СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ
Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно
Скидки до 50 % на комплекты
только до
Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой
Организационный момент
Проверка знаний
Объяснение материала
Закрепление изученного
Итоги урока
Ի՞նչ է նշանակում ժամանակակից պահանջներին համապատասխանող դպրոց: Դա նախ և առաջ համակարգված ուսուցումն է, որտեղ չկան արտոնյալ աշակերտներ և արտոնյալ առարկաներ: Ժամանակակից կրթության կարևոր բաղադրիչներ պետք է լինեն լեզուների և համակարգչային հմտությունների ուսուցումը, որը թույլ կտա ապագա քաղաքացուն շփվել համաշխարհային մշակույթի նվաճումների հետ և կարողանալ ստանալ համապատասխան տեղեկատվություն: Զուր չեն ասում, որ մարդկության <<ամենամեծ>> հարստությունը տեղեկատվությունն է: Ժամանակակից կրթության այլ կարևոր բաղադրիչներ պետք է հանդիսանան համապատասխան որակավորմամբ դասավանդողները, սովորողների ընտանիքների ակտիվ մասնակցությունը կրթական գործընթացին, սովորողների առողջության վատացումը բացառող պայմանների առկայությունը, ուսուցման տարբեր ձևերի` դասախոսությունների, գործնական պարապմունքների, խաղերի, մտավոր խնդիրների առաջադրման և այլ մեթոդների կիրառումը: Դպրոցում նշված բաղադրիչները պետք է հանդես գան միաժամանակ, լինեն ներդաշնակ և գործեն նպատակամղված, որի արդյունքում կունենանք բազմակողմանի զարգացած, մասնագիտական տեսանկյունից կողմնորոշված շրջանավարտ` պատրաստ կյանքի ընթացքում ճիշտ որոշումներ կայացնելու:Ես կոչ եմ անում կրթությանն առնչվող բոլոր սրտացավ ու բանիմաց մարդկանց միասնաբար շարունակել ժամանակակից դպրոցի կերտումը: Եկե՛ք, համայն աշախարհի հայեր, եկե՛ք միասին հզորացնենք մեր կրթական համակարգը և հասնենք նրան, որ մեծն Խորենացին նայի երկնքից և ժպտալով ասի. <<Հպարտ եմ քեզնով, հայո՛ց աշխարհ, փառաբանում եմ քեզ` շատ ու շատ ազգերի մեջ վեհագույնիդ>>:
© 2020, Киракосян Анаит Нориковна 300