СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ
Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно
Скидки до 50 % на комплекты
только до
Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой
Организационный момент
Проверка знаний
Объяснение материала
Закрепление изученного
Итоги урока
Մենակություն բառից դողդողուն է օդը իմ սենյակի: Ու ես հասկանում եմ, Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը…
…Երբ աչքերն են սառում՝ Ասում են, թե՝ ա՛յ-ա՛յ մարդ է գալու: Բայց դա եթե սուտ չէ, Ապա բարություն է, Որ ծնվել է միայն խեղճությունից: Իմոնք էլ են սառում: Սակայն դու չե՜ս գալու: Դու չե՜ս կարող: Գիտե՜մ: Եվ օդը սենյակիս Պիտի շարունակի մենակություն բառից անվերջ դողալ՝ Հարուցելով իմ մեջ այն միտքը հին, Թե վիհերը գուցե նրա համար են լոկ. Որ մարդ ներքև նետվի:
Իսկ թե վիհերն իրոք նրա համար են լոկ, Որ մարդ ներքև նետվի՝ Այդ դեպքում ես Ինչպե՞ս անեմ. Կու՛ժ չեմ, Կուժկոտրու՜կ եմ. Չե՛մ կոտըրվում, միայն փետըրվու՜մ եմ, Եվ դրանից արդեն ես հոգնել եմ, Ինչպես թուղթն է հոգնել իմ ջանքերից՝ Հեռվից հեռու ասել քեզ երկու բառ, Որ կարող է նու՛յնքան ինձ թարգմանել, Որքան թարգմանում է ինքնաթիռին հավը…
Սուտ կա, որ ճիշտ արժե: ՈՒ ես հավատում եմ մեր հնարած ստին, Թե չենք կորցնի իրար:
Վախ կա, որ մահ արժե: Ու ես վախենում եմ, թե կհաղթի կյանքը, Եվ կմնամ ցավի խեղճ պատմաբան միայն:
ՈՒ վերջապես, քայլ կա, որ հենց թռիչք արժե: Եվ ինձ դուրս եմ քաշում իմ մտքերի միջից, Ինչպես առողջ ակռան բերանից են քաշում:
Բայց հոգնել եմ արդեն Եվ հոգնել եմ այնքան, Որ չեմ զգում ոչի՜նչ, Ցա՛վ չեմ զգում անգամ:
Ա՜յ թե հնար լիներ չզգալ նաև, Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը…
Պարույր Սևակ
© 2020, Այդինյան Անուշ Սերյոժայի 129