СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Անտառի տնտեսական նշանակությունը

Нажмите, чтобы узнать подробности

Անտառների տնտեսական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայմային անտառ Սանկտ Պետերբուգի մոտ, ՌԴ

Հին Ռուսիայում տարածված էին մի շարք ասույթներ անտառների մասին. «Անտառի մոտ որ ապրես, սոված չես մնա: Անտառը հարուստ է արքայից: Անտառը ոչ միայն գայլին, այլև տղամարդուն կկերակրի»:

Տնտեսության մեջ անտառները կարելի է առանձնացնել որպես.

Անտառային տնտեսություն (անտառտնտեսություն), արտադրության բնագավառ, որն իրականացնում է անտառների կայուն կառավարումը՝ անտառապահպանությունը, անտառապաշտպանությունը, անտառվերականգնումը, անտառապատումը, անտառգույքագրումը, անտառի արդյունավետության բարձրացումը և արդյունավետ անտառօգտագործումը՝ պահպանելով անտառների կենսաբազմազանության ինքնավերականգնման կարողությունը և ապահովելով անտառների բնապահպանական, սոցիալական ու տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործումը ներկա և ապագա սերունդների համար։

Անտառի նշանակությունը մարդու առողջության համար

Անտառներն ունեն հսկայական սանիտարահիգիենիկ և բուժական նշանակություն մարդու համար: Անտառների օդում գոյություն ունի շուրջ 300 տեսակի զանազան քիմիական միացություններ: Անտառն ակտիվորեն վերափոխում է որոշ մթնոլորտային աղտոտումներ: Առավել օքսիդացնող հնարավորություն ունեն փշատերև տեսակները՝ սոճի, եղևնի, գիհի, ինչպես նաև լայնատերև ծառատեսակներից՝ լորենի, կեչի: Անտառներն ակտիվորեն չեզոքացնում են օդակախույթային արդյունաբերական աղտոտումները, հատկապես մաքրում են օդը փոշուց, որը կարողանում են կուտակել հողի մեջ[68] (1 հեկտար անտառը մաքրում է տարեկան 50–70 տոննա փոշի)[6]: Անտառաշերտեր, որոնք գտնվում են ճամփեզրերին, նվազեցնում են տրանսպորտային աղմուկը[69]:

Անտառները, հատկապես փշատերև, արտադրում են ֆիտոնցիդներ՝ կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոնք ոչնչացնում կամ ճնշում են բակտերիաների, մանրադիտակային սնկերի, նախակենդանիների աճը և զարգացումը։ Կարևոր դեր են կատարում բույսերի իմունիտետի և կենսաերկրացենոզներում օրգանիզմների փոխհարաբերությունների պրոցեսներում։ Սոճու անտառները օրական մթնոլորտ են արտազատում մոտավորապես 5 կգ ֆիտոնցիդներ, գիհու անտառները՝ մոտավորապես 30 կգ: Փշատերև անտառների օդը գրեթե ամբողջությամբ ստերիլ է[61]:

Անտառները մարդու վրա դրականորեն են ազդում, հատկապես նյարդային համակարգի և և տոնուսի վրա[6], ուժեղացնում է աղեստամոքսային համակարգի շարժողական և արտազատական ֆունկցիաները, բարելավում է նյութափոխանակությունը, կարգավորում սրտի գործունեությունը և բարձրացնում իմունիտետը[70]: Անտառը համարվում է կարևորագույն ռեկրեացիոն ռեսուրս: Էկոտուրիզմի, անտառում զբոսանքի, հանգստի համար անտառը լավագույն միջոցն է, որը նվազեցնում է սթրեսը, վերականգնում մարդու հոգեկան և էմոցիոնալ առողջությունը[71]:

23.07.2020 08:48


Рекомендуем курсы ПК и ПП