СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մանկավարժական համառոտ բառարան՝ ընդհանուր և մանկավարժական եզրույթներ

Нажмите, чтобы узнать подробности

Ա

ԱԼԳՈՐԻԹՄ – Ուսուցման ժամանակակից մեթոդ, համակարգային պլան, իր ձևի մեջ որոշակի գործողությունների կատարման հստակ հերթականությամբ հրանագների շարք: Ալգորիթմի օգնությամբ պարզեցվում է ուսումնական գործունեությունը, խնդիրների հարցերի լուծման համար պահանջվում է ավելի քիչ ժամանակ:

ԱԿԱԴԵՄԻԱ - 1. Հեղինակային գիտական կամ գեղարվեստական կազմակերպություն: 2. Բարձրագույն ուսումնական հաստատության տեսակ:

ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ – Պերցեպտիվ՝ խոսքային ընդունակություն, որի վճռական նպատակն է ընդունակությունների զարգացումը և տաղանդի ձևավորումը:

Ակադեմիական ճանաչում – 1. Տեղական կամ արտասահմանյան բուհի կողմից կազմակերպած դասընթացների, որակավորումների և դիպլոմների այլ բուհերի կողմից ճանաչում` հետագա դասընթացներին ուսանողների շարժունությունը ապահովելու նպատակով: 2. Աշխատանքի տեղավորման հնարավորություն այլ ուսումնական հաստատություններում:

ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՈՐԱԿ - Բարձրագույն կրթության մեջ որակը բազմաչափ, բազմամակարդակ և դինամիկ հասկացություն է, որը վերաբերում է կրթական մոդելի համատեքստին, ուսումնական հաստատության առաքելությանը և նպատակներին, ինչպես նաև որոշակի համակարգի, ուսումնական հաստատության, կրթական ծրագրի կամ առարկայի առանձնահատուկ չափորոշիչներին:

Ակադեմիական օգնական – Աշխատակից, ով աջակցում է կրթական ծրագրերի իրականացմանը:

ԱԿՏԻՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ - Ուսուցման գործընթացի կազմակերպում, որի ճանաչողական գործընթացում անհնար է մասնակից չլինելը. յուրաքանչյուր սովորող կամ ունի որոշակի դերային հանձնարարություն, որը պետք է զեկուցի հրապարակայնորեն, կամ նրա գործունեությունից է կախված խմբի առջև դրված ճանաչողական խնդրի լուծումը:

Բ

ԲԱՌ-ԲԱՆԱԼԻ – Ստեղծագործական ուսուցման հնար, որը կիրառելի է փոքր ծավալ ունեցող արձակ ստեղծագործությունների ուսուցման ընթացքում: Տրված հինգ-վեց բառերով ներկայացվում են խմբային պատմություններ, որոնք այնուհետև համեմատվում են հեղինակային ստեղծագործության հետ:

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ (բուհ) – ՈՒսումնական հաստատություն, որը տալիս է բարձրագույն մասնագիտական կրթություն:

Գ

ԳԻՏԵԼԻՔ - Մարդու մտածողության ճշգրիտ արտացոլում՝ պրակտիկայում ստուգված իրականության ճանաչման արդյունք, որը հանդես է գալիս հասկացությունների, դատողությունների ու մտահանգումների տեսքով: Մանկավարժական իմաստով՝ գիտական փաստերի հասկացողություն՝ հիշողության մեջ հասկացությունների կանոների, օրենքների, տեսությունների վերարտադրմամբ և պահպանմամբ:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ - Տեսական գիտելիքների ընդլայնում, դասակարգում, մասնագիտական գործունեության հմտությունների մշակում և ամրապնդում:

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ - Գործունեության ուղեցույցը չպարտավորեցնող փաստաթուղթ է, որը նկարագրում է փորձաքննության համար նվազագույն պահանջները և այն պահանջները, որոնք բացահայտում են քննարկման արժանի գործընթացները: Ուղեցույցը սահմանում է ակնկալվող գործունեության համակարգի համապարփակ շղթա, որը ներառում է կրթական որակի կառավարումը և բարձրագույն կրթության չափորոշիչներին վերաբերվող հարցերը:

Դ

ԴԻՍԿՈՒՍ - (լատ. discussio - դիտարկել, հետազոտել) Փաստարկների առկայության դեպքում վիճելի հարցի, խնդրի քննարկում: Որևէ խնդրի հանրային քննարկում, որտեղ բացակայում է թեզիսը: Դիսկուսը հաճախ դիտարկվում է որպես ուսուցման գործընթացի ակտիվացման, դժվար թեմայի, տեսական խնդրի ուսումնասիրման մեթոդ:

ԴՐՈՒՅԹ - Մեթոդների և լուծումների հուսալիությունն ապահովող պնդում:

Ե

Եվրոպական տարածքի բարձրագույն կրթության ակադեմիական ճանաչման հիմնական գործիքները – 1.Կրեդիտների կուտակաման և փոխանցման եվրոպական համակարգ: 2.Դիպլոմի հավելված:

Եվրոպական տարածքի բարձրագույն կրթության ակադեմիական ճանաչման հիմնական մակարդակները՝ ըստ լիսաբոնյան ԵՎ բոլոնյան հռչակագրերի – 1.Մասնագիտական փորձի որակավորումների և ոչ ֆորմալ կրթության ճանաչում՝ նոր բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությամբ: 2.Ուսումնառության կարճատև ժամանակահատվածների ճանաչում` ըստ ուսանողների շարժունության: 3.Ամբողջական աստիճանների ճանաչում:

Թ

ԹԵՍՏ- (անգլ. test – փորձարկում) 1. Տիպական առաջադրանքների համակարգ, որոնց լուծման արդյունքը հնարավորություն է տալիս դատել փորձարկվողի որոշակի որակների, գիտելիքների, կարողությունների և հմտությունների մակարդակի զարգացման մասին: 2. Հանձնարարությունների կամ առաջադրանքների հավաքածու, սովորողների ուսումնական նյութից ստացած գիտելիքների յուրացման աստիճանը որոշելու համար:

ԹԵԶԻՍ (հուն. θέσις - դրույթ, պնդում) - 1. Փաստարկման ընթացքում գրախոսի կողմից առաջադրված հիմնավոր դատողություն: 2. Գիտական աշխատանքի, հոդվածի, զեկույցի, կուրսային կամ դիպլոմային աշխատանքի հակիրճ ձևակերպված հիմնական դրույթներ:

Ի

ԻՆՍԱՅԹ (անգլ. insight - խորաթափանցություն) - Ստեղծագործական բաղադրատարրերի առաջատար մեթոդ, որը ենթադրում է հիմնախնդիրների և դրանց լուծման նոր և ինքնատիպ եղանակներ: Առաջադրված խնդրի լուծման վերաբերյալ մտքի հանկարծակի «փայլատակում»:

ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՄԵԹՈԴ - (անգլ. inter - համատեղ, act - գործել) - Փոխներգործուն մեթոդ, որի ընթացքում սովորողները առավելապես համագործակցում են միմյանց հետ՝ ուսումնասիրելով նոր նյութը:

ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԵՐ - Որակի ապահովման գործակալության կողմից բուհերի համար պատրաստված փաստաթուղթ, որը պարունակում է հրահանգներ ինքնգնահատման գործընթացն իրականացնելու համար:

ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄ - Նյութատեխնիկական բազայի(գրականություն, համացանց և այլն) բարելավում, որը հնարավորություն է տալիս. 1. ձեռք բերել գիտելիքներ նորագույն աղբյուրներից, 2. ինքնուրույն պլանավորել և ձևավորել հմտությունները, 3. հնարավորություն է տալիս ուսանողների նվազեցնել որոշ բացասական առանձնահատկություններ՝ իներտություն, ուշադրությունը բաշխելու անկարողություն:

Խ

ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ (ԿՈՆՍՈՒԼՏԱՑԻԱ)-1. Մասնագիտական հարցի քննարկում: 2.Դասընթացը յուրացնելու նպատակով մանկավարժի կողմից կազմակերպվող օգնությունը:

Կ

ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ 1. Կենսական փորձի և յուրացված գիտելիքների տեսական և գործնական գործողությունները արագ, ճշգրիտ, գիտակցաբար կատարելու պատրաստվածություն: 2. Վարքի և գիտելիքի առանձնահատուկ և չափելի շրջանակ, որը կատարողականության բարձր մակարդակ է ապահովում տվյալ պաշտոնի կամ պատասխանատվությունների շրջանակի համատեքստում:

ԿՈԼՈՔՎԻՈՒՄ (լատ. colloquium - խոսակցություն, զրույց) – 1. Գիտական հավաք, որի նպատակն է լսել և վերլուծել ինքնուրույն հետազոտությունը զեկույցի տեսքով: 2. Կրթության համակարգում սովորողների գիտելիքների ստուգման և գնահատման ձև:

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ (լատ. competere - համապատասխանել) - 1. Որոշակի մասնագիտական խնդիր լուծելու մասնագետի անձնական ընդունակություն: 2. Աշխատակիցներին գնահատելու իրավասություն՝ ըստ պաշտոնապես նկարագրված մասնագիտական պահանջների:

ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄ (լատ. сonsortium - մասնակցություն) - գործնական գործողությունները կարգավորելու նպատակով անկախ կազմակերպությունների ժամանակավոր միավորում:

ԿՈՆՑԵՊՑԻԱ - 1. Հայացքների համակարգ, երևույթների ըմբռնման սկզբունքների ամբողջություն:

ԿՐԵԴԻՏ - Համաձայնեցված, չափելի միավոր, որն արտահայտում է ուսումնառության մակարդակը` հիմնվելով ձեռք բերված ուսումնառության արդյունքների և դրանց հետ կապված ծանրաբեռնվածության վրա: Որպես կանոն, ձեռք բերված կրեդիտները հնարավոր չէ կորցնել: Կրեդիտը կարող է ունենալ հարաբերական արժեք (կրեդիտների առաջին անգամ ներկայացվելու դեպքում) կամ բացարձակ արժեք (բուհերի՝ կրեդիտային կուտակման համակարգի անցնելուն պես կրեդիտները չէին հաշվվում համեմատական սկզբունքներով, այլ պաշտոնապես ճանաչված չափորոշիչների հիման վրա, այն է` աստիճանի ծրագրի կամ միավորի պաշտոնական տևողության վրա):

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ – 1.Ուսումնական հաստատություններում հիմնական առարկաների բովանդակության և տևողության ուսումնասիրման հայացքների համակարգ: 2.Կրթական ծրագրերը, նպատակները, խնդիրները հասկանալու որոշակի միջոց:

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿ - Տարբեր մոտեցումներով իրականացվող սոցիալական պատվեր, կրթական իդեալ: Կրթության նպատակի մոդելները լինում են. 1. ծավալուն, որը կուտակած փորձի, մշակութային ձեռքբերումների ամբողջական ծավալի փոխանցումն է, ինքնորոշման հարցում մշակութային հիմքի վրա օգնությունն է սովորողին: 2. Արտադրական, որը սովորողների նախապատրաստումն է գործունեության այն տեսակներին և զբաղվածության այն կառուցվածքին, որով նա պետք է զբաղվի, և որն աջակցում է իր անձնական և սոցիալական համակեցության զարգացմանը: 3. Ինտենսիվ, որը սովորողների համընդհանուր որակների զարգացման հիման վրա որոշակի գիտելիքների յուրացումն է, սեփական ստեղծագործական ներուժի զարգացումը և մշտական կատարելագործումը:

Հ

ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (լատ. universitas – համայնք, ժողով) – 1. Բուհ, որտեղ գիտահետազոտական աշխատանքների կատարաման եղանակով պատրաստում են ֆունդամենտալ և կիրառական գիտությունների մասնագետներ: 2. Ժամանակակից շատ համալսարաններ գործում են որպես ուսումնագիտագործնական հաստատություն՝ միավորելով ֆակուլտետներ:

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ (լատ. conceptio – ընկալման հասկացում, համակարգ) - 1.Կոնցեպցիա, ըմբռնում, հայացքների համակարգ: 2.Ստեղծագործության հիմնական միտք:

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ(լատ. accredo – վստահել) – 1. Գործընթաց, որով պետական կամ մասնավոր կազմակերպությունը գնահատում է բարձրագույն ուսումնական հաստատության կամ կոնկրետ կրթական ծրագրի որակը` որոշակի նախասահմանված նվազագույն չափանիշներին կամ չափորոշիչներին դրա համապատասխանությունը պաշտոնապես ճանաչելու նպատակով: 2. Սահմանված չափանիշների և ցուցանիշների հաստատման պաշտոնական կարգ, մասնագիտական ծառայությունների այն ոլորտում, որտեղ սպառողը սովորաբար չունի բավարար լիազորություններ:

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ (անգլ. interview) – 1. Երկու կամ ավելի մարդկանց միջև տարվող զրույց, որի ընթացքում հարցեր են տրվում զրուցակիցներին՝ ակնկալելով պատասխաններ: 2. Հումանիտար գիտությունների հետազոտման մեթոդ:

ՀՄՏՈՒԹՅՈՒՆ - Բազմակի կրկնողության միջոցով ավտոմատացման հասցված գործողություն:

ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ (ֆր. controle) - 1.Որոշված նպատակից շեղումների բացահայտման և ստուգման նպատակով դիտում՝ մոնիթորինգ: 2.Կառավարման համակարգի հիմնական գործառույթ, որի նպատակն է ապահովել կառավարման համակարգի գործունեությունը(ձեռք բերած արդյունքների չափումը ակնկալվող արդյունքների հարաբերակցությանը):

Ձ

ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ - Գնահատում, որ արտացոլում է, թե որքանով է բուհը իրականացնում իր նպատակները:

Մ

ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ - Ավարտական ծրագիր, որը հաջորդում է բակալավրական ծրագրին: Մագիստրոսրական ծրագիրն ավարտած ուսանողներին տրվում է մագիստրոսի աստիճան: Հնգամյա դոկտորական ծրագրի համատեքստում մագիստրոսական ծրագիր ասելով՝ հասկանում ենք ուսումնական ծրագրի առաջին երկու տարին, որը բերում է «Մագիստրոսի» աստիճանի: Այս պարագայում այն նաև կոչվում է «Դոկտորական ծրագրի առաջին փուլ»:

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ - Անհատական հոգեբանական առանձնահատկությունների ընդհանրացված միասնություն, որը մանկավարժական գործունեության մեջ ապահովում է բարձր արդյունքներ: Մանկավարժական ընդունակությունները լինում են. 1. գնոստիկ 2. դիդակտիկական 3. Հաղորդակցական 4. կառուցողական 5. կազմակերպչական 6. պերցեպտիվ 7.կանխատեսող 8.սուգեստիվ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԽՆԴԻՐ - Ստեղծված մանկավարժական իրավիճակի իմաստավորում և դրա հիման վրա անհարաժեշտ գործողությունների պլանավորում և լուծում:

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ - Երախաների հետ աշխատանքի կազմակերպման ձևերի և մեթոդների, միջոցների, պայմանների, սկզբունքների, նպատակի իմաստավորման հիման վրա գործնական գործողությունների համաձուլում:

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ - (հուն. paradeigma - օրինակ, նմուշ, մոդել) - Մանկավարժության մեջ ընդունված տեսական, մեթոդոլոգիական նպատակային ուղղվածություն, դրույթ, ըստ որի մանկավարժական խնդիրների լուծումները ներկայցվում են որպես մոդելներ:

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ - Մանկավարժական ներգործության մեթոդների համակարգի արդյունավետ կիրառման համար անհրաժեշտ կարողությունների և հմտությունների ամբողջություն:

ՄԵԹՈԴ - (հուն. μέθοδος - ճանաչման կամ հետազոտման ուղի), իրականության յուրացման կամ որոշակի խնդրի լուծման համեմատաբար միատարր հնարների ամբողջություն:

ՄՈԴՈՒԼ - Ուսումնական նյութի տրամաբանորեն ավարտված մաս, որը պարտադիր ուղեկցվում է ուսանողների գիտելիքների և կարողությունների հսկողությամբ:

Ն

ՆԵՐՔԻՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ – Մասնագիտական ուսումնական հաստատությունում ներքին փորձաքննության երեք հիմնական եղանակներն են` ա) համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության կողմից վարձված աշխատակազմ, բ) փորձաքննության կոնսորցիումներ (որոնք կարող են ծառայություններ մատուցել մի շարք հաճախորդների թե´ այս բնագավառի սահմաններում, թե´ դրանից դուրս), գ) հաշվապահական ֆիրմաներ, որոնք իրականացնում են ներքին փորձաքննություն:

Ո

Որակի ապահովման գործակալություն – Աշխատախումբ, որը պատրաստում է վերապատրաստման ծրագրեր` արտաքին գնահատողների թիմի համար՝ երաշխավորելով փոխըմբռնման գործընթացի արդարացի և հարթ իրականացումը:

ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ - Բարձրագույն կրթության համակարգի, հաստատությունների կամ ծրագրերի որակի ստուգման, մշտադիտարկման, երաշխավորման, պահպանման և բարելավման շարունակական գործընթաց:

ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ/ՎԵՐԱՆԱՅՈՒՄ - Որակի գնահատումն արտացոլում է բարձրագույն ուսումնական հաստատությոնների որակի արտաքին գնահատման (վերանայում, չափում, համեմատում) գործընթացը:

Չ

ՉԱՓԱՆԻՇՆԵՐ - Ստուգման կետեր կամ բենչմարքեր, որոնք սահմանում են որոշակի նպատակների և/կամ չափորոշիչների իրականացումը: Չափանիշները որոշակի մանրամասնությամբ նկարագրում են սահմանված պահանջների առանձնահատկությունները և պայմանները, որոնք պետք է բավարարվեն (չափորոշիչը բավարարելու համար)` ապահովելով հիմքեր (քանակական և որակական) գնահատման եզրակացության համար:

ՉԱՓՈՐՈՇԻՉ -(հուն. κριτήριον – տրամաբանելու միջոց, չափման միավոր) - Առաջադրվող պահանջների որոշում ընդունելու կանոն՝ որևէ գնահատականի համապատասխանությունը պարզելու նպատակով:

Ս

ՍԵՄԻՆԱՐ – Պարապմունք, որը սովորեցնում է ուսանողներին բանավեճ վարելու կանոները՝ լսելով ընկերներին: Սեմինարի ընթացքում բացահայտվում են. 1. առանձին ուսանողների անհատական դժվարությունները, 2. մտածողության կամ մտածական գործողությունների հնարավոր թերությունները (վերլուծելու, համադրելու, ընդհանրացնելու, վերացարկելու),3. առանձին ուսանողների անհատական առանձնահատկությունները:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆ - Սոցիալական հմտություններ, որոնք հնարավորություն են տալիս մարդուն հասարակության մեջ համարժեքորեն կիրառել կյանքի նորմերն ու կանոնները:

ՍՏՈՒԳԱՐՔ – Գիտելիքների ստուգման և գնահատման ձև:

ՍՏՈՒԳՈՒՄ - Գործընթաց, որի միջոցով դատում են որակի ապահովման գործակալության, գնահատման գործընթացների արդյունավետության և համապատասխանության մասին` դրանց իրականացումից հետո:

Տ

ՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔ – 1. Հասարակության և բնության երևույթների գիտական ճանաչում: 2. Մարդու գիտական ճանաչողական գործունեության արդյունքների համակարգ:

ՈՒ

ՈՒՂԵՂԱՅԻՆ ԳՐՈՀ - Խնդրի օպերատիվ լուծման մեթոդ՝ ըստ վարկածների և տարբերակների վերլուծման:

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄՈԴՈՒԼ –Ուսումնական դասընթացի մոդուլային մեկնաբանություն. ա) բովանդակության համակարգվածությունը, բ) ճանաչողական (տեսական գիտելիքներ) և ուսումնա- մասնագիտական մասերը(մասնագիտական կարողություններ և հմտություններ), 3. հսկողության համակարգվածությունը:

ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ - Կրթական ծրագրի կամ ինստիտուցիոնալ որևէ նպատակի իրագործման արդյունք, որն արտահայտվում է բազմաթիվ ցուցիչներով (ուսանողների գիտելիքներ, ճանաչողական կարողություններ)՝ որպես ուսումնական ծրագրերի և ուսումնառության անմիջական արգասիք: Ի տարբերություն ուսումնառության նպատակի՝ ուսումնառության արդյունքը ցանկալի արդյունքն է, որը պետք է նկարագրի կրթական ծրագրի որևէ կոնկրետ արգասիք: Ուսումնառության արդյունքները պետք է հստակ սահմանվեն, մանրակրկիտ և դյուրըմբռնելի լինեն տվյալ բնագավառի կամ բաժնի պրոֆեսորադասախոսական կազմի բոլոր անդամների և ուսանողների համար:

ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ – 1. Բարձրագույն ուսումնական հաստատության որոշակի արդյունքներ գնահատելու և բարելավելու գործընթաց` վերջինիս ինստիտուցիոնալ արդյունավետությունը ցուցադրելու նպատակով: 2. Դասախոսական կազմի կատարողականության, ինստիտուցիոնալ գործընթացների արդյունավետության և բաժինների ու կրթական ծրագրերի գործառույթների արժևորում:

ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ – Ուսուցիչների և աշակերտների նպատակաուղղված, իրար հաջորդող և փոխկապակցված փոխազդեցությունների համակարգ, որը ուսումնական հաստատություններում (նախակրթարանից մինչև համալսարան) իրականացնում է սովորողների կրթության, դաստիարակության և ընդհանուր զարգացման խնդիրները:

ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴ Ուսուցման նպատակների իրացման ուղիներ

ՈՒՍՈՒՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ – 1. Ղեկավարող գաղափարներ, որոնք ընկած են ուսուցչի գործունեության հիմքում և ապահովում են ուսուցման գործընթացի արդյունավետությունը: 2. Արդյունավետ ելակետային դրույթներ, որոնք, ընկած լինելով ուսուցման կառավարման հիմքում, օգնում են համալիր ձևով լուծել սովորողի կրթության, դաստիարակության և զարգացման խնդիրները՝ ձևավորելով գիտական աշխարհայացք և հասարակական վարք:

ՈՒՍՈՒՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ – Ուսուցման գործընթացում գործողությունների հաջողությունն ապահովող գիտականորեն նախագծված ճշգրիտ վերարտադրում:

ՈՒՍՈՒՑՉԻ ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆ - Ուսուցչի անհրաժեշտ գիտելիքների, կարողությունների և հմտությունների տրիապետում՝ ըստ մանկավարժական գործունեության ձևավորվածության, մանկավարժական որոշակի արժեքների, իդեալների:

ՈՒՍՈՒՑՈՒՄ – Ճանաչողական գործընթաց, որի ընթացքում սովորողները ձեռք են բերում գիտելիքներ, կարողություններ, հմտություններ՝ զարգացնելով ընդունակությունները և ինքնուրույն աշխատելու ունակությունը:

Ք

ՔԵՅՍ ՄԵԹՈԴ – Պատկանելով պրոբլեմային մեթոդների կատեգորիային՝ օգնում է արտասովոր իրավիճակներում գտնել լուծումներ: Քեյս-խնդիրը ավանդական խնդրից տարբերվում է նրանով, որ ունի լուծման մի քանի տարբերակներ:

ՔՆՆՈՒԹՅՈՒՆ (լատ. examen - գնահատական, փորձություն) - Գիտելիքների գնահատման ձև:

Категория: Прочее
09.05.2020 18:51


Рекомендуем курсы ПК и ПП