СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Վիրուսների անվան ծագումը պատմությունը

Нажмите, чтобы узнать подробности

Անվան ծագում

«Վիրուսը» (լատ.՝ virus) լատիներեն բառ է, որն օգտագործվել է թույները և այլ վնասակար նյութերն անվանելու համար։ Առաջին անգամ օգտագործվել է Անգլիայում 1392 թվականին[10]։ «Վիրուլենտ» բառը ծագել է լատիներեն «virulentus»՝ թունավոր բառից, թվագրվում է 1400 թվականին[11]։ 1728 թվականից մինչև Դմիտրի Իվանովսկու կողմից վիրուսների հայտնաբերումը (1892) «վիրուս» բառը օգտագործվել է միայն «հարուցիչ» իմաստով[10]։ «Վիրուս» բառի հոգնակին հայերենում «վիրուսներ»-ն է, այն դեպքում, երբ լատիներեն բառը հավաքական գոյական է և չունի հոգնակի ձև։ «Վիրալ», «վիրուսային» (անգլ.՝ viral բառերն առաջին անգամ օգտագործվել է 1948 թվականին[12]։ «Վիրիոն» տերմինը (անգլ.՝ virion, հոգնակի՝ վիրիոններ), որը թվագրվում է 1959 թվականին[13], վիրուսի այն մասնիկն է, որը բջջից դուրս գալուց ընդունակ է վարակել նույն տեսակի այլ բջիջներ[14]։ 1981 թվականին հրատարակված «Ընդարձակ Բառարան Անգլիերէնէ Հայերէն»-ում վիրուս բառը թարգմանվում է «թույն», «ատելություն»[15]։ Իսկ «Օտար բառերի բառարանում» բառը թարգմանվում է՝ մարդու, կենդանիների և բույսերի վարակիչ հիվանդությունների հարուցիչներ[16]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին Բեյերինկն իր լաբորատորիայում 1921 թվականին

Վարակիչ հիվանդությունների ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ոչ բոլոր հիվանդություններն են պայմանավորված բակտերիաներով, նախակենդանիներով և մանրադիտակային սնկերով։ Լուի Պաստյորը այդպես էլ չկարողացավ գտնել կատաղության հարուցիչը՝ ենթադրելով, որ հարուցիչը չափից դուրս փոքր է լուսային մանրադիտակով հայտնաբերվելու համար[17]։ Չարլզ Շամբերլանդը ստեղծեց մի ֆիլտր (Շամբերլանդի ֆիլտր կամ Շամբերլանդ-Պաստյորի ֆիլտր), որի անցքերը բակտերիաներից փոքր էին[18]։ 1892 թվականին ռուս կենսաբան Դմիտրի Իվանովսկին օգտագործեց այս ֆիլտրը ծխախոտի խճանկարի վիրուսի ուսումնասիրությունների համար։ Նա ցույց տվեց, որ վարակված ծխախոտի բույսի տերևներից ստացված հյութը շարունակում է պահպանել իր վարակունակությունը նույնիսկ Շամբերլանդի ֆիլտրով ֆիլտրումից հետո։ Իվանովսկին ենթադրում էր, որ հիվանդության պատճառը բակտերիաների արտադրած թույներն են[19]։

1898 թվականին հոլանդացի միկրոբիոլոգ Մարտին Բեյերինկը կրկնեց Իվանովսկու փորձերը և եզրահանգեց, որ ֆիլտրով անցնող վարակիչ նյութը պարունակում է դեռևս անհայտ հարուցիչներ[20]։ Նա նկատեց, որ այս հարուցիչները բազմանում են միայն բաժանվող բջիջներում, սակայն չբացահայտեց հարուցչի իսկությունը։ Բեյերինկն այս նյութն անվանեց Contagium vivum fluidum (բառացի թարգմանությամբ՝ լատ.՝ լուծվող կենդանի մանրէ) և նորից գործածության մեջ դրեց վիրուս տերմինը[21]։ Բեյերինկը կարծում էր, որ վիրուսն իր բնույթով հեղուկ է։ Այս տեսությունը մերժեց Ուենդել Ստենլին, ով ապացուցեց, որ վիրուսները մասնիկներ են[21]։ Նույն թվականին Ֆրիդրիխ Լյոֆելը և Պաուլ Ֆրոշը հայտնաբերեցին առաջին կենդանական վիրուսը՝ դաբաղի հարուցիչը (աֆտովիրուս)[22]։

20-րդ դարի սկզբին անգլիացի բակտերիոլոգ Ֆրեդերիկ Թուերթը հայտնաբերեց բակտերիաներին վարակող վիրուսների մի խումբ և անվանեց դրանք «բակտերիոֆագեր» (ֆագեր)[23]։ Ֆրանս-կանադացի միկրոբիոլոգ Ֆելիքս Դ'Էրելը նկարագրեց վիրուսների մի տեսակ, որոնք ագարի վրա ավելացվելու դեպքում ձևավորում են մահացած բակտերիաների շերտ։ Փորձ կատարվեց ֆագերն օգտագործել տիֆի և խոլերայի բուժման համար, բայց դրանց փոխարինելու եկավ պենիցիլինը։ Հաշվելով մահացած բակտերիաների մակերեսը՝ Դ'Էրելը կարողացավ որոշել սկզբնական սուսպենզիայում վիրուսային մասնիկների քանակը[24]։

19-րդ դարի վերջում վիրուսները նկարագրվում էին իրենց վարակունակությամբ, ֆիլտրացիայի ընդունակությամբ և կենդանի թիրախների առկայության անհրաժեշտությամբ։ Վիրուսներն աճեցվում էին միայն կենդանիների և բույսերի մեջ։ 1906 թվականին Ռոսս Հարիսոնը մշակեց վիրուսների ավշային հյուսվածքում աճեցման մեթոդ, իսկ 1913 թվականին այս մեթոդն օգտագործվեց և կիրառվեց որպես պատվաստ՝ վիրուսը ծովախոզուկի եղջերաթաղանթի հյուսվածքի բջիջներում աճեցման նպատակով[25]։ 1928 թվակականին Գ. Բ. Մեյտլանդը և Մ. Կ. Մեյտնլանդը մանրացված հավի երիկամի սուսպենզիայում աճեցրեցին ծաղիկի վիրուսը։ 1950-ականների վերջում այս մեթոդն սկսվեց լայնորեն կիրառվել պոլիովիրուսի և պատվաստների ստեղծման նպատակով[26]։

Հետազոտությունների հաջորդ քայլը 1931 թվականին ամերիկացի ախտաբան Էրնեստ Ուիլյամ Գուդպաստյորի կողմից բեղմնավորված հավի ձվերի մեջ գրիպի վիրուսի աճեցումն էր[27]։

Վիրուսների առաջին նկարներն ստեղծվեցին էլեկտրոնային մանրադիտակի հայտնաբերումից հետո։ Ծխախոտի խճանկարի վիրուսը դարձավ առաջինը, որն առանձնացվեց, բյուրեղացվեց և բաժանվեց սպիտակուցների և ՌՆԹ-ի։ 1967 թվականին վիրուսներն առաջին անգամ արհեստականորեն սինթեզել են Ա. Քորենբերգը և Մ. Կուլայանը (ԱՄՆ)[28]։ 1949 թվականին Ջոն Ֆրանկլին Էնդերսը, Թոմաս Ուելլերը և Ֆրեդերիկ Ռոբինսը պոլիովիրուսը աճեցրեցին մարդու սաղմի կուլտուրայի վրա։ Սա կենդանիների հյուսվածքների վրա վիրուսի աճեցման առաջին փորձն էր։ Այս հետազոտությունների հետևանքով՝ Ջոնաս Սոլկը ստեղծեց պոլիոմիելիտի առաջին արդյունավետ պատվաստը[29]։

Դեյվիդ Բալտիմոր

20-րդ դարի երկրորդ կեսին վիրուսները դարձան գենետիկական ինժեներիայի հիմնական օբյեկտները, հայտնաբերվեցին ավելի քան 2000 կենդանական, բուսական և բակտերիալ վիրուսներ[30]։ 1957 թվականին հայտնաբերվեցին ձիու արտերիվիրուսները և կովերի վիրուսային լուծի հարուցիչները՝ պեստիվիրուսները։ 1963 թվականին Բարուխ Բլամբերգը հայտնաբերեց հեպատիտ B-ի վիրուսը[31], իսկ 1965 թվականին Հուարդ Թեմինը նկարագրեց առաջին ռետրովիրուսները։ 1970 թվականին Թեմինը և Դեյվիդ Բատիմորը միմյանցից անկախ նկարագրեցին հակառակ տրանսկիպտազը[32]։ 1983 թվականին մի խումբ գիտնականներ Լյուկ Մոնտանյեի գլխավորությամբ Ֆրասնիայի Պաստյորի ինստիտուտից, առաջին անգամ առանձնացրեցին մի ռետրովիրուս, որը այժմ հայտնի է ՄԻԱՎ անվամբ[33].

1887 թվականին Բրյուստը լուսային մանրադիտակով տեսավ կովերի ծաղիկի վիրուսը։ Վերջինս իր չափերով ամենամեծն է, ինչի պատճառով այն ժամանակ կարծել էին, որ հիվանդության այս հարուցիչը վիրուս չէ[34]։ 1935 թվականին ամերիկացի կենսաքիմիկ և վիրուսաբան Ուենդել Մերեդիտ Սթենլին մանրամասն ուսումնասիրեց ծխախոտի խճանկարի վիրուսը և հայտնաբերեց, որ այն առավելապես կազմված է սպիտակուցներից[35]։ Կարճ ժամանակ անց այս վիրուսից առանձնացվեցին սպիտակուցային և նուկլեինաթթվային բաղադրամասերը[36]։ Ծխախոտի խճանկարի վիրուսը առաջին բյուրեղացված վիրուսն է։ Դրա առաջին ռենտգենոգրամը պատրաստել են Բերնալը և Ֆունկուխենը 1930-ական թվականների վերջին։ Այս պատկերների հիման վրա Ռոզալինդ Ֆրանկլինը 1955 թվականին սահմանեց վիրուսի ամբողջական կառուցվածքը[37]։ Նույն ժամանակահատվածում Հայնց Ֆրենկել Կոնրատը և Ռոբլի Ուիլյամսը ցույց տվեցին, որ ծխախոտի խճանկարի վիրուսի ՌՆԹ-ն և թաղանթի սպիտակուցը ֆունկցիոնալ վիրուսում կարող են ինքնահավաքվել։ Հետազոտողները եզրակացրին, որ բոլոր վիրուսները ունեն բջիջներում հավաքման նմանատիպ մեխանիզմներ[38]։

2002 թվականին Նյու Յորքի համալսարանում ստեղծվեց առաջին սինթետիկ վիրուսը (պոլիոմելիտի վիրուս)[39]։

27.07.2020 14:08


Рекомендуем курсы ПК и ПП