СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Տևողությունը 1918թվականից՝ մեր օրեր

Нажмите, чтобы узнать подробности

Նորագույն շրջան - ընդգրկում է Հայաստանի առաջին, երկրորդ (Խորհրդային Հայաստանի) և երրորդ Հանրապետությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմությունը` հասնելով մինչև մեր օրերը:

Հայաստանի Հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդվածներ՝ Հայաստանի Հանրապետություն և Գերմանա-թուրքական ինտերվենցիան Անդրկովկասում (1918)

XI դարի կեսերից մինչ XX դարի սկիզբ պատմական Հայաստանի տարածքում հզոր հայկական պետականություն չի եղել։ Միայն գոյություն ունեին համեմատաբար անկախ իշխանություններ և մելիքություններ։ Նրանք ժամանակ առ ժամանակ վերահսկելի էին բյուզանդացիների, մոնղոլների, պարսիկների և թուրքերի կողմից։ XX դարի սկզբում Արևմտյան Հայաստանը թուրքական լծի տակ էր, իսկ Արևելյանը Ռուսաստանի մաս էր կազմում։ Օսմանյան և Ռուսական կայսրությունների անկումից հետո կրկին հույս արթնացավ պատմական Հայաստանի տարածքում ստեղծել ուժեղ հայկական պետություն։

Հայաստանի արևմտյան սահմանը Սեվրի պայմանագրով

1917 թ. սեպտեմբերին Թիֆլիսի համագումարում ընտրվեց Հայկական Ազգային Խորհուրդ՝ 1375 թ. Փոքր Հայաստանի անկումից հետո առաջին քաղաքական գերագույն օրգանը Հայաստանում։ Ընդ որում ռուսական բանակը թողնում էր Կովկասյան ճակատը, և թուրքա-գերմանական կանոնավոր զորքերը հարձակման անցան։ Անդրկովկասյան ուժերը (որոնց ողնաշարը կազմում էին հայկական զորամասերը) թողեցին սկզբում Երզնկան, այնուհետ Էրզրումը։ Ռուսաստանի մի և Գերմանիայի ու Թուրքիայի մյուս կողմից միջև Բրեստ-Լիտովսկում կնքած խաղաղության պայմանագիրը անդրկովկասցիների վիճակը աղետալի դարձրեց։ Վանում հայերը շարունակում էին դիմակայել թուրքական բանակին մինչ1918 թ. ապրիլի18 ը, բայց, վերջին հաշվով ստիպված էին էվակուացվել և նահանջել Պարսկաստան։ Վրացիները և առավել ևս ադրբեջանական թաթարները, որոնք բավականին համակրում էին թուրքերին պատերազմը շարունակելու պատճառ չէին տեսնում։ 1918 թ. մայիսի28 ին Անդրկովկասյան ֆեդերացիան փլուզվեց և Թիֆլիսում հռչակվեց Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը։ Սարդարապատ ում և Բաշ-Ապարան ում (Էրիվանի դարպասների մոտ) միաժամանակյա ճակատամարտերում տարած հաղթանակները փրկեցին նոր կազմավորված հանրապետությունը վերջնական կործանումից։ 1920 թ. ֆրանսիական Սեվրում ստորագրվել էր խաղաղ պայմանագիր, որով պատմական Մեծ Հայաստանի զգալի մասը տրվում էր հայկական պետությանը։ Մինչդեռ թուրք ազգայնականները ձգտում էին շահել բոլշևիկների բարեկամությունը։ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը մի քանի պատվիրակություն ուղարկեց Մոսկվա իր հետօսմանյան շարժմանը աջակցություն ստանալու համար։ Այդպիսի դաշինքը կործանարար կլիներ հայերի համար։ 1920 թ. Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության և նախկին վրացական Օլթի շրջանի սահմանին փոքր ջոկատներ են հավաքվում, նրանց և թուրքական բանակի միջև փոխհրաձգություն է տեղի ունենում։ Կազիմ Կարաբեքիր թուրքական գեներալը չորս թուրքական գումարտակ է մտցնում տարածաշրջան և հայկական ուժերին դուրս մղում։ Այնուհետ, սեպտեմբերի 20ին, Կարաբեքիրը շարժվեց Հայաստանի Հանրապետություն, ստիպելով երկրի կառավարությանը չորս օր հետո Թուրքիային պատերազմ հայտարարել։

Սովետական-թուրքական սահման, հաստատված Կարսի պայմանագրով

Թուրքիայի հետ վերջին պատերազմները դժվար էին։ Ալեքսանդրապոլի պայմանագրով երիտասարդ հայկական հանրապետությունը իր զորքերի մեծ մասը պետք է զինաթափեր, իր մինչպատերազմյան տարածքի 50% պետք է թողներ, հանձներ Սեվրի խաղաղ պայմանագրովիրեն անցած բոլոր տարածքները։ Սակայն, քանի որ պարտության պայմանները համաձայնեցվել էին, բոլշևիկ Գրիգոր Օրջոնիկիձեն Հայաստանի Հանրապետություն մտավ Ադրբեջանից, որպեսզի երկրում բոլշևիկներին սատարող նոր կառավարություն հաստատի։ Նոյեմբերի 29-ին Խորհրդային 11-րդ բանակը Քարվանսարայով (այժմ Իջևան) մտավ Հայաստան և անմիջապես շարժվեց դեպի Էրիվան։ 1921 թ. մարտի 16-ին Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեց Մոսկովյան պայմանագիր, որի պայմանները կրկնվեցին նույն տարվա հոկտեմբերին կնքված Կարսի պայմանագրում արդեն Խորհրդային նոր հանրապետությունների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի մասնակցությամբ։ Այդ պայմանագրի համաձայն Թուրքիան ստանում էր Իգդիրը և Արդահանը, բայց զորքերը դուրս էր բերում զորքերըԳյումրի ից և Աջարիայից Նախիջևանը, որ հայկական տարածք էր, հանձնվեց Ադրբեջանին։ Թուրքիային տրված տարածքը ներառում էր հնագույն Անի քաղաքը և Արարատ սարը, որոնք հայ ժողովրդի հոգևոր խորհրդանշաններն են։ 1922 թ. Հայաստանը մտավ ԽՍՀՄ կազմի մեջ, Անդրկովկասի ԽՍՖՀն կազմող երեք հանրապետություններից մեկը։ Այդպիսով, Հայաստանի միջազգային ասպարեզում իր ինքնիշխանությունը և Հայկական լեռնաշխարհը իր բնակչությամբ կորցնելու հետ մեկտեղ, Հայկական հարցը միջազգային օրակարգից դուրս մնաց։

Խորհրդային Հայաստան (1922 - 1991)[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային իշխանության ձևավորումը Անդրկովկասում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդվածներ՝ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն և Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պատմություն

Ստեփան Լիանոզով ռուսական խոշորագույն նավթային մագնատ, որը դեմ էր Բաքվի բոլշևիզացմանը

Ստեփան Շահումյան Կովկասի բոլշևիկների առաջնորդ, ձգտում էր Բաքվի բոլշևիզացիային

Անդրկովկաս մարքսիզմը մուտք գործեց 1900-ական թվականներին։ Հեղափոխականների և բոլշևիկների թվում հայտնվեցին բավականին թվով ազդեցիկ հայեր, որոնք ցանկանում էին բոլշևիզմը տարածել ոչ միայն Հայաստանում, այլև ողջ Անդրկովկասում։ Առաջին հերթին դա սպառնում էր Բաքվի արդյունաբերողներին, որոնք իրենց ձեռնարկությունների կորստի սպառնալիք էին զգում։ Այդ ժամանակ ռուսական խոշորագույն նավթային մագնատները հիմնականում հայեր էին Ղուկասովներ, Մանթաշեվներ, Լիանոզովներ և այլք[30][31] Ստեփան Լիանոզովը սկսեց ֆինանսավորել արտասահմանում գործող բազմաթիվ հակակոմունիստական կազմակերպություններ և կուսակցություններ[32][33]։ Միևնույն ժամանակ գոյություն ունեին ազգային տրամադրություններով տոգորված խմբեր Գարեգին Նժդեհ, որոնք ձգտում էին Հայաստանի անկախության (տես Դաշնակներ1917 թ. Ռուսաստանի հեղափոխությունից հետո, Անդրկովկասի դուրս գալը նախկին Ռուսական կայսրությունից և 1919 - 1920 թթ. նրա տարածքում երեք ազգային պետությունների հիմնումով, Սյունիքը Հայաստանի Հանրապետության կազմում էր։ Ալեքսանդրապոլի պայմանագրով Հայաստանի և Թուրքիայի միջև ( 1920հոկտեմբերի 2) Հայաստանը պարտավորվում էր Սյունիքը (Զանգեզուր և Նախիջևան) խառը (հայ և մուսուլման) բնակչությամբ հանձնել Ադրբեջանին, բայց Զանգեզուրում հայերը Գարեգին Նժդեհի գլխավորությամբ այդ պայմանագիրը և Հայաստանի հետագա բոլշևիզացումը չճանաչեցին՝ հռչակելով Լեռնային Հայաստանի Հանրապետություն (բացի Զանգեզուրից նրա կազմի մեջ մտավ նաև Լեռնային Ղարաբաղի հարավային մասը)։ 1921 թ. գարնանը դաշնակների զինված ջոկատները Կարմիր Բանակի կողմից դուրս մղվեցին Իրան, չնայած դրան Մոսկվան անհրաժեշտ համարեց Զանգեզուրը թողնել Հայաստանին։

Հայաստանի Հանրապետություն (1991 — ներկա ժամանակ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդվածներ՝ Հայաստանի պատմություն (1990–ներկա) և Հայաստան

1991 թ. հոկտեմբերի 16-ին Հայաստանի բնակչությունը ընտրեց իր առաջին նախագահին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Արցախյան պատերազմում Հայաստանի հաղթանակից հետո[34] Ադրբեջանը և Թուրքիան փակեցին Հայաստանի հետ իրենց սահմանները՝ դրանով շրջափակման մեջ դնելով Հայաստանին[35], որը շարունակվում է մինչ այսօր։ Այդ դեպքերը էապես ազդեցին նորանկախ պետության տնտեսության վրա և փակեցին նրա հիմնական կապի ճանապարհները Եվրոպայի հետ։ 1998 թ. փետրվարին Լևոն Տեր-Պետրոսյանը ստիպված էր հրաժարական տալ։

1998 թ. իշխանության եկավ Ռոբերտ Քոչարյանը։ Հայկական սփյուռքը ավելի ազատություն ստացավ տարբեր տնտեսական նախագծեր իրականացնել հայրենիքում։ 1999 թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում ահաբեկչական ակտ տեղի ունեցավ՝ սպանվեցին վարչապետ Վազգեն Սարգսյանը, Խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը և ևս վեց մարդ։ 2008 թ. նախագահի պաշտոնը ստանձնեց Սերժ Սարգսյանը։

2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն։ Նոր սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը անցել է կառավարման խորհրդարանական համակարգին, իսկ գործադիր իշխանության փաստացի ղեկավարումը վերապահվել է ՀՀ վարչապետին: 2018 թ. ապրիլի 9-ին ավարտվեց որպես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը, և երկրի նախագահի պաշտոնը ստանձնեց Արմեն Սարգսյանը: Կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, հրաժարական տվեց: Իշխող Հանրապետական կուսակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը: 2018 թ. ապրիլի 17-ին ՀՀ ազգային ժողովում ձայների 77 կողմ և 17 դեմ հարաբերակցությամբ Սերժ Սարգսյանը ընտրվեց վարչապետ։ Սերժ Սարգսյանի իշխանավարման շարունակումը առաջացրեց հանրության լայն զանգվածների դժգոհությունը, որը ղեկավարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Լայն ժողովրդական ընդվզման հետևանքով առաջ եկավ քաղաքական ճգնաժամ, որը հանգուցալուծվեց 2018 թ. ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի` վարչապետի պաշտոնից հրաժարականով և 2019 թ. մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի` վարչապետ ընտրությամբ։

https://www.youtube.com/watch?v=jv3YCVOAs_Y

21.07.2020 12:55


Рекомендуем курсы ПК и ПП