СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ
Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно
Скидки до 50 % на комплекты
только до
Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой
Организационный момент
Проверка знаний
Объяснение материала
Закрепление изученного
Итоги урока
33 խրատ բոլորի համար
1.Ողջախոհ կինը, հնազանդելով հանդերձ ամուսնուն, հրամայում է նրան: 2.Հանդուրժիր և ոչ թե մեղադրիր այն, ինչը չես կարող փոխել: 3.Հաղթանակը միշտ այնտեղ է, ուր կա համերաշխություն: 4.Ուզո՞ւմ ես իշխանություն ունենալ` տիրապետիր քեզ: 5.Շուտ մերժողը քիչ է խաբում: 6.Չկա ավելի ամոթալի բան, քան նոր կյանք սկսող ծերունին: 7.Չի պարտվում, այլ հաղթում է նա, ով զիջում է յուրայիններին: 8.Պատրաստի արցունքները ոչ վշտի, այլ խորամանկության նշան են: 9.Ոչ թե մարմինը, այլ հոգին է հավերժական դարձնում ամուսնությունը: 10.Սովորելով առաքինի չեն դառնա, առաքինի ծնվում են: 11.Աստված նկատում է մաքուր և ոչ թե պարարտ ձեռքերը: 12.Բարիք գործել նշանակում է նմանվել աստծուն: 13.Ազնիվ մարդն արագորեն հարուստ չի դառնա: 14.Ազնիվ մարդու համար խնդրելու անհրաժեշտությունը նման է ստրկության: 15.Ամենաանվտանգ բանը բացի աստուց ոչ ոքից չվախենալն է: 16.Խիզախ տեսքն արդեն մասնակի հաղթանակ է բերում: 17.Միշտ չէ, որ հարկ է պատասխանել տրված հարցին: 18.Ոչ մի բանում հապաղելն այնքան օգտակար չէ, որքան զայրույթի պահին: 19.Խորհիր ամեն բանի մասին, ինչ լսել ես, բայց հավատա միայն նրան, ինչ ստուգել ես: 20.Փորձանքի չես հանդիպի, եթե լռես: 21.Երբ տոչոր են քո դաշտերը, մի ջրի ուրիշինը: 22.Ճշմարիտ է այն սուտը, որ ասվել է փրկության համար: 23.Ընդհանուր սեփականելն արդեն պառակտման սկիզբ է: 24.Բացակայողի դեմ հարց հարուցելը նույնն է, ինչ հարբածին դատել: 25.Ուրիշից ակնկալիր այն, ինչ ինքդ ես ուրիշին անում: 26.Միշտ հիշիր ուրիշի արած բարերարությունը, բայց արագ մոռացիր քո արածը: 27.Գթասրտությունը մարդու ամենամեծ պաշտպանն է: 28.Զգուշացիր ընկերդ համարել, քանի դեռ չես ստուգել նրան: 29.Համբերությունը բոլոր վշտերի սպեղանին է 30.Լավ կլիներ, որ փաղաքուշ լիներ և՛ ստրուկի, և՛ տիրոջ խոսքը: 31.Հրաշալի է, երբ ամեն ինչ տալիս ես և ոչինչ չես պահանջում: 32.Հոգա ավելի շատ խղճիդ, քան համբավիդ մասին: 33.Մարդ մահից միշտ նույն հեռավորության վրա է գտնվում:© 2020, Այդինյան Անուշ Սերյոժայի 85