Դասի թեման՝ Մեր գլխուղեղը և զգայարանները
Դասի նպատակները՝
Աշակերտները՝
Կ իմանան, որ շրջակա միջավայրը մենք ընկալում ենք
մեր զգայարանների միջոցով, զգայարանները կառավարվում են
գլխուղեղի կողմից,իսկ մարմնի բոլոր մասերի շարժումները՝ ողնուղեղի:
. Կկարողանան թվարկել զգայարանները և նշել նրանցով ստացած զգա-
յությունները:
. Կարժևորեն բնական քնի նշանակությունը:
. Կզարգացնեն համագործակցային կարողությունները և հաղորդակցման
ունակությունները:
Դասի ընթացքը
Խթանման փուլ
Դասն սկսվում է խթանիչ հարցադրումներով: Կազմակերպվում է մտքերի տարափ հետևյալ հարցերի շուրջ՝
. թվարկիր մարդու օրգանները և նշիր, թե յուրաքանչյուրն ինչ աշխատանք է կատարում,
. թվարկիր մարդու օրգանների համակարգերը,
. ինչպես ենք մենք ընկալում այն ամենը ինչ տեղի է ունենում մեր շրջապատում :
Սովորողները համառոտ արտահայտում են իրենց մտքերը, որոնք քննարկվում են և բացատրվում: Անհրաժեշտության դեպքում ուսուցիչը կարող է ուղղորդող հարցադրումներ
անել և աստիճանաբար մոտեցնել և հասկացության ընկալմանը: Այսպես.
. Ուշադիր նայեք ձեր շուրջը, ինչի շնորհիվ եք զգում, իմանում, թե ինչ կա դասարանում:
. Բակից ինչ-որ ձայներ են լսվում, առանց դուրս նայելու, դուք կարո՞ղ եք որոշ պատկերացում կազմել, թե ինչ է կատարվում: Ինչպես է դա ստացվում:
. Առանց նայելու դուք պայուսակից հանում եք ձեզ անհրաժեշտ տետրը կամ գիրքը, մատիտը կամ գրիչը: Ի՞նչի շնորհիվ:
. Տուն վերադառնալիս, դուք գլխի եք ընկնում, թե ինչ կերակուր է պատրաստել ձեր մայրիկը կամ տատիկը: Ինչպե՞ս:
Սովորողներն արտահայտում են իրենց կարծիքը, ճիշտ և սխալ պատասխանները մեկնաբանվում են , բացառելով քննադատությունը, որպեսզի նրանք ազատ արտահայտեն իրենց մտքերը: Թեկուզ այդ պահին ոչ տեղին արտահայտված միտքը կարող է նպաստել հետագայում ավելի հետաքրքիր մտքի ի հայտ գալուն, քանի որ :
Խթանման փուլի ճիշտ կազմակերպումը օգնում է իմաստի ընկալման փուլում նոր նյութի ուսուցման հեշտ ընկալմանը:Սովորողները նոր գիտելիքները ձեռք են բերում ինքնուրույն մտքերի, եզրահանգումների, դատողությունների միջոցով:
Իմաստի ընկալում
Այս փուլում աշխատանքը կատարվում է զույգերով: Առաջադրանքը հետևյալն է՝ : Այս առաջադրանքի նպատակն է խթանել աշակերտների մտածողությունը, նկարները հասկանալու և մեկնաբանելու կարողությունը:
Ապա հանձնարարվում է ընթերցել դասը: Ընթերցանությունը կարելի է կազմակերպվել տարբեր եղանակներով՝ անհատական լուռ ընթերցումով, կարող են ընթերցել իրար փոխարինելով, բարձրաձայն, կարող է ընթերցել ուսուցիչը: Կիրառվում է մեթոդը: Սովորողները կարդալու ընթացքում նշումներ են կատարում: Նշում են այն հատվածը, որը հիշեցնում է իրենց կյանքից մի դրվագ՝ կապված տարբեր իրավիճակների հետ : Օ րինակ՝ հատվածը սովորողին կարող է հիշեցնել նմանատիպ մի դրվագ իր կյանքից: Հատվածը մեկնաբանում են, ուսուցիչը ստուգիչ հարցեր է տալիս՝ ի՞նչի մասին քեզ մտածել տվեց այս հատվածը, ո՞վ է ղեկավարում քո բոլոր գործողությունները և այլն: Եթե նույն հատվածը նշել են նաև մյուս աշակերտները, մատնանշում են պատասխանների միջև եղած նմանությունները և տարբերությունները: Այսպես լսում են նաև մյուս սովորողների կարծիքները դասի հաջորդ հատվածների՝ զգայարանների, նյարդաթելերի , գլխուղեղի տեղամասերի և քնի վերաբերյալ: Այսպիսով՝ նոր նյութը յուրացվում է ինքնուրույն և ապահովում է յուրաքանչյուր աշակերտի գործուն մասնակցությունը դասին: Տեսականը գործնականին համադրելով ՝ երաժշտության, կոշտ և փափուկ առարկաների, խնձորի, կիտրոնի և ծաղիկների միջոցով ստուգվեցին զգայարանների զգայությունները ՝ : Նրանք եկան այն եզրակացության, :
Կշռադատման փուլ:
Այս փուլում համակարգվում են սովորողների ձեռք բերած գիտելիքները : Կատարվում է քարտային աշխատանք: Կշռադատումը կարելի է իրականացնել դասի վերջում տրված հարցերի միջոցով, ինչպես նաև անդրադառնալով հետաքրքիր տեղեկույթին: Քննարկոլով սովորողների տեսած երազները, խորհուրդ է տրվում . : Այնուհետև սովորողները գրում են իրեց վատ մտքերը և նետում նախապես պատրաստված արկղը, իսկ լավ մտքերը արտահայտում են բարձրաձայն և ձեռքը դնելով սրտին՝ ուղարկում են այնտեղ: Նրանք հասկացան, որ : Եվ որպեսզի մարդ առողջ լինի, առաջին հերթին պետք է հոգով առողջ լինի :
Տնային առաջադրանք: Փորձիր հիշել քո երազը և նկարել: