СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ասք լավաշի մասին

Нажмите, чтобы узнать подробности

Հին Հայաստանում Արամ անունով մի արքա է եղել։Կռվի ժամանակ նա գերի է ընկնում ասորիների թագավոր

Նոսորին։Հաղթողն այսպիսի պայման է դնում․

-Դու տասն օր սոված կմնաս։Տասնմեկերորդ օրը նետաձգությամբ կմրցես ինձ հետ։Եթե հաղթես, ես քեզ կարձակեմ, և դու քո երկիր կգնաս արքային վայել ընծաներով։

Հաջորդ ճրը Արամը պահանջեց, որ ասորիների սահմանի մոտ կանգնած հայկական բանակից բերեն իր ամենագեղեցիկ լանջապանակը։

Ասորի բանբերները շտապեցին հայկական բանակատեղի։Հայերը գլխի ընկան, որ իրենց արքան ինչ-որ բան է ակնարկում։Ամբողջ գիշեր նրանք բանբերներին պահեցին իրենց մոտ։Լուսադեմին ասորիները վերադարձան՝

բերելով արքայի լանջապանակը։Նրանք չգիտեին, որ լանջապանակի մեջ նրբաթերթ հաց է դրված։

Այն ժամանակ ոչ ոք չգիտեր լավածի մասին,իսկ հակառակորդի մտքով էլ չէր անցնի, թե հայերը կարող են զրահի մեջ հաց թաքցնել։

Արամ արքան ստացավ իր զրահը, բայց ասաց,որ դա չէ իր ամենագեղեցիկ լանջապանակը։Հետո մի ուրիշը բերեցին․Արամն ասաց,որ դա էլ չէ։Եվ բանբերներեը ինն օր շարունակ գնում-գալիս էին՝ առանց իմանալու,որ ամեն օր հայկական նրբաթերթ մի հաց մի հաց են հասցնում Արամ արքային։

Տասնմեկերորդ օրը թագավորները մենամարտեցին։Նոսորին թվում էր,թե տասն օր սոված մնալով՝ Արամը ուժասպառ եղած կլինի։

Սակայն Արամն իրեն կայտառ էր զգում։Հայկական հացը նրան ուժ էր տվել։Նա հաղթեց մրցության մեջ և պատվով տուն վերադարձավ։

Վերադարձավ ու հրաման արձակեց, որ այսուհետ Հայաստանեւմ հաստ ու բազմաձև հացերից բացի միշտ նաև լավաշ թխեն։

11.07.2020 21:09


Рекомендуем курсы ПК и ПП