СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Whiteboard գրատախտակ

Категория: Всем учителям

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Whiteboard գրատախտակ»

Առցանց գրատախտակ whiteboard.fi

Առցանց գրատախտակի կայք այցելու համար Google որոնողական համակարգում գրում եք whiteboard.fi, սեղմում եք և բացվում է կայքը,ուսուցիչները սեղմում են New Class կոճակը, աշակերտները սեղմում են Join կոճակը : Ուսուցիչները New Class սեղմելուց հետո բացվում է մի էջ , որտեղ առաջին տողում Your name դաշտում գրում եք ձեր անունը,որը աշակերտները կտեսնեն /ինչպես ձեզ դիմում են/ ձեր վիրտուալ դասարան մտնելիս:

Վերջում սեղմում ենք Create new class կոճակը: Բացվում է հաջորդ պատուհանը ,որտեղ երևում է այն հղումը,որը դուք պատճենում /copy/ ուղարկում եք աշակերտներին,որպեսզի իրենք կարողանան միանալ ձեր դասարանին: Եթե հղումը ինչ ինչ պատճառներով չի աշխատում,ապա պատճենում /copy/ եք Room code: My class բաժնում դուք անմիջապես տեսնում եք ձեր առցանց գրատախտակին միացված աշակերտներին: Իրենց առցանց գրատախտակը տեսնելու համար սեղմում ենք աշակերտի անունի վրա: My whiteboard դաշտում տեսնում եք ձեր գրատախտակը իր կոճակներով մատիտ , ռետին , A տառի տեսքով կոճակը տեքստ հավաքելու ,չափերը փոխելու , տեքստի գունավորումը փոխելու և այլն:

Եթե պետք է պատճենել տեքստը ,ապա նշում ենք տեքստը, սեղմում աջ կոճակը և ընտրում Dublicate հրամանը: Եթե պետք է տեքստը հեռացնել ,նշում եք և աջ սեղմակով բացված մենյուից ընտրում ենք Remove հրամանը: Ներքևի Cleare Whiteboard կոճակով ամբողջությամբ մաքրում ենք գրատախտակը :

Դասի ժամանակ օգտագործվող նյութեր կարող եք նախապես հավաքել Word ծրագրով հետո copy և paste հրամանով տեղադրել ձեր whiteboard –ի վրա :

Դրված տեքստը կարող ենք ներքևի կոճակներով դարձնել B/Bold/ թավ, I /Italic/ շեղ , U /underline/ ընդգծված,եթե ուզում ենք տեքստի վրա գիծ քաշել ընտրում ենք /line-through/ կոճակը:Հաջորդ գործիքը line գիծ գործիքն է,որի օգնությամբ կարող ենք ուղիղ գծեր տանել /օգտագործվում է հատկապես բնագիտական առարկաների ժամերին/,կարող ենք նաև սլաքներ գծել այդ նույն գործիքով /օժանդակ գործիք է/:Հաջորդ գործիքը երկրաչափական պատկերներն են ▲, ■, O ,  սովորական գծում ենք այդ պատկերը և Fill կոճակով բացված գունապնակից կարող ենք գունավորել:

Insert an Image կոճակով կարող ենք համակարգչից ներբեռնել ցանկացած նկար (բացել,նշել և open) ու արդեն յուրաքանչյուր աշակերտ կարող է իր էկրանին բացված այդ նույն նկարի վրա կատարել աշխատանք:

Insert a background image - կոճակով կարող ենք գրատախտակին տալ համապատասխան երանգ,ֆոն կամ որևէ նկար դնել որպես գրատախտակ:

Whiteboard առցանց գրատախտակը ունի մի կարևոր կոճակ Action ,որը սեղմելուց հետո բացվում է մենյու:Այդ մենյուի Insert –Grid /small/ հրամանով գրատախտակը բաժանվում է վանդակների ,որը կարելի է օգտագործել մաթեմատիկայի դասերին:Grid /large/ հրամանով կստանանք մեծ վանդակներ,որոնց մեջ կարող ենք նկարներ տեղադրել Insert image հրամանով:

Whiteboard առցանց գրատախտակը հնարավորություն է տալիս մաթեմատիկական բանաձևեր կիրառել / Zoom –ը թույլ չի տալիս/: Մաթեմատիկական սիմվոլներ կարելի է տեղադրել օգտվելով Type mathematical symbols – online keyboard –ից: Մտնում ենք այդ կայքը,հավաքում ենք մաթեմատիկական բանաձևը ,copy,paste անում A տեսքի կոճակը ընտրելով:

Actions –ի հաջորդ հրամանը Flatten Layers-ն է,որը անհրաժեշտ է նկարը անշարժացնելու համար, որպեսզի կարողանանք նկարի վրա գործողություններ կատարել ,այդ նկարին նոր նկար ավելացնել,այդ նկարի վրա տեքստ տեղադրել:

Actions –ի մյուս հրամանը Push whiteboard to all students-ն է,որը հնարավորություն է տալիս ուսուցչի գրատախտակի պարունակությունը հասանելի դարձնել աշակերտներին,այդպիսով աշակերտները կարողանում են տրված առաջադրանքը կատարել իրենց մոտից:

Եթե ուզում ենք տեսնել աշակերտի կատարած աշխատանքը սեղմում ենք աշակերտի անունի վրա, բացվում է աշակերտի գրատախտակը,որի ներքևում կան երկու կոճակ Actions և Close:

Actions ով բացվում է մենյու .

Save Whiteboard

Erase Whiteboard

Push Teacher whiteboard to student

Kick student

  • Save Whiteboard -ով ուսուցիչը կարող է պահպանել աշակերտի աշխատանքը:

  • Erase Whiteboard -ով կարող ենք մաքրել այդ աշակերտի գրատախտակը :

  • Push Teacher whiteboard to student -ով ուսուցչի գրատախտակին եղածը կարող ենք փոխանցել կոնկրետ այդ աշակերտի գրատախտակին :

  • Kick student ով կարող ենք աշակերտին հեռացնել առցանց դասարանից,ընդ որում աշակերտը կստանա հաղորդագրություն որ իրեն դասարանից դուրս են հանել :

Առցանց գրատախտակի կարգավորումները կատարում ենք հետևյալ կերպ.

Room code.. ուսուցչի սենյակի կոդն է

Enable waiting lobby- ստեղծում ենք սպասման սենյակ ,որտեղ աշակերտները սպասում են մինչև թույլ տաք մտնեն : Accept ով թույլ ենք տալիս մտնել:

Lock room - փակել դասարանը ուշացած աշակերտի համար

Enable student image upload թույլատրել աշակերտին ներբեռնել նկար իրենց գրատախտակին ` օրինակ տնային աշխատանք:

Enable slow mode for students - Միացրեք դանդաղ ռեժիմ աշակերտների համար

Force simple mode for students - Ուժի պարզ ռեժիմ աշակերտների համար

Hide names – թաքցնել աշակերտների անունները

Clear all whiteboards- մաքրել բոլորի գրատախտակները միանգամից

Save all whiteboards as PDF – պահպանել ուսուցչի և բոլոր աշակերտների գրատախտակները (լատինատառ)

Close room – փակել առցանց գրատախտակի հարթակը:

Աշակերտների համար

whiteboard.fi կայքում սեղմել join class կոճակը,հետո հավաքել ձեր առցանց դասարանի կոդը Room code –join class, հետո բացված պատուհանում լատինատառ գրում են իրենց անուն,ազգանունը,սեղմել join whiteboard class ,և վերևում տեսնում են ուսուցչի գրատախտակը , իսկ ներքևում տեսնում են իրենց գրատախտակը:

Աշակերտի գրատախտակը ունի հետևյալ կարգավորումները.

Use simple editor – այս կոճակով օգտագործում ենք հարթակի պարզեցված տարբերակը (թույլ ինտերնետի դեպքում)

Save whiteboards image – պահում է իր գրատախտակի պարունակությունը համակարգչում

Leave Room – դուրս գալ դասարանից