СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Նյութի դաստիարակչական արժեքը խաղաղության պահպանումն ու գնահատումն է:

Нажмите, чтобы узнать подробности

Խաղաղությունն ինձ համար լոկ բառ չէ, ոչ էլ՝ հասարակ մի գոյական: Խաղաղությունն ինձ համար կյանքի ուղի է, հոգու կանչ, օրերի մորմոք, հուշերի պրկված մի օղակ.

Ամեն ոք ունի կյանքի իր ճանապարհը,իր ուղին: Եվ յուրաքանչյուր մարդ անկոխ ճամփաների ուղևոր է: Սակայն այլ կերպ ընթացավ պատերազմի սերնդակիցների ուղին, նրանց այլ բախտ էր վիճակված:Նրանք պետք է կռեին ծանր հողագնդի հզոր բախտը և աշխարհին պարգևեին օրհնված խաղաղությունը. Հաճախ, շատ հաճախ ես ինձ նրանցից մեկի տեղն եմ դնում: Եվ ահա ծնվում են խոհերս:

Վաղուց, տարիներ առաջ,ես աշխարհիս ամենահարուստ մարդն էի և ամենաերջանիկը, իմն էին արշալույսները բոլոր, հորիզոնները երկնքի,իմն էր աշխարհը: Որովհետև կողքիս էիր դու և քո շունչը ջերմացնում էր սիրտս ու հոգիս: Դու քաջ էիր, համարձակ, խիզախ ու հոգով արի: Բայց.

Հեռվում ականների կրակից խլացած մանկան ճիչեր, արցունքից ցամաքած ու նզովք արտահայտող հազարավոր մայրերի աչքեր.

Ամենուրեք մահ, ավեր, կոտորած, նույնիսկ հողն էր տնքում անվերջ բարձրացող դիակների գաղջից: Պատերազմ, հրեշավոր մի մսաղաց, որ ծամում, մի բուռ զանգվածի է վերածում մարդկանց երջանկությունը:

Ինչքա՜ն երկարեց լռությունը. Որբացած նստում էի մութ սենյակում, խեղդում իմ մեջ տառապանքն ու սպասել սովորում: Ինձ թվում էր, որ ահա աստիճաններին կլսվի քայլերիդ ձայնը՝տըկ-տըկ, ձեռքդ կհրի մեր տան դուռը ու կգաս.

Կգաս դու ու էլի կհյուսվի մեկ երջանկություն:

Երկիր- աշխարհն էլ չդիմացավ այդքան սառնությանն ու լռությանը ու նորից ջերմություն ծնվեց: Ջերմությունը նախ շշուկով, հենակներով,հետո էլ երկու ոտքով ու աղմուկով վերադարձավ: Ես սպասում էի քո վերադարձին, և դու եկար.Դու եկար միայն մարդկանց ժպիտների մեջ, եկար գարնան արթնացող հողի տակ գոլորշու հետ: Ես չկարողացա սեղան նստել քեզ հետ, բայց դու բոլորի ուրախ սեղանի մասնակիցն էիր: Դու եկար մայիսյան ծաղիկների թերթերի մեջ, ու ես չկարողացա զանազանել քեզ ու քո ընկերներին: Դու կլինես միշտ, կապրես ինձ հետ, իմ որդիների հետ, իմ որդիների որդիների հետ, կապրես այնքան, քանի կա աշխարհը,քանի հողից տաք գոլորշի պիտի դուրս գա ու մայիսին՝ ծաղիկներ.

Վերքերն արդեն սպիացել են, սակայն սիրտը դեռևս չի մոռացել ո՛չ պատերազմի արհավիրքները, ո՛չ էլ նրանց, ովքեր ընկան:

Ես ամեն օր տուն եմ դառնում զոհվածների հուշարձանի մոտով:Կանգնում եմ ու երկար նայում ամենաբարձրում գրված քո անվանը: Երբ մարդիկ գալիս են ջուր խմելու, ինձ թվում է, թե նրանք խոնարհվում են քո անվան առաջ ու օրհնանքի խոսքեր մրմնջում:

-Ես ձեզ եմ դիմում,մարդի՛կ, պահպանեցե՛ք խաղաղությունը,պահպանեցե՛ք արևը: Պահպանեցե՛ք նորածնի պես, սրբության պես: Թո՛ղ երիցս անիծյալ լինի պատերազմը, ու էլ ո՛չ մի սերունդ երբեք չարժանանա այդ դաժան ճակատագրին: Թո՛ղ չլինեն որդեկորույս մայրեր: Չլինի՛ որբացած մանկություն:

Թող հավերժորեն խաղաղ բացվեն քո արշալույսները, հայրենի՛ք, և անհունորեն պարզ ու անվրդով լինի քո վաղը, քո գալիքը, քո անմահությունը, Հայաստա՛ն.

10.07.2020 16:57


Рекомендуем курсы ПК и ПП