СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

10 անհայտ փաստ հայտնի գրքերի մասին

Нажмите, чтобы узнать подробности

1. «Ալիսի արկածները հրաշքների աշխարհում» գրքի հերոսուհին՝ Ալիսը, ստեղծվել է 10-ամյա մի աղջկա՝ Ալիս Լիդելի հիման վրա: Լուիս Քերոլը մտերիմ էր Լիդելների ընտանիքի հետ և հաճախ նրանց երեխաների համար պատմություններ էր հորինում ու պատմում: Մի անգամ Ալիսը խնդրեց նրան գրել պատմած պատմությունը և հեղինակն այդպես էլ արեց. նա գրի առավ այսօր արդեն հայտնի այդ ստեղծագործությունն ու նվիրեց Ալիսին որպես սուրբծննդյան նվեր: Երբ մի օր Հենրի Քինգս անունով մի գրականագետ այցելեց Լիդելների տուն, պատահաբար նկատեց ստեղծագործությունն ու առաջարկեց հրատարակել այն: Այդպես սկսեց տպագրվել «Ալիսի արկածները հրաշքների աշխարհում» գիրքը:

2. Ջոան Ռոուլինգը վերջացրել է «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» 1995թ.-ին: Նրա գործակալը ցույց է տվել գիրքը 12 հրատարակչությունների, բայց բոլորը մերժել են հրատարակել այն: Մեկ տարի անց, սակայն, Bloomsbury հրատարակչությունը որոշել է հնարավորություն տալ հեղինակին և քիչ քանակությամբ տպել գործը: Հրատարակչության խմբագիրներից մեկը նաև խորհուրդ է տվել Ռոուլինգին այլ աշխատանք գտնել՝ ասելով, որ չի կարողանա երեխաների համար ստեղծագործություններ գրելով ապրուստ վաստակել: Ռոուլինգը երևի ամեն անգամ հիշում է այդ խմբագրին, երբ հաշվում է գրքերից ստացված իր եկամուտը:

3. Վիկտոր Հյուգոն ճանապարհորդության էր մեկնել, երբ 1862 թ.-ին հրատարակվել է հեղինակի «Թշվառները» ստեղծագործությունը: Իր գործի գտած արձագանքի մասին հետաքրքրված՝ հեղինակը հեռագիր է ուղարկել իր խմբագրին, որտեղ միայն գրել էր՝ «?»: Խմբագիրը պատասխանել էր նույն կերպ՝ «!»: Սա երևի ամենակարճ նամակագրությունն է պատմության մեջ:

4. Մարկ Տվենը հաճախ էր ասում, որ իր «Թոմ Սոյեր» ստեղծագործությունը առաջին գործն էր, որ տպագրական մեքենայով է գրվել: Սակայն հետազոտողներն ու նրա կենսագիրները պարզել են, որ առաջին ամբողջական գիրքը, որ գրվել է տպագրական մեքենայով իր «Կյանքը Միսիսիպիում» գիրքն է:

5. Ալադինը՝ «Հազար ու մի գիշեր» հեքիաթների ժողովածուի գլխավոր հերոսներից մեկը, իրականում չինացի էր, որն ապրում էր Չինաստանի փողոցներում:

6. Ջեյն Օսթինը սկսել է իր «Հպարտություն և նախապաշարմունք» գիրքը դեռ 21 տարեկանում: Հրատարակիչները հրաժարվել են տպագրել նրա գործը և գիրքը լույս է տեսել գրվելուց միայն 15 տարի անց՝ հեղինակի հայտնի «Զգացողություն և զգայունություն» ստեղծագործության գրանցած հաջողությունից հետո:

7. Հեղինակ Ջոն Սթեյնբեքի շունը՝ Թոբին, կերել է նրա ամենահայտնի գործերից մեկը՝ «Մկների ու մարդկանց մասին»-ը: Սթեյնբեքը ստիպված է եղել նորից գրել գիրքը:

8. Ժամանակակից հայտնի հեղինակ Ռեյնբոու Ռոուելը իր ամենահայտնի գործը՝ «Fangirl/ Երկրպագություն»-ը գրել է ընդամենը մեկ ամսում:

9. Վլադիմիր Նաբոկովը «Լոլիտա»-ի ողջ գիրքը գրել է գրառումների համար նախատեսված փոքր թղթի կտորների վրա:

10. Ասում են՝ Վիրջինիա Վուլֆն իր բոլոր գրքերը գրել է կանգնած։

13.07.2020 23:44


Рекомендуем курсы ПК и ПП