Վիրուսային վարակաբանությունը բժշկագիտության բաժին է, որն ուսումանսիրում է մարդկանց վիրուսային իհվանդությունների փոխանցումը և կարգավորումը։ Վիրուսի փոխանցումը կարող է տեղի ունենալ ուղղահայաց՝ մորից երեխային և հորիզոնական՝ մարդուց մարդուն։ Ուղղահայաց փոխանցման օրինակ է ՁԻԱՀ-ի և հեպատիտ B-ի փոխանցումը, որի ժամանակ երեխան արդեն վարակված է ծնվում[164]։ Ավելի հազվադեպ հանդիպող օրինակներից է ջրծաղիկի և գոտեորքի վիրուսները, որոնք մեծահասակների համար անվնաս են, բայց կարող են մահացու լինել սաղմի և նորածնի համար[165]։
Պոպուլյացիայում վիրուսի տարածման ամենահանդիպող մեխանիզմը հորիզոնական փոխանցումն է։ Փոխանցումը կարող է տեղի ունենալ՝ սեռական հեղուկների (ՄԻԱՎ), արյան, այդ թվում օգտագործված ներարկիչների (հեպատիտ C), թքի (Էպշտայն Բարրի վիրուս) միջոցով, վարակված ջրի, սննդի կլանման (նորովիրուս), վիրիոններով օդի ներշնչման (գրիպի վիրուս), տիրոջ մաշկը վնասող միջատների (մոծակներ, Դենգե տենդ) միջոցով։ Վարակի փոխանցման արագությունը կախված է պոպուլյացիայի խտությունից, վիրուսի հանդեպ ձևավորված իմունիտետ չունեցող զգայունակ մարդկանց քանակից[166],առողջապահակն վիճակից և եղանակային պայմաններից[167]։
Վարակաբանությունը կիրառվում է վարակի տարածումը կանխելու համար[168]։ Կախված վիրուսի բնույթից ձեռնարկվում են տարբեր կանխարգելիչ միջոցառումներ։ Սկզբում որոշվում է բռնկման պատճառը և նույնականացվում հարուցիչը։ Վիրուսի նույնականացումից հետո վարակը հնարավոր է կանխարգելել պատվաստումների միջոցով։ Եթե պատվաստումներն անհասանելի են, ապա կիրառվում է սանացիա և վարակազերծում։ Շատ հաճախ վարակված մարդկանց մեկուսացնում են հասարակությունից. հայտարարվում է կարանտին[169]։ 2001 թվականի դաբաղի բռնկումը կանխելու պատճառով սպանդի ենթարկվեցին հազարավոր կովեր։ 2007 և 2010 թվականներին Հայաստանում խոզերի աֆրիկյան ժանտախտի բռնկումների հետևանքով սպանդի ենթարկվեցին հազարավոր ընտանի խոզեր[170]։ Կենդանիների և մարդու հիվանդությունների մեծ մասն ունի ինկուբացիոն շրջան, որի ժամանակ վարակի ոչ մի ախտանիշ չի դրսևորվում[171]։ Վիրուսային հիվանդությունների ինկուբացիոն շրջանը կարող է տևել մի քանի օրից մի քանի շաբաթ[172]։ Ինկուբացիոն շրջանին սովորաբար հաջորդում է վարակի փոխանցման շրջանը, երբ վարակված մարդը կամ կենդանին կարող է վարակել այլ մարդկանց և կենդանիներին[172]։ Այս երկու շրջանների տևողության իմացությունը կարևոր է բռնկումների և համաճարակների կառավարման համար[173]։ Եթե բռնկումը բերում է մեծ քանակով կենդանիների և մարդկանց վարակմանը, ապա այն անվանում են համաճարակ («էպիդեմիա»), իսկ եթե բռնկումը տարածվում է ամբողջ տարածաշրջանով, աշխարհամասով կամ ամբողջ աշխարհով՝ համավարակ[174]։