СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ջրային կենդանիներ

Нажмите, чтобы узнать подробности

  1. Ջրային կենդանիներ ԿԵՆՏԵՂՋՈՒՐ ՆԱՐՎԱԼ ԾՈՎԱԿՈՎԵՐ ԿԱՇԱԼՈՏ Ծովաստղերը Ծովային ոզնիներ
  2. 2. ԿԵՆՏԵՂՋՈՒՐ ՆԱՐՎԱԼ • Ատամնավոր կետերից է հյուսիսային ցուրտ ծովերում ապրող կենտեղջուրը` Նարվալը: Նա երկու անգամ ավելի երկար մարմին ունի, քան Սուսուկը կամ Ինիան` մոտ 6 մետր: Կենտեղջուրի վերին ծնոտի մասում աճում են երկու կտրիչ ատամներ, որոնցից մեծամասամբ ձախակողմյանը զարգանում է հորիզոնական ուղղությամբ: Դա 2-3 մետր երկարությամբ ուղիղ ձգված պտուտակաձև սնամեջ <եղջուր> է: Այս կենդանուն հունարեն անվանում են <Մոնոդոն> իսկ ռուսերեն <Եդինորոգ>: Սկանդինավյան լեզուներով` Նարվալ են անվանում: Նրա վերին ծնոտի վրա, բացի այդ <եղջուրից> աջ և ձախ կողմերում կան մեկական սեղանատամներ, իսկ ներքևի ծնոտը զուրկ է ատամներից, դրա փոխարեն այն շատ ամուր է և կոշտ: Կենտեղջուրի քթանցքը կիսալուսնաձև է և գտնվում է ճակատի վրա, որտեղից օդը մտնում է քթանցքի ներքևում գտնվող օդապարկերը և շնչափողով անցնում թոքերին: Օդապարկերն ունեն փականներ, որոնց օգնությամբ արգելակվում է ջրի հոսքը թոքերի մեջ: Գլխից անմիջապես հետո գտնվում են առջևի ձևափոխված վերջույթները, որոնք կատարում են թիակի դեր: Լողաթիակները ձվաձև են, լայն գագաթով: <Եղջուրը> հատուկ է միայն արուների, հազվագյուտ դեպքում կարող է հանդիպել նաև էգերի մոտ: • Երբ սկսում է ցրտել, կենտեղջուրները հավաքվում են փոքր տարածության վրա և պոչի լողաթիակով ալիքներ առաջացնում, որպեսի ջուրը այդ մասում չսառի, այլապես նրանք կմնան սառույցի շերտի տակ և զրկվելով օդից շնչասպառ կլինեն: Անհրաժեշտ դեպքում արուներին հաջողվում է <եղջուրով> ծակել սառույցի շերտը` եթե այն շատ հաստ չէ: Ցուրտ սեզոնին կենտեղջուրները գաղթում են դեպի հարավ` մինչև հս. լայնության 45 աստիճան զուգահեռականը: Նրանք միշտ լողում են փոքր խմբերով և շարժվում են շատ զգույշ, որ <եղջուրով> իրար չվնասեն: Կենտեղջուրները սնվում են ձկներով և փափկամարմիններով: Նրանք ունեն փոքր ըմպան, սակայն կարող են իրենց ըմպանից մինչև երեք անգամ մեծ տափակաձուկը լեզվի օգնությամբ ոլորել և կուլ տալ: Կենտեղջուրներին սկսել են որսալ շատ վաղ ժամանակներում: 16-18դդ այս կենդանին մեծ հեղինակություն էր վայելում իր գեղեցիկ <եղջուրի> պատճառով, որին վերագրում էին <կախարդական զորություն>: Անգլիայի ազնվականներն այնքան էին հավատացել այդ <կախարդանքին>, որ կառավարությանը դիմելով պահանջել էին գերբի վրա` ձիու ճակատին, որպես հզորության նշան նկարել այն: Կենտեղջուրին Էսկիմոսները որսում են հատուկ մակույկի մեջ նստած, որսատեգերով: Նրա միսն օգտագործում են խաշած կամ չորացրած վիճակում, իսկ մաշկը, որը գրելանդիացիները անվանում են <մատակ>, ուտում են հում վիճակում:
  3. 3. ԿԱՇԱԼՈՏ • Սրանք ատամնավոր կետանմաններ են: Արուների երկարությունը հասնում է 20 մետրի, իսկ էգերինը` մի քիչ պակաս: Կենդանական աշխարհում կաշալոտները ունեն ամենամեծ գլուխը: Գլխի երկարությունը կազմում է ամբողջ մարմնի 1/3-ը` մոտ 6 մետր: Ստորին ծնոտը համեմատաբար փոքր է և սրածայր, որի վրա դասավորված են 57 կոնաձև ատամներ: Իսկ վերին ծնոտի ատամները զարգացած չեն և գտնվում են անցումային շրջանում: Ծերանալու հետ կաշալոտի ատամները թուլանում են և սկսում շարժվել: Կաշալոտի վերին ծնոտն ու քիթը իրար միանալով կազմել են մի հսկայական դունչ, որի ձախ կողմում <S> տառի տեսքով գտնվում է քթանցքը: Ահա դա է պատճառը, որ արտաշնչելիս առաջանում է միակողմանի, դեպի առաջ խոյացող` 45 աստիճան թեքությամբ շատրվան: Կաշալոտի դունչը այդպիսի մեծության է հասել երկարատև պատմական զարգացման ու ջրի խորը շերտերում սնունդ ձեռք բերելու հետևանքով: Նրա դունչը ծառայում է նաև որպես հավասարակշռության օրգան: • Կաշալոտի կրծքի լողաթիակների երկարությունը հասնում է մինչև 2 մետրի, իսկ լայնությունը` 1 մետրի: Լեզուն միահյուսված է ստորին ծնոտին: Ստամոքսը բաժանված է 4 մասի: Աղիքների ընդհանուր երկարությունը հասնում է 270 մետրի: • Կետանմանների մեջ կաշալոտը ամենադանդաղաշարժն է` ժամում 8 կմ արագություն: Սակայն դրա փոխարեն կարողանում է սուզվել ջրի խորը շերտերը` մինչև 1000 մետր, և այնտեղ սնվել փափկամորթներով, մասամբ նաև պաշտպանվել վտանգի դեպքում: Նա ջրի տակ կարողանում է մնալ մոտ 1,5 ժամ: Կաշալոտը շշաքթի նման շնչառության մեկ փուլի ընթացքում թարմացնում է թոքերի օդի մոտ 80%-ը, այնինչ մարդու մոտ դա կազմում է15%: • Կաշալոտները բնազդով իրար հետ խիստ կապված են և շրջում են 50-100-ի հասնող խմբերով: Մեկի վիրավորվելու դեպքում դնչով հրելով հեռացնում են վտանգից: Իրար նկատմամբ այդքան հոգատար կենդանիները բազմացման շրջանում դառնում են դաժան ու կատաղի: Արուները մենամարտում են միմյանց հետ ու հաղթողը միայն իրավունք ունի զուգավորվելու տվյալ խմբի էգերի հետ: Լինում են դեպքեր, երբ մեկ արուն ունենում է 15-20 էգ: Կետորսները նրանց անվանում են <հարեմավոր> կետեր: • Այս կենդանիները սովորաբար լողում են համաշխարհային օվկիանոսի 40 աստիճան զուգահեռականների սահմաններում: Եղել են դեպքեր, երբ Ճապոնիայն մոտ վիրավորված կաշալոտին որսացել են Չիլլի ափերում: Կաշալոտները մյուս կետանմանների նման արագ կանխազգում են եղանակի փոփոխությունը և ուժեղ փոթորիկների դեպքում հեռանում առավել հանգիստ վայրեր: Նրանք սիրում են ցատկոտել` ջրում ծախսելով ավելորդ էներգիան: Սատկելուց հետո ջրում չեն սուզվում, այլ շրջվում են կողքի:
  4. 4. ԾՈՎԱԿՈՎԵՐ • Մարմնի երկարությունը հասնում է 8 մետրի, քաշը` 3,5 տոննայի: Խոշոր, իլիկաձև մարմինը առջևից նման է փոկի, ետևից` ձկան: Առջևի վերջավորությունները թիակներ են: Մաշկը մերկ է, շատ կոպիտ, հաստ, սև գույնի: Ատամներ չեն ունեցել: • Հոտերով ապրել են Կոմանդորյան կղզիների ծանծաղուտներում: Սնվել են Ծովակաղամբով և ծովային ջրիմուռներով: Համեղ մսի և ճարպի համար անխնա ոչնչացվել են: Վերջին ծովակովը սպանվել է 1768թ-ին:
  5. 5. Ծովաստղերը • Ծովաստղերը դանդաղ շարժվում են հատակով՝ հերթով շարժելով 5 ճառագայթները: Այս կենդանիները գիշատիչներ են, որոնց զոհերը հիմնականում փափկամարմիններն են: Եթե զոհը չափազանց մեծ է, ծովաստղն իր բերանի խոռոչով դուրս է շրջում ստամոքսը, նրանով փաթաթում զոհին և մարսում մարմնից դուրս: Ծովաստղը թշնամու հետ կռվելիս կարող է կորցնել իր ճառագայթներից մեկը և թաքնվել: Ճառագայթը հետագայում նորից աճում է. մի ճառագայթից կարող է նույնիսկ ամբողջ աստղ աճել:
  6. 6. Ծովային ոզնիներ • Ծովոզնիներն ունեն բարալիկ, ծծիչներով ոտքեր: Նրանք առաջ են շարժում այդ ոտքերն ու ձգվում՝ քայլ են անում: Այդպես նրանք կարող են նույնիսկ ուղղաբերձ ժայռեր մագլցել: Իսկ կրային ասեղիկները նրանց համար յուրօրինակ հենարան են և օգնում են նաև կերը պահել ատամներով շրջապատված բերանի մոտ: Ծովոզնիները սնվում են ծովային մանր կենդանիներով, ջրիմուռներով: Խոշոր ծովոզնիների ասեղներն ունենում են մոտ 30 սմ երկարություն: Դա վտանգավոր զենք է. ասեղները կոտրվում-մնում են թշնամու մարմնի մեջ՝ առաջացնելով ցավոտ վերքեր: Ծովոզնիները շատ թշնամիներ ունեն, որոնց մեջ կան նույնիսկ ցեղակիցներ, օրինակ՝ ծովաստղերը:
18.07.2020 21:30


Рекомендуем курсы ПК и ПП