СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Проверка знаний

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Проверка знаний»

Մեր առողջությունը



Մարդու մարմնի կառուցվածքը, օրգան համակարգեր:

Ինչպես ենք ընկալում աշխարհը. Զգայարաններ:

Մաշկ. Մեր օրգանիզմի պաշտպանությունը:

Հիվանդությունների կանխարգելում: Առողջ և ռացիոնալ սնունդ:

Մաքուր կենցաղ, հիգիենա, կեցվածք, կոփում:

Ուսուցման գործընթացում գնահատման նոր համակարգի ներդրմանը զուգահեռ՝ ստուգման նպատակով ավելի հաճախ եմ կիրառում թեստեր, հարցարաններ, անհատական քարտեր այլն: Այն հնարավորություն է ընձեռում սովորողներին ինքնուրույն աշխատանքի միջոցով վեր հանել ունեցած գիտելիքները՝ առաջընթացն ու դժվարությունները: Հենվելով սովորողների ունեցած գիտելիքների վրա, փորձում եմ տեսականը համադրել գորխնականին՝ ապահովելով դրանց ճանաչողական- կիրառական արժեքը: Օգտագործում եմ աշխատանքի բազմազան ձևեր, նոր տեխնոլոգիաներ, դրդապատճառներ / մոտիվացիա / ձևավորելու հնարներ, ստեղծագործական մտածողության զարգացման ձևեր: Նմանօրինակ աշխատանքները օգնում են սովորողին՝ իր իսկ անհատական կարողությունների ու արժանիքները հայտնաբերելու գործում ՝ հենվելով իր սեփական ներուժին:

Դասանյութն ավելի մատչելի դարձնելու, ընթացիկ կրկնություններն ապահովելու, ինչպես նաև նորանոր գիտելիքներ ձեռք բերելու և այդ ամենից բերկրանք ստանալու նպատակով՝ կիրառում եմ բազմաթիվ խաղեր, կատակներ,թեստեր, խոսքային պատրաստի այնպիսի միավորներ, ինչպիսիք են առած- ասացվածքները, թևավոր արտահայտությունները, առակները, դարձվածքները, հոմանիշներն ու հականիշները: Այս հարցում հաշվի եմ առնում յուրաքանչյուր սովորողի հետաքրքրությունների շրջանակը և ընկալնան ու ինքնուրույն աշխատանք կատարելու կարողությունները: Այս հնարը խթանում է սովորողների հետաքրքրությունը, ինչը նպաստում է թույլ կարողության տեր սովորողին անգամ հեշտությամբ ընկալել նյութը: Հիշենք, երեխայի մտքում մնում է այն, ինչ անցել է նրա սրտի դռնով: Երեխային ոչ թե պետք է ստիպել, որ նա ինչ որ բան անի , այլ պետք է հետաքրքրել նրան, մասնակից դարձնել ուսումնական գործընթացին, մղել ինքնուրույնության, սովորեցնել՝ ինչպես սովորել, սովորեցնել մտածե, իր ուժերի նկատմամբ ինքնավստահություն ձեռք բերել և ոչ թե պատրաստի գիտելիք մատուցել: Կարևորելով այս աշխատանքների դերը ուսուցման գործընթացի մեջ՝ անհրաժեշտ է նշել, որ դրանք առավելապես նպաստում են սովորողների տրամաբանական մտածողության զարգացմանը, մարզում են միտքը, սովորեցնում են սովորել, համառություն հանդես բերել, ճշգրտել ստացած գիտելիքները և դրանք կիրառելու կարողությունները: Բազմաբնույթ հետաքրքրաշարժ առաջադրանքները նկարներով, քարտերով, մրցութային և ճանաչողական բնույթի լրացուցիչ նյութերով, թատերականացված խաղերով ու տեսադասերով, սրանք բոլորը խոսում են երեխայի հոգու հետ, հարազատ են նրա աշխարհընկալմանը, ոգևորիչ են և ուսումը դարձնում են ընկալելի ու հաճելի:

Անդրադառնանք ուսուցման հետաքրքրաշարժ մի աշխատանքի: Փորձը ցույց է տվել, որ դասն արդյունավետ է, երբ ավելի շատ խոսում և աշխատում են սովորողները: Այսպես.

Մեր գլխուղեղն ու զգայարանները: Ճանաչի՛ ինքդ քեզ:

Մեր մարմինը մի արտասովոր մեքենա է՝ կենդանի մեքենա, որ տեսնում է, լսում, զգում, խոսում, շարժվում, մտածում, հարկ եղած դեպքում խնամում ինքն իրեն և նույնիսկ բազմանում… Այս ամենը բնության անթերի հրաշալիքներից է, որի գաղտնիքները կներկայացնեմ ձեզ:

Թեստ

  1. Սլաքներով միացրու աջ և ձախ սյունակներում գրված բառերը:



Տեսողության օրգան Լեզու

Լսողության օրգան Քիթ

Հոտառության օրգան Աչքեր

Համի օրգան Ականջներ

Շոշափելիքի օրգան Մաշկ

2 Առած- ասացվածքներում լրացրու բաց թողնված բառերը:

Աչքից հեռու՝ սրտից ---------:

Աչքը ------- է վախենում :

Լավ է կույր ----, քան կույր -----:



Լեզուն համ տուն ------, համ տուն -----:

Քանի ------ գիտես, այնքան ------ ես:



Քիթդ ուրիշի ------ մեջ մի խոթիր :

Քթից այն կողմ ոչինչ չի ------:



Կան մարդիկ, մինչև -------- չկտրես, չեն լսի:

Սուր խոսքը քնում է հիմար --------:



3 Դարձվածքների իմաստն արտահայտիր մեկ բառով:

Աչքը ծակ-------------

Աչքի լույս------------

Գլուխ տալ----------

Գլխի ընկնել---------

Ականջ դնել----------

Ականջին օղ անել------

Սիրտը ահ ընկնել-------

Սիրտ անել--------------

Բերանը ջուր առնել--------

Լեզու գտնել------------------

Լեզուն մաքուր պահել------



4. Գրիր, թե տեսողությունը պահպանելու խորհուրդներից՝

. որոնց ես հետևում.-----------------------------------------------



. որոնց ես ծանոթ, բայց չես հետևում.





5. Երկու ձեռքով ամուրփակիր ականջներդ այնպես,որ ոչինչ չլսես: Մեկ-երկու րոպե հետո հեռացրու ձեռքերդ: Գրի՛ր քո զգացողությունների մասին այն դեպքում,՝ երբ՝

. ոչինչ չէր լսում----------------------------------------------

. սկսեցիր լսել-------------------------------------------------

6 Թվարկի՛ր, թե որ հոտերն եմ քեզ հաճույք պատճառում, որոնք՝ տհաճություն:

Հաճելի հոտեր---------------------------------------------

Տհաճ հոտեր-------------------------------------------------

7. Թվարկիր որ դեպքում է բթանում մարդու հոտառությունը:

___________________________________________________________________

8. Գրի՛ր, թե ինչ զգայություններ է ընկալում մարդը մաշկի միջոցով:

_________________________________________________________________

9. Նկարիր մաշկի խնամքի համար պարագաներ:

_________________________________________________________________

10. Թվարկի՛ր, թե ինչ սննդանյութեր է մարդը ստանում սննդի հետ:

_________________________________________________________________

11. Լրացրու՛ բաց թողնված բառերը:

. Մարդու մարմնի համար հիմնական շինանյութ են------------------------------------:

. Ցուրտ երկրներում ապրող մարդիկ իրենց սննդի մեջ շատ ------------------ են օգտագործում:

. Ածխաջրերով հարուստ են հացը, -----------------------------------:

. Վիտամիններ ամենաշատը պարունակում են -------------------------------------------:

. Օրվա ընթացքում մարդ պետք է ընդունի մոտ --------------------------------ջուր :

12. Գրի՛ր, թե ինչ է անհրաժեշտ մարմինը կոփելու համար:

. ------------------------------------

. ---------------------------------------

. ---------------------------------------

13. Լրացրու՛ բաց թողնված բառերը:

Կմախքը մարմնի ------------ է և -------------------- է ներքին օրգանները : Կմախքը կազմված է ---------------------- :

14. Լրացրու՛ օգտակար և վնսակար սովորություններինվերաբերող աղյուսակը :

Օգտակար սովորություններ Վնասակար սովորություններ

. Ամեն առավոտ լիցքային վարժություններ կատարելը: . Ուտելուց առաջ չլվացվելը:

. ----------------------------- . ------------------------------

. -------------------------------- . ------------------------------

15. Առողջություն բառով կատարել :

-----------------------------------------------

-----------------------------------------------------



16. Նկարագրի՛ր, :

------------------------------------------------------

17. Գրե՛ք, ինչպե՞եք հասկանում՝

. արտահայտությունը:

---------------------------------------------------------------------------

------------------------------------------------------------------------------







Սննդի արվեստի օրենքները

  1. Կերե՛ք լավ տրամադրությամբ:

  2. Վայելե՛ք համեղ կերակուրը:

  3. Սնունդը ծամե՛ք դանդաղ ու ջանասիրաբար:

  4. Ընդունե՛ք սնունդ, եթե դուք ախորժակ ունեք, բայց օրական 3-4 անգամից ոչ պակաս:

  5. Երբեք մի՛ օգտագործեք շատ սառը սնունդ:

  6. Խուսափե՛ք շատ տաք ու գրգռող սննդից:

  7. Մի՛ կերեք ուշ երեկոյան:

  8. Միշտ հնարավորության սահմաններում, ճաշին կերե՛ք մսի, ձկան կամ բանւարեղենի տաք ապուր:

  9. Երբեք րի կարելի չափից ավելի ուտել և չափազանց շատ հեղուկներ օգտագործել:



Հետաքրքիր է իմանալ…



Եթե մաքուր է մարդու սնունդը, մաքրում է նաև նրա միտքը: Եթե մաքուր է միտքը՝ մաքրում են սիրտն ու հոգին:

Առողջ մարմին, զորեղ հոգի:

Հին հույները պնդում էին, որ կեսուրախ մարդը միշտ կուշտ է և ունի լավ տրամադրություն: Վատ, մռայլ տրամադրությունն էլ կապում էին մարսողական ուղու հիվանդությունների հետ:

Մարդու օրգանիզմը պարունակում է Մենդելևի աղյուսակի գրեթե բոլոր էլեմենտները, ընդ որում նրանցից ազոտը, ածխածինը, թթվածինը, ջրածինը, կալցիումը, ֆոսֆորը, կալիումը, նատրիումը մեծ քանակությամբ են և համարվում են հիմնական կառուցվածքային էլեմենտներ, իսկ մյուսները՝ կոբալտը, յոդը, պղինձը, մագնեզիումը, ծծումբը, երկաթը շատ կարևոր նյութերի կազմության մեջ են մտնում / հորմոնների, ֆերմենտների, հեմոգլոբինի / և բացառիկ էական դեր են խաղում նյութափոխանակության մեջ: