СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Երևանի կենդանաբանական այգի

Нажмите, чтобы узнать подробности

Երևանի կենդանաբանական այգի

August 02, 2019

Եթե դուք սիրում եք կենդանիներին և նրանք ձեզ երջանկացնում են, ապա կարող եք այցելել Երևանի կենդանաբանական այգի, որն անշուշտ քաղաքի ամենահետաքրքիր վայրերից մեկն է։

Այգու պատմությունը

Երևանի կենդանաբանական այգին հիմնվել է 1940 թվականին և զբաղեցրել է ընդամենը 3 հա տարածք։ Սկզբնական շրջանում կենդանաբանական այգում կային միայն 2 տասնյակ կենդանիներ և թռչուններ, որոնք ձեռք էին բերվել Երևանում անցկացվող պետական կենդանաբանական ցուցահանդեսում:

Այժմ այգին զբաղեցնում է 8,5 հա տարածք, իսկ պահվող կենդանիների և թռչունների թիվը հասնում է շուրջ 183 տեսակի, որից 34-ը գրանցված են Բնության պահպանության միջազգային Կարմիր գրքում, իսկ 50-ը՝ Հայաստանի Կարմիր գրքում։

Երևանի կենդանաբանական այգու կենդանիները

Երևանի կենդանաբանական այգում պահվում են ոչ միայն հայկական բնաշխարհին բնորոշ կենդանիներ, թռչուններ և սողուններ, այլ նաև աշխարհի տարբեր մասերից բերված տեսակներ։

Հարավային Կովկասը և Հայաստանը ներկայացնող կենդանիների տեսակները ներառում են վիպերներ, սիրիական գորշ արջեր, բեզոարյան այծեր, հայկական մուֆլոն, կարմիր եղջերու և սև անգղեր: Կենդանաբանական այգում կան նաև աֆրիկյան առյուծներ, զեբրեր, լամաներ, վագրեր (Բենգալյան և Սիբիրյան ենթատեսակներ), յագուարներ, ընձառյուծներ, գայլեր, Պրժևալսկու ձիեր, Դավթի եղջերուներ, գետաձիեր, խայտաբղետ բիեններ, ասիական սև արջեր, ուղտեր, կովկասյան աղվեսներ, կենգուրուներ և այլն:

Երևանի գազանանոցի ամենասիրված կենդանին հնդկական փիղն է, որը ծնվել է 2007 թվականին և բերվել է Երևան 2014-ին։ Փղիկն ունի շատ լավ բնավորություն և սիրում է շփվել այցելուների հետ։

Այստեղ բնակվում են նաև շատ թռչուններ՝ անգղեր, արծիվներ, ջայլամներ, բադեր, արագիլներ: Երևանի կենդանաբանական այգին ունի նաև հատուկ անասնաբուժական կլինիկա՝ այգու բնակիչներին խնամելու համար:

Կենդանաբանական այգու բաժինները

Այգին ունի 4 բաժին՝ սմբակավորների, գիշատիչների, թռչունների, ինչպես նաև ակվատեռարիում, որտեղ հանգրվանել են օձերի, մողեսների, ձկների բազմաթիվ տեսակներ, չղջիկներ և հայկական միջերկրածովյան կրիաներ:

Թռչունների բաժին

Թռչունների բաժինը ներառում է ավելի քան 350 տեսակի թռչուններ, որոնք պահանջում են հատուկ խնամք, ուշադրություն, սննդակարգ և կլիմայական պայմաններ:

Սմբակավոր կենդանիների բաժին

Այգում բնակվում են 27 տեսակի 100-ից ավել սմբակավոր կենդանիներ, որոնց մեջ նաև հայկական մուֆլոնը, որը բնաշխարհիկ տեսակ է և գտնվում է անհետացման վտանգի եզրին։

Գիշատիչների բաժին

Երևանի կենդանաբանական այգում բնակվում են 33 տեսակի գիշատիչներ՝ առյուծներ, վագրեր, գայլազգիներ և այլն։ Մեծ գիշատիչները պահվում են հատուկ ազատավանդակներում, ինչը նրանց հնարավորություն է տալիս համեմատաբար ազատ տեղաշարժվել և այդքան բանտարկված չզգալ։

Ակվատեռարիումի բաժին Այստեղ բնակվում է 20 օձ, տարբեր տեսակի մողեսներ, կրիաներ, 3 կոկորդիլոս և ավելի քան 77 տեսակի ձուկ:

Ժամանց Երևանի կենդանաբանական այգում

Երևանի կենդանաբանական այգում կարող եք ոչ միայն դիտել կենդանիներին, այլ նաև հետաքրքիր ժամանակ անցկացնել։ Այստեղ գործում է հիպոթերապիայի հատուկ կենտրոն, որտեղ կարող եք ձիավարել:

Այգու տարածքում կան սրճարաններ և ռեստորան, երեխաների համար՝ կարուսելներ և հետաքրքիր խաղահրապարակներ։ Եթե կունենաք հարցեր, ապա այստեղ գործում է հատուկ տեղեկատվական սեղան: Կարող եք նաև ձեր հարցերն ուղղել կենդանաբանական այգու աշխատակիցներին:

Այստեղ կազմակերպվում են հետաքրքիր և ուրախ միջոցառումներ, ինչպես երեխաների միջազգային օրը, պաղպաղակի օր, դդումի օր, համահայկական նկարչության օր և այլն: Հատկապես մեծ արարողություն է կենդանաբանական այգու սեզոնի բացումը:

Աշխատանքային ժամեր

Կենդանաբանական այգին գտնվում է Մյասնիկյան պողոտայի վրա։ Այգին բաց է ամեն օր ժամը 10։00-17։00՝ բացառությամբ երկուշաբթի օրերի: Երկուշաբթի այն աշխատում է առավոտյան 11-ից։

Երևանի կենդանաբանական այգու տոմսերը

Երևանի կենդանաբանական այգու մուտքի վճարը տատանվում է՝ կախված այցելության օրից և այցելուների տարիքից: Մուտքն անվճար է մինչև 3 տարեկան երեխաների և 70-ից բարձր այցելուների համար:

Աշխատանքային օրերին 3-15 տարեկանների մուտքը 500 դրամ է, իսկ շաբաթ-կիրակի՝ 600դր։ 16-69 տարեկան այցելուների մուտքը աշխատանքային օրերին 800 դր է, շաբաթ-կիրակի՝ 1200դր։ Կարող եք նաև ձեռք բերել ընտանեկան փաթեթ կամ բաժանորդատոմս՝ 12 ամիս ժամկետով։

Ամփոփում

Անշուշտ, Դուք կվայելեք ձեր այցելությունը Երևանի կենդանաբանական այգի։ Շփումը կենդանիների հետ և այգու ուրախ մթնոլորտը կվերադարձնեն ձեզ մանկություն, իսկ երեխաներին կպարգևեն լուսավոր և անմոռանալի հիշողություններ։

20.07.2020 12:10


Рекомендуем курсы ПК и ПП