СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ
Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно
Скидки до 50 % на комплекты
только до
Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой
Организационный момент
Проверка знаний
Объяснение материала
Закрепление изученного
Итоги урока
1․ Անգլիացի մաթեմատիկոս Աբրահամ դե Մուավրը հասուն տարիքում հանկարծ հայտնաբերեց, որ իր քնի տևողությունը օրական 15 րոպեով երկարում է։ Թվաբանական պրոգրեսիա կազմելով, նա որոշեց այն օրը, երբ քունը կհասնի 24ժամի․ 1754 թվականի նոյեմբերի 27-ը։ Այդ օրն էլ նա մահացավ։
2․ Հավատացյալ հրեաները աշխատում են խուսափել քրիստոնեական խորհրդանիշներից և ընդհանրապես նշաններից, որոնք նման են խաչին։ Օրինակ, հրեական որոշ դպրոցների աշակերտները + նշանի փոխարեն գրում են շրջված «т» կրկնող նշանը։
3․ Եվրոյի թղթադրամների իրական լինելը կարելի է ստուգել դրա տառերի սերիական համարով և տասնմեկ թվերով։ Հարկավոր է համարի տառը փոխել անգլերեն այբուբենում նրա զբաղեցրած հերթական համարով, այդ թիվն ավելացնել մնացածին, այնուհետև արդյունքի թվերը գումարել մինչև ստանալ մեկ նիշ։ Եթե այդ թիվը 8 է, ապա թղթադրամը կեղծ չէ։
4․ Ասում են, որ Ալֆրեդ Նոբելը մաթեմատիկան չի մտցրել իր մրցանակների ցուցակում, այն պատճառով, որ կինը նրան իբր դավաճանել է մաթեմատիկոսի հետ։ Իրականում Նոբելը երբեք ամուսնացած չի եղել։ Իսկական պատճառը հայտնի չէ,սակայն գոյություն ունի մի քանի վարկած։ Օրինակ, որ այդ ժամանակ մաթեմատիկայի գծով նման մրցանակ արդեն կար։ Մյուսը, որ մաթըմատիկոսները մարդկության համար կարևոր հայտնագործություն չեն արել, քանի որ այս գիտությունը միյն թեորիա է։
5․ Ռելոյի եռանկյունին դա երկրաչափական մարմին է, որն առաջանում է շրջագծի 3 հավասար շրջանակների հատումից։ Ռելոյի եռանկյունու հիման վրա պատրաստած շաղափը, թույլ է տալիս շաղափել քառակուսի բացվածք (2% անճշտությամբ)։
6․ Ռուսական մաթեմատիկական գրականության մեջ զրոն բնական թիվ չէ, իսկ արևմտյանում, ընդհակառակը, պատկանում է բնական թվերի շարքին։
7․ Ամերիկացի մաթեմատիկոս Դանցիգը, մի անգամ ուշանալով դասերից, կարծում է, որ գրատախտակին գրածը տնային հանձնարարություն է։ Այն նրան թվում է բավականին բարդ, սակայն մի քանի օր անց, նրան հաջողվում է այն լուծել։ Պարզվում է, որ նա լուծել է վիճակագրության երկու «անլուծելի» խնդիրներ, որոնք փորձում էին լուծել շատ գիտնականներ։
8․ Կազինոյում ռուլետկայի բոլոր թվերի գումարը հավասարվում է սատանայի թվին․ 666։
© 2020, Казарян Айкануш Альбертовна 143