Просмотр содержимого документа
«Welcome to England»
Անգլերենի դաս ՏՀՏ- ի միջոցով
Դասարան՝ 8-րդ
Թեմա - '' Welcome to England''
Դասի տևողությունը՝ 45 րոպե
Դասի նպատակները՝
ա) սովորել արտահայտել մտքերը թեմայի շուրջ;
բ) օգտագործել թեմայի բառապաշարը քննարկման մեջ;
գ) ստանալ լրացուցիչ տեղեկություններ թեմայի շուրջ;
դ) ամփոփել ստացած գիտելիքները:
Դասի վերջում աշակերտները պիտի կարողանան՝
ա) օգտագործել թեմային վերաբերվող բառերն ու արտահայտությունները քննարկման մեջ;
բ) արտահայտել մտքերը թեմայի շուրջ;
գ) կիսել թեմայի շուրջ ձեռք բերած փորձն ու գիտելիքները համադասարանցիների հետ:
Բառապաշար՝ -'' Welcome to England'' '' թեմային վերաբերող բառեր:
Դասի կահավորումը և անհրաժեշտ պարագաներ՝
պրոյեկտոր, համակարգիչ, պաստառներ, քարտեր, մարկերներ:
Դասի ընթացքը
1. Կազմակերպչական պահ:
2. Մտագրոհ ( Brainstorming )
Let us see what you know about England ?
Այս մեթոդը օգնում է ուսուցչին ակտիվացնել աշակերտներին, պարզել, թե ինչ գիտեն աշակերտները նյութի մասին: Աշակերտները հաղորդում են ընդհանուր տվյալներ Անգլիայի վերաբերյալ:
3. Տեսահոլովակի կամ սլայդի դիտում և քննակում: ( Watching and discussing )
Աշակերտները դիտում են տեսահոլովակ Անգլիայի և Լոնդոնի վերաբերյալ, այնուհետև քննարկում տեսածը:
4. Սլայդերի դիտում: Աշակերտները դիտում են իրենց պատրաստած սլայդները երկու լեզուներով՝ հայերեն և անգլերեն: