СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Զգայարաններ

Нажмите, чтобы узнать подробности

Միակ միջոցը, որով մենք հաղորդակցվում ենք աշխարհի հետ, դա մեր զգայարաններն են: Ահա մեր 5 զգայարանների մասին հետաքրքիր փաստեր:

53. Շատ ուտելուց հետո լսողությունը թուլանում է: Եթե դուք համերգ եք տալու մեծ ճաշից հետո, ապա ամենայն հավանականությամբ, դուք անհաջողության կմատնվեք: Եթե ուզում եք լսողությունը համեմատաբար ավելի լավը լինի, շատ մի կերեք:

54. Մարդկանց համարյա թե մեկ երրորդը կրում է ակնոցներ: Ակնոցները և կոնտակնային լինզաները շատ տարածված են այն աշխարհում, որտեղ բնակչության համարյա կեսը ունի տեսողության խնդիրներ: Թույլ տեսողությամբ մարդկանց քանակը ավելի է շատանում տարիքի մեծացման հետ:

55. Եթե ինչ-որ մի բան թուքը չի կարողանում լուծել, դուք դրա համը չեք զգա: Որպեսզի ինչ-որ քիմիական նյութ «համ» ունենա, անհրաժեշտ է, որ այն լուծվի թքի մեջ: Եթե չեք հավատում, փորձեք չորացնել լեզուն և ինչ-որ բան համտեսել:

56. Կանայք ունեն ավելի լավ հոտառություն, քան տղամարդիկ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ կանայք ավելի ճշգրիտ են կարողանում ճանաչել ցիտրուսային բույսերը, վանիլը, դարչինը, սուրճը: Գոյություն ունեն նաև այնպիսի մարդիկ, ովքեր ընդհանրապես հոտեր չեն զգում, նրանք կազմում են երկրի բնակչության 2%-ը:

57. Մարդը կարող է հիշել 50000 տարբեր հոտեր: Չնայած որ շների հոտառությունը չափից դուրս ավելի լավն է, դա չի նշանակում, որ մարդու հոտառական զգայությունը անօգուտ է: Մարդիկ կարող են ճանաչել բազմաթիվ հոտեր, ինչպես նաև հիշել դրանք:

58. Քիչ աղմուկը առաջացնում է աչքի բբի մեծացում: Հենց սրա պատճառով է, որ վիրաբույժները, ժամագործները և այն մարդիկ, ովքեր կատարում են երկարատև կենտրոնացված աշխատանք, նույնիսկ մի փոքր աղմուկից չեն կարողանում կենտրոնանալ:

59. Ամեն մարդ ունի յուրօրինակ հոտառություն, բացի երկվորյակներից: Նորածինները կարողանում են տարբերել իրենց մոր, ինչպես նաև մի քանի այլ մարդկանց հոտը: Այդ հոտերը մի մասը պայմանավորված է գենետիկորեն, իսկ մի մասը կախված է շրջապատող միջավայրից, սննդից և անձնական հիգիենայի պարագաներից, որոնք ստեղծում են յուրահատուկ հոտ յուրաքանչյուր մարդու համար

27.07.2020 21:17


Рекомендуем курсы ПК и ПП