանում: Տարբեր վարժությունների, խաղերի, ինչպես նաև երաժշտության, նկարների միջոցով աստիճանաբար վերականգնվել է նաև երեխայի հոգեկան աշխարհը, որը ախտահարված էր խոսքի խանգարումների պատճառով: Այդպիսի երեխաները ծանր ապրումներ են ունենում, գիտակցելով իրենց լեզվական թերությունները: Այս աշխատանքի ճիշտ կազմակերպումը կախված է ոչ միայն ուսման որակից և առաջադիմությունից, այլև ծնողների ծանր ապրումների հետ, ուստի այն պետք է լինի ուշադրության կենտրոնում:

Այս երեխայի մոտ վախի հոգեկան ծանր ցնցումները խանգարել են նրա խոսքի կարգավորման մեխանիզմը, ինչն էլ առաջացրել է բանավոր խոսքի դժվարություններ: Նրա համար ավելի հեշտ է կրկնել լսածը, քան թե ինքնուրույն կերպով կառուցել խոսքը: Արտաքուստ այն արտահայտվում է խոսքի ընդմիջումների կտրտվածությամբ: Աշխատում եմ զարգացնել երեխայի հետաքրքրությունը, ապահովել առավել ակտիվացնող և նպատակահարմար մեթոդների կիրառումը: Ուսուցման ընթացքում մեծ տեղ եմ հատկացնում նաև հոգեբանական աշխատանքին: Հոգեբանական աջակցության բազմաթիվ ձևերի մեջ կարևոր դեր ունի խաղաթերապիան, որի հիմքում ընկած է երեխայի սիրելի գործունեության և շփման ձևը՝ խաղը: Խաղում երեխան ձերբազատվում է առօրյա լարվածությունից: Խաղաթերապիան անհրաժեշտ է երեխայի շտկողական, զարգացնող փոխհարաբերությունների հարստացման համար: Երեխային ընդունում եմ այնպես, ինչպես կա: Քաջալերում եմ նրան նրան, որպեսզի խաղի ընթացքում օգտագործելով իր մտավոր ունակությունները, գիտելիքները և հիշողության պաշարը՝ հասնի ավելի լավ արդյունքի: Քանի որ վախի պատճառով է երեխայի մոտ խոսքի կարգավորման մեխանիզմը խանգարվել, դասագործընթացում կազմակերպում եմ խաղը: Խաղը նպաստում է երեխայի վախի հաղթահարմանը: Մինչև խաղի սկսելը պետք է երեխաներին ասել, որ մթության մեջ պիտի խաղանք բռնոցի և ամեն անգամ մեզանից որևէ մեկը պիտի ստանձնի գայլի դերը: Պետք է խաղն ընթանա ձայների ներքո, յուրաքանչյուրն իր ցանկությամբ ձայն է հանում, սակայն խաղըն արդյունավետ է, երբ այն ընթանում է լիարժեք մութ սենյակում: Խաղի արդյունթում երեխաների մոտ որոշակիորեն կամ ամբողջությամբ կփարատվի վախի զգացողությունը, եթե նրա արմատները այնքան էլ լուրջ և խորը չեն:

Ընտրում եմ այնպիսի մեթոդներ, որոնք մոտ են երեխայի հետաքրքրություններին և դրանց կիրառման արդյունքում հնարավոր է զարգացնել երեխայի ուշադրությունը, ինքնուրույն մտածողությունը, հիշողությունը, կարգավորել հուզական աշխարհը, արթնացնել հետաքրքրությունն ուսման նկատմամբ և այլն: Օգտագործելով տարբեր մեթոդներ, ամրապնդում եմ ծնող- երեխա- դպրոց փոխհարաբերությունները, ուսուցիչ-դասարան կապը և իմ հետազոտություններից ստացված արդյունքների հիման վրա, կազմակերպում հետագա աշխատանքը: