СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ
Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно
Скидки до 50 % на комплекты
только до
Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой
Организационный момент
Проверка знаний
Объяснение материала
Закрепление изученного
Итоги урока
Յուրաքանչյուր ազգ, ժողովուրդ, ինչպես ունի իր խոսակցական, այնպես էլ երաժշտական լեզուն, իր ուրույն արտահայտչամիջոցներով ու մեկնաբանությամբ: Հայկական ազգային մշակույթի կարկառուն ներկայացուցիչ Մեծն ԿՈՄԻՏԱՍԸ լայն անդրադարձ է կատարել հայկական ժողովրդական երգարվեստին, թողնելով մեծ հետք, մի հսկա ժառանգություն, շարունակելով իր ուսուցիչների՝ Քրիստափոր Կարա - Մուրզայի, Մակար Եկմալյանի և այլոց գործը: Հավաքագրել, բազմաձայնել է հայկական ժողովրդական, գեղջկական, հոգևոր, ծիսական, աշխատանքային երգերի մի մեծ ժառանգություն, որի անմիջական կատարողներից է եղել հե՛նց ինքը: Հայաստանյան ազգային երգչախմբային արվեստում եղել է այն առաջամարտիկը, ով ստեղծել է միակ 300 հոգուց բաղկացած ՙՙ ԳՈՒՍԱՆ ՚՚ երգչախումբը, ով իր կատարողական արվեստով հիացրել է աշխարհի հանդիսատեսին: Կոմիտասը հանդիսացել է նաև հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր, ում ճանապարհի հետքով քայլել են շատ ու շատ կոմպոզիտորներ, և մինչ օրս էլ շարունակում են քայլել մերօրյա ստեղծագործողները: Հայկական ժողովրդական արվեստը ունի, և կշարունակի ունենալ իր դերն ու նշանակալի կարևորությունը աշխարհի արվեստի շարքում, պահպանելով իր ինքնատիպությունը:
© 2020, Աղամալյան Հեղինե Անուշավանի 278