СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ
Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно
Скидки до 50 % на комплекты
только до
Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой
Организационный момент
Проверка знаний
Объяснение материала
Закрепление изученного
Итоги урока
Հայոց թագուհիներ
January 30, 2020
Թագուհի. Այսօր մենք այս բառը և հասկացությունն ավելի հաճախ օգտագործում ենք խոսելիս այն
Այս հոդվածում մենք չենք խոսի շախմատի թագուհու, կամ տարբեր ասպարեզներում թագուհիների մասին, այլ կխոսենք իսկական հայ թագուհիների մասին՝ հայոց արքաների կանանց մասին։
Այստեղ մենք մեծ երախտագիտությամբ կհիմնվենք գրող Հայկ Խաչատրյանի «Հայոց թագուհիներ» (
Վերոհիշյալ գրքում բերվում է 150 հայ թագուհիների անուններ։ Սակայն հարկավոր է պարզաբանել, որ բոլոր հայ արքաների կանայք չէ, որ հայ են եղել ազգությամբ։ Պետք է նաև նշել, որ գրքի հեղինակն անդրադառնում է հայոց հայոց արքաների կանանց սկսած առաջին թագավորից, որն իշխել է մի քանի հազարամյակ առաջ, մինչև վերջին հայոց թագավորը (1375թ` Կիլիկիա)։
Եկեք հիշենք, թե ովքեր էին մեր նախնի թագավորների կանայք ազգությամբ։ Հայտնի է, որ այն օրերում որոշ թագավորներ ունեին մի քանի կին, սակայն թագուհի էր կոչվում առաջին կինը, և միայն նրանից ծնված երեխաներն էին ժառանգում թագավորական գահը։
Հայոց թագուհիների ազգությունը
Եթե կարծում եք, որ «Հայ թագուհիների ազգություն» տերմինը անհեթեթություն է, ապա ես կզարմացնեմ ձեզ: Մեզ հայտնի մոտ 150 թագուհիներից 104-ը հայ էին,10-ը՝ ֆրանսիացի, 9-ը՝ հույն, 8-ը՝ պարթև, 6-ը՝ հռոմեացի, 6-ը՝ պարսիկ, 4-ը՝ վրացի, 2-ը՝ ալան, 1-ը՝ ասորի, 1-ը՝ մոնղոլ:
Մենք կանդրադառնանք հայոց թագուհիներից մի քանիսի կենսագրությանը, որոնք, մեր կարծիքով, կարող են հետաքրքրել ընթերցողին։ Պետք է հասկանալ, որ այդ պատմություններում շատ բան հիմնված է ոչ միայն կոնկրետ փաստերի վրա, այլ նաև ավանդությունների, լեգենդների, որոշ բաներ էլ ծնվել են հեղինակի ռոմանտիկ երևակայության արդյունքում:
Հայոց թագուհի #1 Սոսեմ
Որպես հայոց առաջին թագուհի հիշատակվում է Սոսեմը: «Հայոց թագուհիներ» գրքում հեղինակը խոստովանում է, որ այս անունը պայմանական է, քանի որ պատմությունն այս թագուհու անունը չի պահպանել:
Հայոց թագուհի #2 Էպիգե
Այսպես էին անվանում Արամե թագավորի կնոջը (Ք.ա. 860-840): Հայտնի չէ, թե քանի կին է ունեցել այս թագավորը, սակայն պահպանվել է հայերի համար արտասովոր այս անվան պատմությունը: Արամե թագավորն ամուսնանում է Վանի հարուստ իշխաններից մեկի դստեր հետ, որի իրական անունը Լասմա էր:
Մի օր նա կանչում է թագուհուն իր մոտ ու ասում. «Մանկուց ատել եմ ու կռվել Ասորեստանի Սալամանսար թագավորի հետ: Նա իմ թշնամին է, որին տեսնում եմ անգամ երազումս: Ինձ բարկացնում է անգամ այն, որ քո անունը բաղկացած է տառերից, որոնք առկա են «Սալամանսար» անվան մեջ: Քո անունն ինձ նրան է հիշեցնում: Եկ մոռանանք քո Լասմա անունը: Իմաստունները քեզ այլ անունով կկնքեն՝ Էպիգե»: Այդպես էլ թագուհու անունը մնում է Էպիգե:
Հայոց թագուհի #3 Կլեոպատրա
Տիգրան Մեծի կնոջ՝ Կլեոպատրայի մասին հայտնի է, որ նա Պոնտոսի և Փոքր Հայքի արքա Միհրդատ Եվպատորի դուստրն էր: Հայկ Խաչատրյանը «Հայոց թագուհիներ» գրքում Կլեոպատրայի մասին պատմում է, որ երբ նա ամուսնացավ Տիգրան Մեծի հետ, 16 տարեկան էր: Ք.ա. 69 թվականին, երբ հռոմեացի Լուկուլլոսը պաշարել էր Տիգրանակերտը, հայ թիկնազորը, արքայի պատիվը պահելով, ճեղքում է հռոմեական բանակն ու դուրս բերում թագուհուն, կանանոցն ու գանձարանը:
Հայկ Խաչատրյանի գրքում, սակայն, Կլեոպատրայի մասին խոսվում է որպես թագուհու, ով, իր անվան ստուգաբանությանը հավատարիմ (Կլեոպատրա նշանակում է «հոր խոսք»), մեծարում էր ոչ թե ամուսնուն՝ հայոց թագավոր Տիգրանին, այլ հորը՝ Միհրդատ Պոնտացուն:
Հեղինակը նշում է, որ Կլեոպատրայից ծնված երեք որդիներն էլ մոր պես դավաճանեցին հայոց թագավորությունն ու անդառնալի վնասներ հասցրին: Ի վերջո, Կլեոպատրան փախավ հոր՝ Միհրդատի մոտ:
Հայոց թագուհի #4 Մարգարիտա
Մարգարիտան Կիլիկիայի վերջին հայոց թագավոր Լևոն Լուսինյանի կինն էր, որը թագավորել է ընդամենը յոթ ամիս՝ 1374-1375 թվականներին: Մարգարիտ թագուհին ծագումով ֆրանսիացի էր:
1375-ին Մամլուկները հարձակվում են Կիլիկիայի վրա և պաշարում Սիսը, որտեղ Լևոն թագավորն էր և նրա ամբողջ ընտանիքը: Նրանց հաջողվում է կյանքի ապահովության երաշխիք ստանալով՝ բերդը հանձնել թշնամուն և հեռանալ երկրից։
Հայոց թագուհի # 5 Աննա
Եվ ինչու՞ հայոց թագուհի չանվանել Աննային՝ Իվան Ահեղի կնոջը (XI դար): Նա ցարին պարգևեց 2 որդի՝ Բորիսին և Գլեբին, որոնք բնականաբար կիսով չափ հայ էին:
Հայոց թագուհիների անունները
Պատմության ընթացքում հայոց թագուհիներն աջակցել են իրենց ամուսիններին՝ մասնակցելով երկրի կառավարմանը և պաշտպանությանը: Իհարկե, հնարավոր չէ անդրադառնալ բոլորին: Այնուամենայնիվ, ես գոնե կթվարկեմ շուրջ 150 ամենահայտնի թագուհիների և նրանց ամուսինների անունները.
© 2020, Այդինյան Անուշ Սերյոժայի 905