СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Սեպտեմբերի մեկ․

Нажмите, чтобы узнать подробности

ՇՆՈՐՀԱՎՈՐ  ԳԻՏԵԼԻՔԻ,ԳՐԻ ԵՎ  ԴՊՐՈՒԹՅԱՆ  ՕՐ։

Просмотр содержимого документа
«Սեպտեմբերի մեկ․»

,,Բարի երթ դեպի իմացության անսահման աշխարհ"





Սեպտեմբերի 1-ը Հայաստանում նշվում է որպես գիտելիքի, գրի և դպրության օր.  Կրթությունը և գիտելիքը, որպես արժեք, հնուց ի վեր հայ իրականության մեջ ունեցել են իրենց կայուն տեղն ու նշանակությունը: Գրքի ու գիտելիքի հանդեպ խոր հարգանքն ու կրթություն ստանալու ձգտումը հայերին բնորոշ կողմերից են համարվել: Եվ պատահական չէ, որ մեզանում սեպտեմբերի 1-ը` որպես նոր ուսումնական տարվա սկիզբ և Գիտելիքի օր, միշտ էլ տոնական է լինում: : Ուսումնական տարվա սկիզբն ավետող այս օրն առավել հիշարժան է մեր առաջին դասարանցիների համար, ովքեր առաջին անգամ են ոտք դնում դպրոցի կամարներից ներս:

Սիրելի առաջին դասարանցիներ շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, որով սկսվում է հույսերով լի ուսումնական տարին:

Ձեզանից յուրաքանչյուրը մի ջահ է, որը պիտի բոցավառվի գիտելիքի նկատմամբ սիրով ու սովորելու անսպառ ցանկությամբ: Գիտելիքը հզոր ուժ է, որը միշտ էլ օգնում է ավելի ճիշտ ապրել` հարստացնելով մարդու միտքն ու հոգին: Կրթված մարդն, այնուամենայնիվ, գտնում է իր ճիշտ տեղն ու դիրքը` արժանանալով շրջապատի ուշադրությանն ու համակրանքին: 

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՄԵԿԸ

Եկավ Մեկը Սեպտեմբեի,
Որ գիտության սեմը բերի
Մեր ուղեղի պարարտ հերկին,
Ուշիմ ու լուրջ ամեն մեկին:
Գիտությունը մտքիդ ուժն է, 
Իմաստության թասն ու կուժն է,
Կարդա', սերտի'ր, եղի'ր ուշիմ,
Երթ, ընթացք տուր մտքիդ ուժին:
Դա քո գանձն է հավերժ հոսող,
Քո գալիքն է առանց ոսոխ:
Գիտությունը կամքի գետ է.
Պարտվում է նա, ով տգետ է:
Կա դարերից եկած մի ասք.
«Տգետ մարդիկ – տգետ մի ազգ»:
Դպրոց եկար – եղիր ուշիմ,
Նոր սխրանք տուր մտքիդ ուժին:
Կեցցե' Մեկր Սեպտեմբերի՝
Իմաստության սերմը բերրի :

-Ողջույն քեզ, ողջույն սեպտեմբերյան զանգ, Մանկան խնդություն, պատանու բերկրանք:

- Ողջույն, ողջույն քեզ, հարազատ դպրոց, Ողջույն, ողջույն քեզ մեր ուսման դարբնոց:



Ողջույն քեզ իմ սիրելի դպրոց, Ողջույն քեզ ուսումնական առաջին իմ օր: Ողջույն քեզ մեր թանկագին տնօրեն, Ողջույն քեզ մեր առաջին ուսուցիչ:

Ողջույն դպրոց մեր սիրելի Հարազատ գիրկ մայրական Մենք գալիս ենք,որ միասին Կերտենք լուսե ապագան:

Մենք դեռ փոքրիկ , թոթովախոս Հազիվ դարձած 6 տարեկան Բջնիի դպրոցի սան դարձանք Կոչված առաջին դասարան:

Մենք՝ առաջին դասարանի սաներս , Ունենք մեր նպատակները, Որոնք պետք է իրականացնենք. Եվ առաջինը սկսենք երդումով:





Ես՝ Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտս, երդվում եմ.

• լինել ազգային բարձր արժեքների ջահակիրը

• վառ պահել մաշտոցյան իմաստասիրաց կանթեղը

• լինել կարգապահ աշակերտ,սիրել ու հարգել կրթության ու գիտության ուղիներին լույս սփռող նվիրյալ ուսուցիչներին

• սիրել մայր դպրոցը և արժանի լինել «Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտ» բարձր կոչմանը

ԵՐԴՎՈՒՄ ԵՄ, ԵՐԴՎՈՒՄ ԵՄ, ԵՐԴՎՈՒՄ ԵՄ









Դպրոցական եմ դարձել


Մեր դպրության դարբնոցում

Կրկին տոն է, ցնծություն,

Պայծառ արև, ուրախ դեմքեր,

Սեպտեմբերի մեկն է եկել:

Մեր դպրության դարբնոցում

Կրկին զանգերն են ղողանջում,

Ու բոլորին դպրոց կանչում:

Ես էլ արդեն մեծացել,

Մանկապարտեզն ավարտել

Դպրոցական եմ դարձել:

Հագնվել եմ վայելուչ,
Առել մի մեծ պայուսակ,
Ծաղկեփունջն էլ՝ աջ ձեռքիս
Ողջույն ասեմ ուսուցչիս:
Կսովորեմ ես շատ լավ,
Գրել, կարդալ կիմանամ,
Խելացի մարդ կդառնամ:



Երբ գալիս է սեպտեմբերը

Երբ գալիս է սեպտեմբերը,
Զանգն է հնչում դպրոցի,
Բոլորն ուրախ դպրոց գնում,
Գիտելիքի օրն են նշում:
Բայց գիտե՞ք որ սեպտեմբերը
Մեզ աշուն է միշտ բերում,
Աշնան տոնին, բերքի տոնին
Մեր Հայաստան աշխարհում
Անկախության օրն է նշվում
Ահա ինչու ամենից շատ
Սեպտեմբերն ենք մենք սիրում: