СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ
Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно
Скидки до 50 % на комплекты
только до
Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой
Организационный момент
Проверка знаний
Объяснение материала
Закрепление изученного
Итоги урока
Արագածոտնի մարզում` Արագածի փեշերին փռված Աղձք գյուղում է գտնվում հայոց Արքաների դամբարանը: Աղձքի պատմությունը քննելիս հասնում ենք մինչև ք.ա. 15-րդ դար` Հայասա թագավորություն:
Խեթական սեպագիր արձանագրություններում ք.ա. 15-13-րդ դարերի իրադարձությունների կապակցությամբ հիշատակվում է Հայասա երկիրը` Հայկական լեռնաշխարհի արևմտյան շրջանում: Խեթերենում «ասա» մասնիկով կազմվում են տեղանունները: Հետևաբար Հայասա անվան հիմքում Հայ էթնոսի անվանումն է, Հայասա նշանակում է հայերի բնակավայր` Հայաստան.
Նրա կարևոր կենտրոններից էր Կումախան` հետագա Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Դարանաղի գավառի Անի-Կամախը:
Անի-Կամախը Հայերիս համար նշանավոր սրբավայր էր: Այստեղ էր գտնվում հայոց դիցարանը գլխավորող Արամազդի գլխավոր մեհյանը:
Ք.ա. 4-1 դարերում Փոքր Հայքի կենտրոնն էր, իսկ 1-4-րդ դարերում` հայոց Արշակունի արքաների դամբարանը:
Փավստոս Բուզանդի վկայությամբ պարսից Շապուհ Բ արքան, 364 թվականին գրավելով Անի-Կամախը, բացել է այնտեղ թաղված հայ թագավորների գերեզմանները և փորձել աճյունները Պարսկաստան փոխադրել, քանզի պարսիկների պատկերացմամբ այդ թագավորների ոսկորների հետ միասին իրենց աշխարհը կփոխադրեին նրանց «փառքը, բախտն ու քաջությունը»։
Չկարողացան բացել միայն Սանատրուկ 2-րդի(88-110թթ) գերեզմանը` չափազանց ամուր լինելու պատճառով:
Սակայն Վասակ Մամիկոնյան սպարապետը, Այրարատ նահանգում հաղթելով պարսիկներին, խլել է այդ մասունքներն ու թաղել Արագածի լանջին` Աղձք գյուղում։
«…տարան թաղեցին Աղձք կոչված ամուր գյուղում, Արարատ գավառում, որ գտնվում է Արագած մեծ լեռան նեղ ու դժվարամուտ խորշերից մեկում»։ Փավստոս Բուզանդ
Խորենացին գրում է, որ քրիստոնյա և հեթանոս արքաների ոսկորները խառնվել էին, ուստի չվերաթաղեցին Անի-Կամախում:
Ո՞վքեր էին այդ քրիստոնյա արքաները.
Վերոնշյալ իրադարձությունը տեղի է ունեցել Արշակ 2-րդ արքայի ժամանակ:
Արշակից առաջ իշխած քրիստոնյա արքաներն էին. Տիրան, Խոսրով 3-րդ Կոտակ, Տրդատ 3-րդ:
Տրդատ 3-րդը 330 թ. հրաժարվեց գահից հօգուտ իր որդու՝ Խոսրով Գ Կոտակի և գնաց ճգնելու Դարանաղյաց գավառի Սեպուհ լեռան Մանյա Այրք կոչված վայրում: Տրդատ Գ-ի դին արծաթապատ դագաղով տեղափոխվել և ամփոփվել է Դարանաղյաց Թորդան ավանում՝ Գրիգոր Պարթևի գերեզմանի կողքին:
338 թ. Խոսրով Գ Կոտակը մահացավ նոր կառուցած մայրաքաղաք Դվինում: Նրա մահվան պատճառների մասին որևէ արժանահավատ վկայություն չկա: Բուզանդը գրում է, որ նրա մարմինը տարան իր նախնիների մոտ` Անի` Դարանաղիի Եկեղյաց գավառը:
Տիրանը կուրացվելուց հետո գահը հանձնեց իր որդուն` Արշակին, հեռացավ պետական գործերից և բնակություն հաստատեց Արագածի լանջերին` Կուաշում: Խորենացին գրում է, որ Տիրանը գաղտնի սպանվեց իր որդու `Արշակ արքայի ձեռամբ, հետևաբար չէր կարող թաղվել արքայական դամբարանում, քանզի այն մեծ աղմուկ պիտի բարձրացներ:
Այսքանից պարզ է դառնում, որ քրիստոնյա արքաներից միայն Խոսրով Կոտակը կարող էր թաղվել արքայական դամբարանում (միայն այն դեպքում եթե աղբյուրը շփոթեր Դարանաղի և Եկեղյաց գավառները):
Իսկ ո՞վքեր էին Անի-Կամախում թաղված «հեթանոս» արքաները.
Տրդատ 1-ին, ով կառուցեց նշանավոր Գառնիի Միհրական տաճարը և հասավ մի շարք ռազմաքաղաքական հաջողությունների: Սանատրուկ 2-րդ, ում հույն պատմիչ Արիանոսը համարում էր լավագույնը հույների և հռոմեացիների մեջ` չափավոր և ողջամիտ: Նա կառուցեց Մծուրք քաղաքը սրբազան Արածանի գետի ափին:
Վաղարշ 1-ին, ով Շրեշ բլրի վրա տարածվող Վարդգեսավան գյուղաքաղաքը պարսպապատեց`անվանակոչելով Վաղարշապատ մայրաքաղաքը:
Վաղարշ 2-րդ, ում հմուտ քաղաքականության շնորհիվ Հայաստանում Արշակունիների արքայական իշխանությունը դարձավ ժառանգական:
Խոսրով 1-ին, ով արշավանք իրականացրեց Կովկասի լեռնական ցեղերի դեմ:
Տրդատ 2-րդ, ով արշավանք ձեռնարկեց Պարսկաստան`հասնելով մինչև Տիզբոն, և Խորենացու վկայությամբ երկիր վերադարձավ մեծ հաղթությամբ, բարի անունով և շատ ավարով:
Խոսրով 2-րդ, ով նենգաբար սպանվեց պարթև Անակ իշխանի ձեռամբ:
Հայոց համազգային սրբավայրը.
Աղձքում իրենց հավերժական հանգիստը գտած այս արքաները, իրավամբ արժանի են մեծարանքի և խոնարհման: Ներկայումս ամեն տարի աշնանը Աղձքում նշվում է հայոց «Արքայաց օր», փառաբանում ենք հայոց արքաների փառքն ու քաջությունը, ողջամտությունը և իմաստությունը: Աղձքի հայոց արքաներ դամբարանը վերածվում է հայոց համազգային սրբավայրի:
© 2020, Микоян Нара Валериковна 204