СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Սննդային շղթա

Нажмите, чтобы узнать подробности

Ինչ է սննդային շղթան

Բոլոր կենդանի էակներն ունեն սնվելու կարիք։ Կանաչ բույսերը, օգտագործելով արևի էներգիան, ջուրը և օդի ածխաթթու գազը, սինթեզում են իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ օրգանական նյութերը։ Իսկ կենդանիները իրենց անհրաժեշտ նյութերը ստանում են սննդի միջոցով, նրանք սնվում են բույսերով կամ կենդանիներով։ Սինթեզելով սննդային նյութեր՝ բույսերն իրենց քիմիական կապերում կուտակում են արևի էներգիան։ Բուսակեր կենդանիները սնվում են բույսերով և նրանցից ստանում այդ էներգիան։

Գիշատիչները սնվում են բուսակեր կենդանիներով, իսկ գիշակեր (լեշակեր) կենդանիները՝ գիշատիչներով։ Ստացվում է, բուսակերում կուտակված էներգիան սննդի միջոցով փոխանցվում է գիշակերներին։ Նույն տարածքում բնակվող կենդանիներն ու բույսերը սերտորեն կապված են սննդի և էներգիայի հոսքերով: Այդ փոխադարձ կապերն էլ առաջացնում են սննդային շղթաներ։ Տեսակների այն շարքը, որում յուրաքանչյուր նախորդ տեսակ սնունդ է հանդիսանում հաջորդի համար, կոչվում է սննդային շղթա: Սննդային շղթայի օրինակներ կարելի է տեսնել ամենուրեք։

Սննդային շղթայի տեսակները

Համակեցություններում տարբերվում են սննդային շղթաների երկու հիմնական տեսակներ՝ արոտային և դետրիտային սննդային շղթաներ:

Արոտային սննդային շղթաներում էներգիայի հոսքը տեղի է ունենում պրոդուցենտներից՝ կանաչ բույսերից դեպի կոնսումերներ, որոնք օգտագործում են բույսերում պահեստավորված էներգիան:

Էներգիայի այն հոսքը, որը սկիզբ է առնում անկենդան օրգանական նյութից (դետրիտից) և անցնում է այդ օրգանական նյութը քայքայող տարբեր տեսակների օրգանիզմներով, կոչվում է դետրիտային սննդային շղթա:

Արոտային սննդային շղթա

Դետրիտային սննդային շղթա

Սննդային շղթայի օրինակներ

Բույս-մորեխ-մուկ-օձ-արծիվ

Ջրիմուռ-շերեփուկ-փոքր ձուկ-մեծ ձուկ-կետ

Խոտ-եղնիկ-առյուծ

Տերև-թիթեռ-թռչուն-աղվես

Խնձորենի-ոջիլ-զատիկ-սարդ-կկու-արծիվ

Թափված տերևներ-անձրևաորդեր-հողափորներ-խլուրդներ

Սատկած կենդանի-ճանճ-գորտ-օձ

Փչացած կաղամբ-թրթուռ-թռչուն-արծիվ

Էկոլոգիական բուրգ

Էկոլոգիական բուրգը գրաֆիկորեն արտահայտում է համակեցությունում սննդային կապերը:

Բուրգի հիմքը կազմում են պրոդուցենտները, իսկ մնացած հարկերը զբաղեցնում են սննդային շղթայի հաջորդ օղակները:

Հիմքը լայն է, իսկ գագաթին մոտ՝ աստիճանները գնալով նեղանում են և ստանում բուրգի տեսք: Դա այդպես է, քանի որ, օրինակ, անտառում կամ բացատում բույսերի զանգվածն ավելի մեծ է բուսակեր կենդանիների՝ թրթրուրների, միջատների, մկների, նապաստակների և այլ կենդանիների զանգվածից:

Բուրգի գագաթը զբաղեցնում են չորրորդ կարգի կոնսումենտները՝ խոշոր գիշատիչները, օրինակ՝ արջերը, գայլերը և այլն:

Հայտնի է էկոլոգիական բուրգերի երեք տեսակ՝ թվաքանակի բուրգ, կենսազանգվախի բուրգ և էներգիայի բուրգ:

Էկոլոգիական բուրգ

19.07.2020 21:58


Рекомендуем курсы ПК и ПП