СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Տևողությունը՝ 5-17-րդ դարեր

Нажмите, чтобы узнать подробности

Եվրոպայի պատմության մեջ Միջնադարը (կամ Միջնադարյան ժամանակաշրջանը) սկվել է 5-րդ դարից և ավարտվել 15-րդ դարում: Այն սկսվել է Արևմտյան Հռոմեական կայսրության անկմամբ և ավարտվել Վերածննդի և Հայտնագործությունների ժամանակաշրջանով: Միջնադարը արևմտյան պատմության ավանդական երեք բաժանումներից մեկն է, մյուս երկուսն են Անտիկ դարաշրջանը, և Ժամանակակից շրջանը: Միջնադարը իր հերթին բաժանվում է Վաղ, Բարձր և Ուշ միջնադարերի:

Բնակչության նվազումը, ապաուրբանիզացիան, արշավանքները և ժողովուրդների տեղաշարժը, որոնք սկսվել էին Ուշ անտիկ ժամանակաշրջանում, շարունակվեցին Վաղ միջնադարում: Ժողովուրդների մեծ քանակությամբ տեղաշարժը Գաղթի ժամանակաշրջանում, ներառյալ տարբեր գերմանական ժողովուրդների, ձևավորեցին նոր թագավորություններ քայքայված Արևմտյան Հռոմեական կայսրության տարածքում: Յոթերորդ դարում Հյուսիսային Աֆրիկան և Մերձավոր Արևելքը, որը մտնում էր Բյուզանդական կայսրության կազմի մեջ, անցան Օմայյան խալիֆայության տիրապետությանը, որը իսլամական կայսրություն էր, որն իր տարածքները նվաճել էր Մուհամմադ մարգարեի հետևորդների գլխավորությամբ: Չնայած տեղի ունեցան նշանակալի փոփոխություններ հասարակության մեջ և քաղաքական կառուցվածքում, Դասական Անտիկ դարաշրջանից անցումը դեռ չէր ավարտվել: Դեռևս Բյուզանդական կայսրությունը մնում էր հզոր տերություն: Կայսրության իրավունքի կոդը` Կորպուս յուրիս ցիվիլիսը կամ «Հուստինիանուսի կոդը» վերահայտնաբերվեց Հյուսիսային Իտալիայում 1070 թվականին և լայնորեն կիրառվեց Միջնադարում: Արևմուտքում շատ թագավորություններ պահպանեցին հռոմեական ինստիտուտները: Շարունակվեցին բազմակրոն եվրոպացիների քրիստոնեացման գործընթացները: Ֆրանկները, 8-րդ դարի վերջում և 9-րդ դարի սկզբին Կարոլինգների ժամանակ հիմնադրեցին Կարոլինգյան կայսրությունը: Այն ներառում էր Արևմտյան Եվրոպայի մեծ մասը, սակայն հետագայում անկում ապրեց բազմաթիվ քաղաքացիական պատերազմների և արտաքին թշնամու ներխուժումների արդյունքում: Արտաքին թշնամիներն էին վիկինգները հյուսիսից, Հոները արևելքից և Սարակինոսները հարավից:

Բարձր միջնադարի ժամանակ, որը սկսեց 1000 թվականից հետո, Եվրոպայի բնակչությունը սկսեց աճել նոր տեխնոլոգիական և գյուղատնտեսական նորամուծություններից հետո, ինչին նպաստեց նաև կլիմայի տաքացումը: Զարգացում ապրեց կալվածատիրությունը, որի ժամանակ հողը պատկանում էր կալվածատերերին և գյուղացիները նրանց վարձու աշխատողներն էին, և ֆեոդալիզմը: Խաչակրաց արշավանքները սկսվեցին 1095 թվականին, որի ժամանակ Արևմտյան Եվրոպայի քրիստոնյաները նպատակ ունեին ազատել Սուրբ Երկիրը մուսուլմաններից: Թագավորները դարձան կենտրոնացված ազգային պետությունների ղեկավարներ, մեծացնելով հանցագործությունները և բռնությունները: Ինտելեկտուալ կյանքը նշանավորվեց Սխոլաստիկայի, փիլիսոփայության ճյուղ, որը ենթարկվում էր աստվածաբանությանը, և համալսարանների հիմնադրմամբ: Թովմա Աքվինացու տեսությունը, Ջոտտո դի Բոնդոնեի նկարները, Դանթեի և Չոսերի պոեմները, Մարկո Պոլոյի ճանապարհորդությունը և տաճարների Գոթական ճարտարապետությունը Բարձր միջնադարի գլխավոր ձեռքբերումներից էին:

Ուշ միջնադարը նշանավորվեց որոշ դժվարություններով, ներառյալ սովը, համաճարակը և պատերազմը, ինչի արդյունքում զգալիորեն նվազեց Եվրոպայի բնակչությունը: Միայն 1347-ից 1350 թվականներին Սև մահը սպանեց եվրոպացիների մոտ մեկ երրորդին: Վեճերը, հերետիկոսությունը և Կաթոլիկ եկեղեցու պառակտումը զուգորդվեց ներպետական հակամարտությամբ, քաղաքացիական պայքարով և թագավորությունների տարածքներում գյուղացիական ապստամբություններով: Եվրոպայի հասարակության մեջ մշակութային և տեխնոլոգիական զարգացումները սկիզբ դրեցին վաղ ժամանակակից ժամանակաշրջան

Ուշ հռոմեական քանդակ, որտեղ ներկայացված են չորս տետրարխները, այժմ Վենետիկում է[15]:

Հռոմեական կայսրությունը հասավ իր հզորության գագաթնակետին երկրորդ դարի ընթացքում, իսկ հաջորդ երկու դարերում դանդաղորեն թուլացավ և կորցրեց վերահսկողությունը իր տարածքների նկատմամբ[16]: Տնտեսական ճգնաժամը, ներառյալ գնաճը և արտաքին թշնամիների ճնշումները, բերեցին Երրորդ դարի ճգնաժամին, երբ կայսրերը արագորեն գահընկեց էին արվում և փոխարինվում նոր ուզուրպատորներով[17]: Ռազմական ծախսերը երրորդ դարում արագորեն աճում էին հիմնականում Սասանյան Պարսկաստանի դեմ պատերազմների պատճառով[18]: Բանակը քանակային կրկնապակվել էր և հեծելազորը և ավելի փոքր ստորաբաժանումները փոխարինեցին Հռոմեական լեգիոնին որպես հիմնական մարտավարական ստորաբաժանում[19]: Եկամուտները մեծացնելու համար բարձրացվեցին հարկերը, անդամավճարները և այլ պետական վճարներ[18]: Պահանջվեցին ավելի շատ հարկահավաքներ, որպեսզի կարողանան իրականացնել հարկահավաքությունը[19]:

Դիոկղետիանոս կայսրը (կառավարել է 284–305) բաժանեց կայսրությունը երկու` արևելյան և արևմտյան մասերի 286 թվականին, սակայն չբաժանվեցին դրա բնակիչները կամ կառավարիչները, քանի որ տեղական վարչական միավորի ղեկավարը համարվում էր երկու կայսրությունների վերահսկողության տակ[20]: 330 թվականին քաղաքացիական պատերազմից հետո Կոստանդիանոս Ա Մեծը (կառավարել է 306–337) վերահիմնադրեց Բյուզանդիում քաղաքը որպես արևելյան կայսրության մայրաքաղաք և վերանվանեց այն Կոստանդնուպոլիս[21]: Դիոկղետիանոսի բարեփոխումները կառավարման ձևում, հարկային համակարգում, բանակում տվեց կայսրությանը ժամանակ, սակայն շատ խնդիրներ մնացին չլուծված[22]: Հակառակորդ կայսրերի միջև քաղաքացիական պատերազմը սկսվեց 4-րդ դարի կեսերին, ինչի արդյունքում սահմանային զորքերը ներքաշվեցին` թողնելով սահմանն անպաշտպան բարբարոսների հարձակումներից[23]: Չորրորդ դարի մեծ մասում Հռոմի հասարակությունը ընդունեց նոր ձևաչափ, որը տարբերվում էր դասական ժամանակաշրջանից` մեծացնելով անջրպետը հարուստների և աղքատների միջև և փոքր քաղաքների սնանկացմամբ[24]: Մյուս փոփոխությունը Քրիստոնեությունն էր կամ կայսրության հավատափոխումը Քրիստոնեության, որը տևեց 2-ից 5 դար[25][26]:

Եվրոպայի մոտավոր քաղաքական սահմանների քարտեզը 450 թվականին

376 թվականին գոթերը, փախչելով հոներից, թույլտվություն ստացան Վաղես կայսրից (կառավարել է 364–378) բնակվելու Հռոմեական պրովինցիա Թրակիայում, որը գտնվում էր Բալկանյան թերակղզում: Բնակեցում հարթ չանցավ և երբ հռոմեացի պաշտոնյաները չէին հետևում իրավիճակին, գոթերը սկսեցին ավազակային հարձակումները և թալանները[27]: Վաղեսը փորձեց վերջ տալ անկարգություններին և սպանվեց գոթերի հետ մարտերում 378 թվականի օգոստոսի 9-ի Ադրիանապոլսի ճակատամարտում[28]: Այս ցեղերի հետ ընդհարումների խնդրին նաև ավելացան ներքին խնդիրները, հատկապես Քրիստոնեական եկեղեցու ներսում[29]: 400 թվականին Վեստգոթերը ներխուժեցին Արևմտյան Հռոմեական կայսրություն և չնայած արագորեն հետ շպրտվեցին Իտալիայից, 410 թվականին նրանք թալանեցին Հռոմը[30]: 406 թվականին ալանները, վանդալները և Սուևները մտան Գալիա և երեք տարի Գալիայում անցկացնելուց հետո 409 թվականին անցան Պիրենեյներով դեպի ժամանակակից Իսպանիա[31]: Ժողովուրդների մեծ գաղթը սկսվեց, երբ տարբեր ժողովուրդներ, սկզբում հիմնականում գերմանական ժողովուրդներ տեղաշարժվեցին ամբողջ Եվրոպայով: Ֆրանկները, Ալեմանները և բուգոնդցիները կանգ առան Գալիայում, մինչդեռ անգլերը, սաքսոնները և յուտերը բնակություն հաստատեցին Բրիտանիայում[32], իսկ Վանդալները անցան Ջիբրալթարի նեղուցը և նվաճեցին Աֆրիկա պրովինցիան[33]: 430-ական թվականներին կայսրություն սկսեցին ներխուժել հոները իրենց թագավոր Աթթիլայի գլխավորությամբ` հասնելով Բալկաններ 442 թվականին, Գալիա 451 թվականին և Իտալիա 452 թվականին[34]: Հոնական վտանգը մնաց մինչև Աթթիլայի մահը ` 453 թվականը, երբ Հոնական դաշնությունը մասնատվեց[35]: Տարբեր ցեղերի կողմից այս ներխուժումները արմատապես փոխեցին Արևմտյան կայսրության քաղաքական և ժողովրդագրական պատկերը[32]:

5-րդ դարի վերջին կայսրության արևմտյան հատվածը բաժանվել էր ավելի փոքր քաղաքական միավորների, որոնք կառավարում էին ցեղերը, որոնք ներխուժել էին դարասկզբին[36]: Արևմտյան կայսրության վերջին կայսր Հռոմուլոս Օգոստուլոսի գահընկեցությունը 476 թվականին համարվում է Արևմտյան Հռոմեական կայսրության անկման տարեթիվ[37]: 493 թվականի դրությամբ Ապենինյան թերակղզին նվաճել էին օստգոթերը[38]: Երևելյան Հռոմեական կայսրությունը, որը հաճախ կոչվում է Բյուզանդական կայսրություն, արևմուտքի իր հակառակորդի անկումից հետո ուներ փոքր հետաքրքրություն վերահսկողություն ձեռք բերելու կորցրած արևմտյան տարածքների նկատմամբ, սակայն քիչ փորձեր եղան վերանվաճելու կորցրած տարածքները:

https://www.youtube.com/watch?v=W9jQqB0nweA

https://www.youtube.com/watch?v=zHSH-X5v39A

https://www.youtube.com/watch?v=IPOVQ5vCcxg

21.07.2020 14:35


Рекомендуем курсы ПК и ПП