СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հաջողության հասնելու 8 կանոն

Нажмите, чтобы узнать подробности

Ժամանակները փոխվում են, հասարակարգերն ու մարդկանց մտածելակերպը նույնպես, բայց կան սկզբունքներ և կանոններ, որոնք միշտ և ամենուր գործում են ու դրանք կիրառողին օգնում հասնել այդքան ցանկալի հաջողության:

1. Ամեն նոր ծագած խնդիր փորձեք լուծել հենց այդ պահին, առանց հետաձգելու: Այդ դեպքում դուք ստիպված չեք լինի չափից շատ ջանքեր գործադրել այն լուծելու համար: Գործեք արագ ու վստահ: Մի տատանվեք երկար, սկսեք աշխատել այդ խնդրի ուղղությամբ հենց այդ պահին, քանի որ այդ ժամանակ առավել քան երբևէ դուք լի եք ուժերով:

2. Առավելապես աշխատեք ինքներդ ձեզ համար: Աշխատելով այլոց համար՝ դուք չեք ստանա ձեր ցանկալի եկամուտը: Իսկ սիրելի գործը աշխատանք չէ: Աշխատել նշանակում է կախվածության մեջ լինել ինչ-որ մեկից: Անգամ եթե ստիպված եք աշխատել ինչ-որ մեկի մոտ, մի մոռացեք դրա հետ մեկտեղ զարգացնել Ձեր մասնագիտական գիտելիքները, հմտություններն ու կարողությունները:

3. Ձեր հետաքրքրություններն ամեն ինչից վեր դասեք: Ձեր նվիրվածությունը ձեր գործատուին վաղ թե ուշ կարող է ձեզ թվալ չգնահատված: Երբ դա գիտակցեք, կհասկանաք, որ ձեր աշխատանքը ավելի շատ արժե: Աշխատանքի հետ միասին անպայման ժամանակ հատկացրեք Ձեր հետաքրքրություններին:

4. Շրջապատեք ձեզ հաջողակ, կայացած ու լավատես մարդկանցով: Հեռացեք այն միջավայրից, որտեղ շարունակ բողոքում են, դժգոհում ու տրտնջում: Ձեզ նման ընկերներ հարկավոր չեն: Ձեր շրջապատում պետք է լինեն միայն հաղթողներ և դրական մտածողներ: Այլ կերպ հնարավոր չէ:

5. Թող ձեր կյանքում միշտ երազանք լինի: Հավատացեք այդ երազանքին, և այն կիրականանա: Դադարել երազել նշանակում է դադարել ապրել:

6. Օգնեք մարդկանց ձեր ուժերի ներածին չափով: Բայց ամենակարևորն այն է, որ օգնելու ցանկությունը գա ձեր հոգու խորքից, լինի անկեղծ, այլ ոչ թե պարտադրված: Դրանք պետք է լինեն մարդիկ, ում օգնելը ձեզ նույնպես ուրախություն կպատճառի, անգամ անծանոթ մարդիկ:

7. Մի վախեցեք հաճոյախոսություններ անելուց: Դա բարձրացնում է ինքնագնահատականը. թե՛ ձեր, թե՛ այն մարդու, ում դա ասում եք: Կանանց ասեք, որ նրանք հրաշալի տեսք ունեն, տղամարդկանց ասեք, որ նրանք հրաշալի մտքեր են արտահայտում կամ շատ ճիշտ որոշում են կայացրել և այլն:

8. Միշտ սահմանեք Ձեզ համար բարձր նշաձողեր: Փախեք միջակությունից, փախեք ամբոխին խառնվելուց ու կորցնելուց Ձեր ինքնությունը:

14.07.2020 07:53


Рекомендуем курсы ПК и ПП