СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ
Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно
Скидки до 50 % на комплекты
только до
Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой
Организационный момент
Проверка знаний
Объяснение материала
Закрепление изученного
Итоги урока
Հայկական խոհանոցի հիմնական ուտեստները
September 11, 2017
Մի բան, որ հաստատ չես կարող մոռանալ Հայաստան այցելելուց հետո՝ հայկական խոհանոցի համեղ ու ախորժելի ուտեստների համն է: Մենք մեր նախնիներից ժառանգել ենք հարուստ և բազմազան խոհանոց, որն արտացոլում է հին Հայաստանի ավանդույթներն ու պատմությունը։
Հայկական խոհանոցը համարվում է Ասիայի և Անդրկովկասի հնագույն խոհանոցներից մեկը: Ըստ փաստացի ապացույցների՝ հայերը հաց են թխել և խորոված պատրաստել դեռևս 2500 տարի առաջ։
Հայկական ազգային ուտեստ № 1 - Խորոված
Ամենատարածված հայկական ուտեստները հիմնականում պատրաստվում են մսից: Խորովածը հայկական տոնական սեղանի ամենասիրված և, կարելի է ասել, պարտադիր ուտեստն է: Այն պատրաստվում է խոզի, գառի, տավարի կամ հավի մսից և մատուցվում է հայկական ավանդական
Հայկական ազգային ուտեստ № 2- Տոլմա
Հայկական խոհանոցի մյուս ավանդական ուտեստը հայտնի «տոլմա»-ն է: Հայերն ունեն տոլմայի ավելի քան 50 տարատեսակ: Այն համարվում է հայկական սեղանի երկրորդ հիմնական ուտեստը:
Տոլման պատրաստում են կաղամբի կամ խաղողի տերևներով, բրնձով, աղացած մսով, ընդեղենի որոշ տեսակներով և այլ բաղադրիչներով: Աղացած միսը համեմվում է, ավելացվում է բրինձ և փաթաթվում խաղողի կամ կաղամբի տերևներով։ Տերևների փոխարեն կարելի է նաև օգտագործել բանջարեղեն (բիբար, սմբուկ, լոլիկ): Եփվում է ձիթայուղով, քիչ քանակությամբ ջրի մեջ։
Հայկական ազգային ուտեստ № 3- Ձուկ
Ձուկն առանձնահատուկ տեղ ունի հայկական խոհանոցում: Հայաստանում հատկապես տարածված են իշխան, տառափ և սիգ տեսակի ձկները։ Կիրառվում են ձկան պատրաստման բազմաթիվ եղանակներ: Եթե Հայաստանում եք և ցանկանում եք համեղ ձուկ փորձել, ապա գնացեք
Հայկական ազգային ուտեստ № 4- Խաշ
Խաշը կարելի է անվանել ամենահայկական ուտեստը։ Այն պատրաստվում է տավարի տոտերից (ինչպես նաև խոզի կամ ոչխարի) և մատուցվում է սխտորով, չոր լավաշով, բողկով և օղիով: Չնայած պատրաստման բավականին բարդ և երկարատև գործընթացին՝ հայերը սիրով են խաշ պատրաստում։ Այն ուտում են ձմռանը՝ հիմնականում վաղ առավոտյան:
Հայկական ազգային ուտեստ № 5 - Հարիսա
Հարիսան շիլա է, որը պատրաստվում է մանրացված ցորենով և հավի, ոչխարի կամ տավարի մսով՝ կախված ընտանիքի նախասիրությունից։ Մատուցվում է տաք՝ վրան ավելացնելով մի կտոր կարագ։
Հայկական ազգային ուտեստ № 6 - Ավելուկ
Հայկական խոհանոցում շատ են խոտաբույսերով պատրաստվող ուտեստները, որոնցից ամենահայտնին և տարածվածը ավելուկն է։ Ավելուկով կարելի է պատրաստել և՛ ապուրներ, և՛ աղցաններ։ Խոտաբույսը լայնորեն կիրառվում է նաև ժողովրդական բժշկության մեջ։ Այնպես որ համտեսեք հայկական խոհանոցի բազմազան ուտեստները և անկասկած կբացահայտեք ձեզ համար նոր և սիրելի համեր։
© 2020, Այդինյան Անուշ Սերյոժայի 159