СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ք. ա 2.5 մլն- Ք.հ. 5-րդ դար

Нажмите, чтобы узнать подробности

Հնագույն շրջան - անհիշելի ժամանակներից մինչև Վանի թագավորության անկումը: Հին շրջան - Երվանդունիների թագավորության կազմավորումից մինչև քրիստոնեության պետական կրոն հռչակվելը Հայաստանում, այսինքն` մինչև IV դարի սկիզբը:

ՀՆԱԳՈՒՅՆ ՇՐՋԱՆ

Հայ ժողովուրդն իր բազմադարյան պատմությունն ու մշակույթը ստեղծել է Հայկական լեռնաշխարհում, որը տարածվում է Փոքր Ասիայի և Իրանական սարահարթերի միջև՝ հարավում սահման ունենալով Միջագետքը հյուսիսում ընդգրկելով Փոքր Կովկասի լեռնաշղթան: Հայերը հնդեվրոպական ծագում ունեցող ժողովուրդ են, Քրիստոսի ծննդից հազարամյակներ առաջ եղել են մայր ժողովրդի բաղկացուցիչ մասը, որը բնակվում էր հնդեվրոպական նախահայրենիքում՝ Առաջավոր Ասիայի հյուսիսում (ավելի որոշակի՝ Փոքր Ասիայի արևելյան շրջաններում` Հայկական լեռնաշխարհում` Միջագետքի հյուսիսում և Իրանական սարահարթի հյուսիսարևմտյան մասում):

Ք.ա. 3-2-րդ հազարամյակների ընթացքում սկսվել է հայ ժողովրդի կազմավորումը որն ավարտվել է Ք.ա. 1-ին հազարամյակի կեսերին՝ միասնական պետության ստեղծմամբ: Հայերի և Հայկական լեռնաշխարհի մասին պատմական առաջին վկայությունները հայտնի են դեռևս Ք.ա. 28-րդ դարից:

Շումերական արձանագրություններում հիշատակվում է Արատտա վաղ պետական կազմավորումը, որը նույնանում է աստվածաշնչյան Արարատ-Հայաստանի հետ: Ժողովրդի ինքնանվանումը ևս՝ ՀԱՅ, հինարևելյան գրավոր աղբյուրներում վկայվում է Ք.ա. 26-րդ դարից, իսկ Ք.ա. 24-23-րդ դարերից հիշատակվում են նաև օտարների կողմից հայերին ու Հայաստանին տրված ԱՐՄԵՆ և ԱՐՄԵՆԻԱ անվանումների նախաձևերը: Ք.ա. 2-րդ հազարամյակում Հարավային Հայաստանում և Միջագետքի հյուսիսում հզորանում է Միտաննի պետությունը, որը Առաջավոր Ասիայում գերիշխանության հասնելու համար պայքարում էր Եգիպտոսի դեմ:

Խեթական աղբյուրները Ք.ա. 15-13-րդ դարերում Հայաստանի հյուսիսային և արևմտյան շրջաններում հիշատակում են Հայասա թագավորությունը (խեթերենում -(a)sa վերջավորությամբ կազմվում էին տեղանունները, այսինքն՝ Հայասա նշանակում է Հայերի երկիր, Հայք):

ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ՇՐՋԱՆ

Ք.ա. 12-9-րդ դարերում Արարատյան դաշտում հաստատված և Արմավիրը մայրաքաղաք հռչակած Հայկազունների արքայատոհմի իշխանության շրջանում Արարատ (ասուրաբաբելական տարբերակը՝ Ուրարտու) անունը տարածվում է ողջ լեռնաշխարհի վրա և միջագետքյան հուշարձաններում ու Աստվածաշնչում դառնում Հայաստան անվան համարժեքը:

Ք.ա. 9-րդ դարի կեսերին Հայկական լեռնաշխարհում հզորանում է Վանի (Բիայնիլի, Ուրարտու Արարատ) թագավորությունը՝ Տուշպա (Վան) մայրաքաղաքով:

Ք.ա. 8-րդ դարի առաջին կեսին (հատկապես Արգիշտի I-ի օրոք՝ 786-764թթ.) Վանի թագավորությունը դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը:

Վանի (Բիայնիլի, Ուրարտու, Արարատ) թագավորությունն ունեցել է սեփական դպրությունը (կիրառվել է 3 գրահամակարգ՝ ասուրաբաբելական սեպագիր, տեղական սեպագիր, տեղական պատկերագրություն), գրականությունը, զարգացած թվաբանությունը, ճարտարապետությունը:

Մեծ համբավ էին վայելում Տուշպայի (Վանի), Էրեբունու, Թեյշեբաինիի և մյուս քաղաքների ամրոցները, Մուսասիրի և այլ տաճարները: Այդ ժամանակաշրջանի քանդակագործական արվեստի բազմաթիվ նմուշներ այժմ ցուցադրվում են թե Հայաստանում, թե աշխարհի բազմաթիվ թանգարաններում (Սանկտ-Պետերբուրգի Էրմիտաժ, Լոնդոնի Բրիտանական, Բեռլինի Առաջավորասիական, Փարիզի Լուվր և այլն):

ՀԵՏՈՒՐԱՐՏԱԿԱՆ ՇՐՋԱՆ

Ք.ա. 7-րդ դարի վերջին և 6-րդ դարի սկզբին Հայկազունների արքայատոհմը կրկին վերականգնում է իշխանությունը, և մինչև Ք.ա. 201թ. Հայաստանում իշխում է Հայկազունների Երվանդական տոհմը:

Ք.ա. VI դարում Հայաստան երկիրը Աքեմենյան Դարեհ I թագավորի Բեհիսթունյան արձանագրության մեջ հին պարսկերեն և էլամերեն հատվածներում հիշատակված է Արմենիա անունով, իսկ բաբելոներենում՝ Ուրարտու, ինչն աներկբա վկայություն է այդ անվանումների հոմանիշ և զուգահեռ գործածության մասին:

Ք.ա. 2-րդից 1-ին դարերում Հայաստանում իշխում է Արտաշես արքայի (Ք.ա. 189-160թթ.) հիմնած արքայատոհմը, որի անունով էլ այն կոչվում է Արտաշեսյան: Արքայատոհմն իր հզորության գագաթնակետին հասավ Տիգրան 2-րդի (Տիգրան Մեծ) օրոք (Ք.ա. 95-55թթ.), որի իշխանությունը տարածվեց նաև Ատրպատականի, Մարաստանի, Հյուսիսային Միջագետքի, Սելևկյան տերության, Փյունիկիայի, Պաղեստինի և Կիլիկիայի վրա (Ք.ա. 66թ. Պոմպեոսի արշավանքի հետևանքով այդ նվաճումները զիջվեցին Հռոմին):

Նույն դարերում` Հայաստանի տնտեսական և քաղաքական բարգավաճմանը զուգահեռ, զարթոնք է ապրում նաև հայկական մշակույթը, մանավանդ թատրոնը: Զարգանում էր նաև հայալեզու ժողովրդական թատրոնը: Մեզ են հասել Հայաստանի պատմությունը, հայ թագավորների կյանքը ներկայացնող բազմաթիվ ավանդություններ ու լեգենդներ, ժողովրդական վեպեր, քնարերգության նմուշներ: Դրանք արժեքավոր տեղեկություներ են տալիս հայ ժողովրդի այդ շրջանի կենսակերպի, ծեսերի ու հավատալիքների մասին:

Հելլենական ժամանակաշրջանում հայ ճարտարապետությունը թևակոխում է զարգացման նոր փուլ: Դրա ակնառու ապացույցներն են Գառնիի հեթանոսական տաճարը, պալատի խճանկար բաղնիքը, հնագիտական պեղումների ընթացքում Արտաշատում և այլ քաղաքներում հայտնաբերված բազմապիսի շինությունների մնացորդները:

Տաճարների և պալատների զարդարանքները ևս Հին Հայաստանի քանդակագործության և կիրառական արվեստի բարձր մակարդակի վկայություններ են: Արժանահիշատակ են մետաղյա և թանկարժեք քարերով զարդերը: Կիրառական արվեստի բացառիկ նմուշներ են մետաղադրամները, թագավորների՝ մասնավորապես Տիգրան 2-րդի և Արտավազդ 2-րդի պատկերներով կնիքները, ինչպես նաև նախշադրվագ գավաթները, ապարանջանները, ոսկե ու արծաթե զարդերը:

ՄԵՐ ԹՎԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

Արտաշեսյան արքայատոհմի անկումից հետո Մեծ Հայքը պահպանում է թագավորության կարգավիճակը, որի գահին Հռոմը և Պարթևստանը ձգտում են հաստատել իրենց դրածոներին: Ժամանակավոր անկայունությունն ավարտվում է, երբ Մեծ Հայքի գահն անցնում է հայ Արշակունիների արքայատոհմին (66-428թթ.):

387թ. Հայաստանը բաժանվում է Հռոմի և Պարսկաստանի միջև. երկու տարի անց հռոմեական մասում՝ Արևմտյան Հայաստանում, վերանում է թագավորությունը, իսկ Արևելյան Հայաստանում Արշակունիները թագավորում են մինչև 428 թվականը:

Կրոնը

Մինչքրիստոնեական Հայաստանում դավանում էին հեթանոսություն: Դիցերի Գերագույն եռյակը կազմում էին ամենաստեղծ հայր աստված Արամազդը, դիցուհի Անահիտը (մայրության և պտղաբերության աստվածուհի) և քաջության, ուժի ու ռազմի աստված Վահագնը: Պաշտվում էին երկնային լույսի և սիրո աստվածուհի Աստղիկը, որին նվիրված էր ամենաժողովրդական տոնը՝ Վարդավառը, ողջախոհության, ընտանեկան օջախի պահապան Նանեն, արեգակի, կրակի ու դարբնության աստված Միհրը, դպրության աստված Տիրը, հյուրընկալության աստված Վանատուրը և այլ աստվածներ:

Քրիստոնեությունը Հայաստանում սկսել է տարածվել հենց 1-ին դարից՝ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների քարոզչության շնորհիվ: 301 թվականին, առաջինն աշխարհում, Հայաստանը քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն:

https://www.youtube.com/watch?v=_G3rTn03C2I

21.07.2020 12:30


Рекомендуем курсы ПК и ПП