СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ուսուցիչների գնահատում

Нажмите, чтобы узнать подробности

ՈՒՍՈՒՑՉԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

Ուղեցույցի խնդիրներն են

  • Ուսուցչի գործունեության գնահատումն իրականացնել դրական և ստեղծագործական մթնոլորտում, ինչն էլ իր հերթին կապահովի մասնագիտական շարունակական աճ և սովորողների կրթական ձեռքբերումների բարելավում:
  • Տարբեր միջոցներով և եղանակներով խթանել ուսուցիչների ինքնազարգացումը և սրա շնորհիվ նաև դասավանդման արդյունավետությունը:
  • Տեղին և ժամանակին հետադարձ կապ տրամադրել ուսուցիչներին՝ դասավանդման արդյունավետությունը և հաշվետու լինելու պատասխանատվությունը բարձրացնելու համար:
  • Ուսուցչամանկավարժական անձնակազմը համալրելու, ընդլայնելու և վերակազմավորելու գործընթացին աջակցել:
  • Կրթահամալիրի ռազմավարական պլանով նախատեսված նպատակների իրագործման ճանապարհին աշխատանքային խմբերի գործունեությանն աջակցել:

Ուսուցչի գործունեության գնահատման ուղեցույցը շեշտադրում է՝

  • ուսուցչի մասնագիտական գործունեության և սովորողների ուսումնառության, գիտելիքների հիման վրա որոշակի կարողությունների ձեռքբերման գործընթացի միջև հարաբերակցությունը.
  • ուսուցչի գործունեության յուրաքանչյուր ոլորտ որոշակի չափորոշիչներով և ցուցիչներով գնահատումը.
  • ուսուցչի գործունեության բոլոր չափորոշիչների համար սանդղակների մշակումը, կազմումը և դրանցով առաջնորդումը.
  • ուսուցչի գործունեության գնահատման համար բազմատեսակ աղբյուրների՝ փաստաթղթեր, դասալսումներ, ճեմարանի տարբեր ոլորտների պատասխանատուների դիտարկումներ, ուսուցչի թղթապանակ, աշակերտների և ծնողների կարծիք և այլնի կիրառումը:
  • ուսուցիչների մասնակցությունը գնահատման գործընթացին (ինքնագնա հատում):

Ուսուցչի գործունեության գնահատման հիմնական դրույթները

  • Ուսուցչի գործունեության գնահատման ուղեցույցի հիմքում ուսուցչի աշխատանքային գործառույթների նկարագրությունն է, որը և՛ ուսուցչի, և՛ գնահատողի համար հստակեցնում է սպասելիքները կատարվող աշխատանքից: Գնահատման ուղեցույցը ներառում է ուսուցչի գործունեության գնահատման 3 մակարդակները (բարձր, միջին, ցածր) որոշող 10 խումբ չափորոշիչներ, չափորոշչի ցուցիչներ և յուրաքանչյուր չափորոշչի գնահատման համար նախատեսված սանդղակներ:
  • Ժամանակավոր աշխատանքային պայմանագրով աշխատող ուսուցիչների գործունեությունը գնահատվում է ամեն տարի, մինչև նրա հետ կնքվի անժամկետ աշխատանքային պայմանագիր, որից հետո՝ 3 ուստարին մեկ: Անժամկետ պայմանագրով աշխատող ուսուցիչների գործունեության գնահատումը իրականացվում է ուսումնական 3 տարին մեկ անգամ, ընդ որում՝ առաջին երկու ուսումնական տարիներին իրականացվում է ձևավորող գնահատում, իսկ երրորդին՝ ամփոփիչ գնահատում:
  • Յուրաքանչյուր ուստարվա սկզբում դպրոցի գիտամեթոդական կենտրոնի և առարկայական հանձնախմբի կամ ամբիոնի ղեկավարները ուսուցչին ներկայացնում են գնահատման՝ սույն ուղեցույցով նախատեսված գործընթացի անհրաժեշտ մանրամասները: Տարվա ընթացքում ընդունված նոր աշխատակիցները ուսուցչի գործունեության գնահատման կարգին ծանոթանում են առանձին:
25.06.2020 13:20


Рекомендуем курсы ПК и ПП