СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ժամանակակից մեթոդների կիրառումը

Нажмите, чтобы узнать подробности

«Շրջված դասարան» ժամանակակից մեթոդի իրականացումը

«Շրջված դասարան» ժամանակակից մեթոդի հիմնադիրներ Ջոնաթան Բերգմանը և Աարոն Սամսը պատահականորեն բացահայտեցին դասընթացների տեսանյութեր ստեղծելու հեշտ միջոց, որը նրանց դրեց «Շրջված դասարան» մեթոդի կիրառման ճանապարհի վրա: Սա համեմատաբար պարզ գործիք է, որը տեղադրված է համակարգիչներից մեծ մասի վրա: Խոսքը PowerPoint ծրագրի մասին է: 2006 թ.-ին անշուշտ գոյություն ունեին տարբեր ծրագրեր տեսաձայնագրություններ պատրաստելու համար, բայց հենց այս ծրագիրը տարածում գտավ, քանի որ մատչելի էր և հեշտ գործածելի, և ուսուցիչները հաճախ էին օգտվում դրանից նյութեր պատրաստելու համար: Առաջին ուսումնական տեսանյութերից հետո տեխնոլոգիաները շատ են զարգացել: Մենք գտնվում ենք Վեբ 2.0 և սոցիալական ցանցերի դարաշրջանում, որտեղ հատկապես տեսանյութերի առցանց տեղադրման գործիքները և կրթական նյութերը դառնում են ավելի բազմաթիվ և նրանց հասանելիությունը դառնում է ավելի ու ավելի հեշտ և ըմբռնելի: Ավանդական դասընթացը շրջելու համար գործածվող գործիքների այս բազմազանության մեջ կարող ենք նշել 3-ը, որոնք սերտորեն կապված են այն փուլերի հետ, որոնք ուսուցիչը պետք է անցնի «Շրջված դասարան»-ի համար անհրաժեշտ կրթական նյութերը առցանց տեղադրելու համար:

  • Կարճ կրթական տեսանյութեր ստեղծելու գործիքներ. խոսքը դաս-տեսանյութի մասին է, որը դասը հաղորդելու մասն է:
  • Առաջադրանքներ ստեղծելու գործիքներ՝ հիմնված ուսումնական կամ նմանատիպ տեսանյութերի վրա, որոնք կարող են ներառել տարբեր տեսակի հարցաշարեր և օգնում են ստուգելու, թե ինչքանով են աշակերտները հասկացել դասանյութը:
  • Կրթական նյութերը առցանց տեղադրելու և փոխանակելու գործիքներ, որոնք առցանց ծառայություններ են, որոնք հնարավորություն են տալիս ստեղծել աշակերտների խմբեր, հետևել և գնահատել նրանց, ստեղծել բոլորին հասանելի ծրագրեր, որոնք ուսուցիչը կարող է «օգտագործել» տարբեր տեսակի նյութեր առցանց տեղադրելու և աշակերտների հետ քննարկումներ կազմակերպելու համար:
11.05.2020 14:11


Рекомендуем курсы ПК и ПП