СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Նախադասություն

Нажмите, чтобы узнать подробности

Նախադասություն, շարահյուսական միավոր, որ ձևավորում է ամփոփ միտք և ունի հնչերանգային ավարտվածություն։ Նախադասության սկիզբը կամ ավարտը կարող է համընկնել բացարձակ դադարներին, երբ նրանով սկսվում կամ ավարտվում է խոսքը, կարող է և համընկնել շարահյուսական դադարին, որը համեմատաբար ավելի տևական է, քան հնչաբառի (միջբառային) կամ հնչաշարույթի դադարը։ Կառուցվածքային բարձր մակարդակում գործառող ասույթ է։ Ներառում է ստորին մակարդակների բոլոր կառույցներն ու բաղադրիչ տարրերը։ Ամենաբնորոշ հատկանիշը ստորոգական գործառությունն է. հատկանիշի վերագրումը, հատկացումը առարկային, ստորոգումը։

Խոսքի մեջ նախադասությունները միմյանց հետ ունենում են մտքի կապ, այլապես ծավալուն չի կարող կատարել հաղորդակցական իր դերը։

Հայ քերականության մեջ նախադասություն տերմինը մուտք է գործել տրամաբանության բնագավառից։ Այժմ այն գործառում է քերականական նշանակությամբ, իսկ տրամաբանության մեջ նրան համարժեք է դատողություն տերմինը։

Դատողությունը՝ որպես տրամաբանական միավոր, արտահայտվում է նախադասության միջոցով։ Բառերի միևնույն զուգորդումը, որ տրամաբանության մեջ դիտվում է իբրև դատողություն, քերականության մեջ համարվում է նախադասություն։ Նախադասությունը միևնույն դատողությանն արտահայտություն է տալիս տարբեր միջոցներով, ինչի պատճառով դրանք կարող են կառուցվածքով չհամընկնել։ Բացի այդ՝ կան նախադասություններ, որոնք տիպիկ դատողություններ չեն արտահայտում (հրամայական, որոշ հարցական ու բացականչական նախադասություններ)։

10.05.2020 13:15


Рекомендуем курсы ПК и ПП