Ü»ñ³ÍáõÃÛáõÝ
Դաստիարակության ընդհանուր բնութագիրը
Միջավայրի դերն անձի ձևավորման մեջ
Դաստիարակության դերը մարդու անձի ձևավորման մեջ
Անձի ձևավորումը որպես մանկավարժական պրոբլեմ
Մարդու սոցիալականացման էությունը և նրա փուլերը
Ուսուցման դերն անձի զարգացման գործում
Մանկավարժությունը որպես գիտություն դաստիարակության մասին
Դաստիարակության գործընթացի առանձնահատկությունները
Դաստիարակության գործընթացի շարժիչ ուժերը կամ դիալեկտիկան
Դաստիարակության գործընթացի համակարգը և կառուցվածքը
Դաստիարակության բովանդակությունը
Դաստիարակության մեթոդները
Դաստիարակության գործընթացի օրինաչափությունները
Դաստիարակողի անձը
Եզրակացություն
Գրականության ցանկ
Ü»ñ³ÍáõÃÛáõÝ
§ÌÝáÕÝ»ñÇ íñ³ ÁÝÏ³Í ¿ ëáõñµ å³ñï³íáñáõÃÛáõÝ` Çñ»Ýó »ñ»Ë³Ý»ñÇÝ Ù³ñ¹ ¹³ñÓÝ»É: ÆëÏ áõëáõÙÝ³Ï³Ý ÑÇÙݳñÏÝ»ñÇ íñ³ å³ñï³íáñáõÃÛáõÝ ¿ ÁÝÏ³Í Ýñ³Ýó ¹³ñÓÝ»É ·ÇïáõÝ ù³Õ³ù³óÇÝ»ñ, å»ïáõÃÛ³Ý ³Ý¹³ÙÝ»ñ µáÉáñ ³ëïÇ׳ÝÝ»ñáõÙ¦: ì. ¶. ´»ÉÇÝëÏÇ: ¸³ëïdzñ³ÏáõÃÛáõÝÁ ³ÝÓÇ Ó¨³íáñÙ³Ý Ýå³ï³Ï³áõÕÕí³Í ¨ ϳ½Ù³Ï»ñåí³Í ·áñÍÁÝóóÝ ¿: ²ÛÝ Çñ ³ñÙ³ïÝ»ñáí Ñ»é³ÝáõÙ ¿ ËáñÁ ³ÝóÛ³É: ¸³ëïdzñ³ÏáõÃÛáõÝÁ ͳ·»É ¿ ³é³çÇÝ Ù³ñ¹Ï³Ýó Ñ»ï ¨ ·áÛáõÃÛáõÝ Ïáõݻݳ ³ÛÝù³Ý ųٳݳÏ, ù³ÝÇ ¹»é ·áÛáõÃÛáõÝ áõÝÇ Ù³ñ¹ÏáõÃÛáõÝÁ: ºñ»Ë³Ý»ñÇÝ ¹³ëïdzñ³ÏáõÙ ¿ÇÝ ³é³Ýó ³Ý·³Ù ·³Õ³÷³ñ áõݻݳÉáõ Ù³Ýϳí³ñÅáõÃÛ³Ý Ù³ëÇÝ: ²ñ¹Ç ųٳݳϳßñç³ÝáõÙ ³ß˳ñÑÇ ß³ï »ñÏñÝ»ñáõÙ ¹³ëïdzñ³ÏáõÃÛ³Ý µáí³Ý¹³ÏáõÃÛáõÝÁ Ý»ñ³éáõÙ ¿ ³ÝÓÇ Ñ³Ù³ÏáÕÙ³ÝÇ ½³ñ·³óáõÙÁ, ³ß˳ñѳ۳óùÇ Ó¨³íáñáõÙÁ, Ùï³íáñ, µ³ñá۳ϳÝ, ³ß˳ï³Ýù³ÛÇÝ, ·»Õ³·Çï³Ï³Ý, ýǽÇϳϳÝ, Çñ³í³Ï³Ý, ïÝï»ë³·Çï³Ï³Ý, ¿ÏáÉá·Ç³Ï³Ý ½³ñ·³óÙ³Ý ·áñÍÁÝóóÝ»ñÁ, ³ß³Ï»ñï³Ï³Ý ÏáÉ»ÏïÇíÝ»ñÇ ·áñÍáõÝ»áõÃÛáõÝÁ, ³ñï³¹³ë³ñ³Ý³ÛÇÝ, ³ñï³¹åñáó³Ï³Ý ¹³ëïdzñ³Ïã³Ï³Ý ³ß˳ï³ÝùÝ»ñÇ Ñ³Ù³Ï³ñ·Á: ¸³ëïdzñ³Ïã³Ï³Ý ³ß˳ï³ÝùÇ µÝáñáß ·ÇÍÁ Ýñ³ ëï»Õͳ·áñÍ³Ï³Ý µÝáõÛÃÝ ¿: àõëïÇ Ûáõñ³ù³ÝãÛáõñ ÍÝáÕ å»ïù ¿ ³ß˳ïÇ ëï»Õͳ·áñÍ³Ï³Ý ÇÝùÝáõñáõÛÝáõÃÛáõÝ Ñ³Ý¹»ë µ»ñ»É, Çñ³ñ ϳå»É ¹³ëïdzñ³Ïã³Ï³Ý ³ß˳ï³ÝùÇ µ³½Ù³½³Ý ÙÇçáóÝ»ñÝ áõ Ó¨»ñÁ ¨ ¹ñ³Ýù ÑÙïáñ»Ý ÏÇñ³é»É: ²é³ÍÝ ³ëáõÙ ¿` ó³Ý»ù í³ñÙáõÝù, ÏÑÝÓ»ù ëáíáñáõÛÃ, ó³Ý»ù ëáíáñáõÛÃ` ÏÑÝÓ»ù µÝ³íáñáõÃÛáõÝ, ó³Ý»ù µÝ³íáñáõÃÛáõÝ` ÏÑÝÓ»ù µ³Ëï ¨ ׳ϳﳷÇñ…
Դաստիարակության ընդհանուր բնութագիրը
Մանկավարժական հասկացությունների շարքին է դասվում դաստիարակությունը: Դաստիարակությունը դաստիարակողի և դաստիարակվողների համատեղ գործունեություն է` դաստիարակվողների անձը ձևավորելու համար: Կա նաև դաստիարակության մեկ այլ սահմանում` դաստիարակությունը դաստիարակողների և դաստիարակվողների համագործակցությունների նպատակաուղղված և նպատակասլաց գործունեություն է ուևէ նպատակին հասնելու համար: Առանձին գիտնականները գտնում են, որ աճող սերնդի դաստիարակությունը պետք է համապատասխանի հասարակական նորմերին և օրենքներին: Դաստիարակությունը նաև ավագ սերնդի կողմից կրտսեր սերունդներին հասարակական-պատմական փորձի փոխանցման գործընթաց է ` նրանց կյանքին և աշխատանքին նախապատրաստելու նպատակով, որը անհրաժեշտ է հասարակության հետագա զարգացումն ապահովելու համար: Դաստիարակությունը նպատակաուղղված ներգործությունների համակարգ է: այն մանկավարժական գիտությունների դժվարին բնագավառներից է, որն ունի մի շարք առանձնահատկություններ:
Նրանում հանդես են գալիս օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ: Օբյեկտիվ գործոնները այն պայմաններն են, որոնցում գործում ու ապրում է անձը, իսկ սուբյեկտիվ գործոնները դաստիարակողի արվեստն է, կամ այլ կերպ ասած նրա մանկավարժական վարպետությունը:
Դաստիարակության արդյունքի միանգամից չերևացող կողմը : Դաստիարակության արդյունքը միանգամից չի հայտնվում, այն դժվարին ինչպես նաև պատասխանատու գործընթաց է:
Դաստիարակության անընդհատությունը : Սա ենթադրում է, որ դաստիարակության պրոցեսը անընդհատ գործընթաց է: Դեպքից դեպք իրականացվող դաստիարակությունը լավ արդյունքի չի հանգեցնում: Կարելի է ասել, որ դաստիարակությունը իր բնույթով նման է հավերժական շարժիչի:
Դաստիարակության համալիր բնույթը: Սրա տակ պետք է հասկանալ դաստիարակության նպատակների, խնդիրների, բովանդակության, հնարների և միջոցների, դաստիարակության ձևերի համատեղ և զուգակցված կիրառումը:
Դաստիարակության երկարատևությունը : Մարդու դաստիարակությունը մեկ օրվա կամ մեկ տարվա գործ չէ: Այն երկար տարիների ներգործությունների, դաստիարակի մեծ աշխատանքի և ինքնադաստիարակության արդյաունք է:
Դաստիարակության երկկողմանի բնույթը: Դաստիարակության գորընթացը ունի ներգործությունների 2 ուղղություն.
1. դաստիարակողից դեպի դաստիարակվողները
2. դաստիարակվողներից դեպի դաստիարակողը
Ահա այս համատեղ աշխատանքից հետո միայն դաստիարակությունը կունենա բարձր արդյունք: Դաստիարակության ամբողջական բնույթը: Սա նշանակում է, որ դաստիարակվողներին դաստիարակելը ոչ թե մեկ ուղղությամբ, այլդաստիարակության ընդհանուր համակարգի մասերի բոլոր ուղղություններով ` մտավոր, բարոյական, աշխատանքային և այլն: Դաստիարակության գործընթացի ճիշտ և լրիվ իրացումը ենթադրում է ունենալ դաստիարակության հստակեցված բովանդակություն: Արդի ժամանակաշրջանում աշխարհի շատ երկրներում դաստիարակությունը ներառում է անձի համակողմանի զարգացումը, մտավոր, բարոյական, աշխատանքային զարգացման գործընթացները, դպրոցական դաստիարակչական աշխատանքների համակարգը: Դաստիարակության բովանդակության համակարգի մեջ կարելի է ընդգրկել նաև տվյալ ազգի, ժողովրդի ավանդույթների, սովորույթների դաստիարակությունը: Ինչպես մանկավարժական մնացած հասկացությունները, դաստիարակությունը նույնպես ունի իր սկզբունքները: Դրանք բխում են դաստիարակության գործընթացի օրինաչափություններից: Որպես սկզբնական, ելակետային դրույթի համակարգ, դաստիարակության սկզբունքները ընդգրկում են նրա բոլոր կողմերը, էությունը, նպատակները, մանկավարժական առաջավոր փորձը: Դաստիարակության սկզբունքները օգնում են ուսուցչին բացահայտելու դաստիարակչական գործընթացին հատուկ հասկացությունները, կողմնորոշվելու բարդ իրավիճակում և կապ տեսնել միջանկյալ ու վերջնական նպատակների միջև: Դաստիարակության կարևոր սկզբունքներից են .
Սրա տակ պետք է հասկանալ օբյեկտների բազմազանությունը, որոնք միավորված են որոշակի կառուցվածքի մեջ և օրինաչափորեն փոխկապակցված: Առանձին մանկավարժ-գիտնականներ 1970-ական թթ-ին պահանջում էին համալիր դաստիարակությունն իրականացնել միայն բարոյական, գաղափարա-քաղաքական և աշխատանքային դաստիարակության միջոցով, որը, սակայն չընդունվեց, քանի որ դաստիարակության հիմնական նպատակը հասարակությանը համակողմանի զարգացած սերունդ ապահովելն է, իսկ դա կարող է միայն իրականացվել դաստիարակութայն ընդհանուր համակարգի բոլոր բաղադրատարրերով: Հետևելով սրան կարելի է ենթադրել, որ համալիր մոտեցում նշանակում է` սովորողների դաստիարակությունն իրականացնելիս իրար դաստիարակությունն իրականացնելիս իրար միացնել դաստիարակության նպատակները, խնդիրները, բովանդակությունը, մեթոդները, միջոցները և դաստիարակության կազմակերպան ձևերը:
2 . Մարդու մեջ դրականի վրա հենվելու սկզբունքը .
Սրա էությունը կայանում է նրանում, որ դաստիարակը յուրաքանչյուր երեխայի մեջ կարողանա նկատել ամենաուժեղ կողմը և հասնի այ բանին, որ դրականի զարգացումը կիրառվի գործունեության մեջ: Ինչպես ասում էր Վ. Ա. Սուխոմլինսկին` փայլատակի մարդկային անհատականությունը: Հայտնաբերեկով աշխատանքի մեջ դրականը և հենվելով դրա վրա, ուսուցիչր կարծես կանխատեսում է անձի լինելիությունն ու վեհացման գործրնթացը: Եթե աշակերտները աշխատանքի ընթացքում հասնում են ցանկալի արդյունքի, ապա ունենում են ներքին բավարարվածություն և նրանց մեջ մրապնդվում է իր ուժերի նկատմամբ վստահությունը: Այստեղ անհրաժեշտ է միայն, որ դասըիարակը կարողանա ժամանակին հայտնաբերի աշակերտների մեջ եղած կեսունակը և հենվի դրանց վրա:
3 . Հարգանքը երեխայի անձի նկատմամբ նրան ներկայացվող խելացի պահանջկոտության զուգակցմամբ. Հումանիստական դաստիարակությունը պահանջում էր . : Ա. Ս. Մակարենկոն ասում էր . : Դաստիարակությունը չի հանդուրժում անփույթ և մակերեսային վերաբերմունք մարդու նկատմամբ: Աշակերտների ` որպես անձնավորության նկատմամբ վերաբերմունքը պահանջում է հաղթահարել այնպիսի մեծ և փոքր դժվարություններ, որոնք մշտապես առաջանումեն ուսուցչի ` աշակերտի հետ ունեցած հաղորդակցման գործընթացում , շատ դժվար գործ է:
4 . Դպրոցականների տարիքային առանձնահատկությունների հաշվառման սկզբունքը:Երեխայի զարգացումը տեղի ունենալով որոշակի ժամանակաշրջանի մեջ ունի իր ներքին օրինաչափությունները: Զարգացման մեկ փուլը նախապատրաստում է հաջորդ փուլը, որը որակով տարբերվում է առաջին փուլից: Դաստիարակությունը երևան է եկել մարդկային հասարակության ծագման պահից և գոյություն կունենա, քանի դեռ գոյություն ունի ինքը` հասարակությունը: Դաստիարակությունը պայմանավորված է հասարակության պահանջմունքներով և անմիջականորեն կապված է աշխատանքի հետ: Դաստիարակության բնույթը միշտ համապատասխանում է յուրաքանչյուր հասարակական-պատմական ֆորմացիային հատուկ ուժերի ու արտադրական հարաբերությունների զարգացման մակարդակին: Պատմությանը հայտնի են հինգ հասարակական-տնտեսական ֆորմացիաներ: Տոհմական համայնքում ընտանիքի առանձնացումից հետո երեխաները սկզբնական դաստիարակությունը ստանալով ընտանիքում, կյանքի, գոյության համար պայքարի ընդհանուր պատրաստություն սկսեցին ստանալ իրենց տոհմի, ցեղի անդամների հետ հարաբերություններում:Հետագայում տոհմական համայնքում սկսեցին առանձնանալ մարդիկ, որոնք ինչ-որ կերպ մասնագիտացել էին գործունեության որևէ որոշակի տեսակում իրենց փորձը փոխանցելու մեջ: Հաջորդ հասարակական-պատմական ֆորմացիայում դաստիարակությունը դարձավ պետության ֆունկցիան: Հնագույն քաղաքակրթության երկրներում սկսեցին ստեղծել հատուկ ուսումնադաստիարակչական հիմնարկներ: Դրանց ղեկավարությունն իրագործվում էր տիրապետող դասակարգերի կողմից, այդ պատճառով էլ այն ուղղված էր տիրող վերնախավի դիրքերի ամրապնդմանը:
Միջավայրի դերն անձի ձևավորման մեջ
Անձի ձևավորման մեջ կարևոր գործոն է միջավայրը: Մարդուն շրջապատող իրականությունը, որի պայմաններում տեղի է ունենում նրա զարգացումը և ձևավորումը կոչվում է միջավայր: Խոսելով միջավայրի մասին, մենք ամենից առաջ պետք է նկատի ունենանք սոցիալական միջավայրը, տվյալ տնտեսական ֆորմացիային հատուկ տնտեսական ու քաղաքական հատուկ պայմանները:
Սոցիալական միջավայրի մեջ են դասվում տվյալ հասարակության նյութական պայմանները, սոցիալական և պետական կարգը, հասարակական հիմնարկների գործունեությունը, մարդու վրա դրանց ունեցած ներգործությունները: Մարդու անձի զարգացման ու ձևավորման վրա ազդում է հասարակական-տնտեսական հարաբերությունների այն երկրի համակարգը, որում տեղի է ունենում մարդու զարգացումն ու ձևավորումը:Մարդու անձի զարգացման և ձևավորման վրա ներգործում են սոցիալական ինստիտուտների ողջ համակարգն ու նրա բաղադրամասերը. Օրինակ` ընտանիքը, նախադպրոցական հիմնարկները, ուսումնական հաստատությունները, պետական հիմնարկները, լրատվական համակարգը (ռադիոն, հեռուստացույցը, լրագրերը, տեխնիկական միջոցները, պարբերական-ները, գրականությունը և այլն ): Նշված ներգործությունների շնորհիվ մարդը, նրա հոգեկանը ենթարկվում են փոփոխությունների, փոխվում է նրա հոգեկան կյանքը:Նա զարգանում, ձևավոևվում և դառնում է կատարյալ անձնավորություն:
Դաստիարակության դերը մարդու անձի ձևավորման մեջ
Մարդու անձի զարգացման ու ձևավորման մեջ երրորդ գլխավոր գործոնը դաստիարակությունն է: Այն իրականացնելու համար հասարակությունն օգտագործում է իր ձեռքի տակ եղած միջոցներց արվեստը, գրականությունը, մշակույթը, նրա հիմնարկները, լրատվական միջոցները, ուսումնական հաստատությունները, ընտանիքը, հասարակական կազմակերպությունները և այլն: Ոչ ոք չի կարող ժխտել մարդու զարգացման ու ձևավորման համար դաստիարակության ունեցած դերը: Սակայն չի կարելի այն գերագնահատել: Ինչպես Բելինսկին ասում էր, որ դաստիարակությունը մարդուն կարող է դարձնել առաքինի Սոկրատես կամ` այլանդակ Ներոն: Դաստիարակության դերի այսպիսի դերի գնահատումը ծայրահեղություն է: Մինչև մարդու դաստիարակությանն անցնելը, դաստիարակը պետք է կատարի հետևյալ աշխատանքները.
Ճանաչի երեխայի շրջապատը, խորամուտ լինի նրա մեջ:
Իմանա դպրոցականի ընտանեկան պայմանները, ծնողների, եղբոր, քրոջ փոխհարաբերությունները և նրանց ներգործությունները:
Հայտնաբերի երեխայի մեջ եղած կենսունակը, դրականը, հակումները, ընդունակությունները, հենվի դրանց վրա և կարողանա դրանք օգտագործել տվյալ երեխային դաստիարակելու ընթացքում:
Այս ամենից հետո միայն նա պետք է ծրագրավորի երեխայի դաստիարակությունն ու սկսի այն իրագործել: Աճող սերունդների դաստիարակությունը ճիշտ և կազմակերպված, նաև արդյունավետ իրագործելու համար տարիքային հոգեբանությունը կատարել է տարիքային հետևյալ շրջաբաժանումը.
Վաղ մանկիկային տարիք – մինչև 3 տարեկան,
Մանկապարտեզի կրտսեր խումբ-4 տարեկան,
Մանկապարտեզի միջին խումբ – 5 տարեկան,
Մանկապարտեզի ավագ խումբ – 6 տարեկան,
Դպրոցին նախապատրաստելու խումբ –7տարեկան,
Դաստիարակությունը պետք է իրականացնել ըստ նշված տարիքների: Առանձին գիտնականներ խնդիր են դնու երեխայի դաստիարակությունը սկսել այն ժամանակ, երբ երեխան դեռ մոր արգանդում է: Դաստիարակության դերն ավելի նշանակալից է ավագ դպրոցականի համար: Այստեղ ի մի են բերվում տարրական, միջին դասարաններում նրա ստացած դաստիարակության արդյունքները: Դաստիարակության գործընթացը ճիշտ կազմակեր-պելու դեպքում այն իր բարերար ազդեցությունն է ունենում ուսուցման ընթացքի վրա և հակառակը:
Անձի ձևավորումը որպես մանկավարժական պրոբլեմ
Անձի զարգացման և ձևավորման վերաբերյալ աշխարհում կան մի շարք ուղղություններ, որոնց ուսմունքները իրարից տարբեր են:
Կենսաբանական ուղղության ներկայացուցիչները մարդուն համարելով կենսաբանական էակ, նրա վարքում մեծ տեղ են հատկացնում բնազդներին: Կենսաբանական ուղղության ուսմունքի միջուկը հետևալն է,որ մարդու անհատական առանձնահատկությունները,որոնք բնութագրում են նրան որպես անհատի, կանխոչոշված են բնության կողմից, և հենց այդ պատչառով զարգացման գործընթացը պետք է դիտել քրպես հասունացում այն ամենի, ինչը ներդրված է մարդու մեջ ի ծնե:
Սոցիալական մոտեցման ներկայացուցիչները մարդու զարգացման, ձևավորման մեջ կանխորոշիչ համարում են մարդու կյանքիպայմանները:Նրանք այն կարծիքին են, որ վատ պայմաններում ապրող երեխաների մտավոր մակարդակը ցածր է լավ պայմաններում ապրող երեխաների մտավոր մակարդակներից: Սոցիալական մոտեցման ներկայացուցիչները, նման պայմաններում ապրող երեխաների համար չեն երաշխավորում մտավոր ուժերի լարում պահանջող կրթություն:
Սոցիալական ուղղության ներկայացուցիչները գտնում են, որ չնայած այն բանին, որ մարդը ծնվում է որպես կենսաբանական էակ, բայց նա իր կյանքի ընթացքում սոցիալականացվում է` շնորհիվ սոցիալական այն խմբերի, որոնց հետ նա հաղորդակցվում է:
Բիոսոցիալական ուղղության կողմնակիցները գտնում են, որ մարդու հոգեկան գործընթացները ունեն կենսաբանական բնույթ, իսկ նրա հետաքրքրությունները, ընդունակությունները ձևավորվում են որպես սոցիալական երևույթներ: Մարդու կենսաբանական օրգանիզմ է: Նրա մեջ հարաբերակցվում են կենսաբանականն ու սոցիալականը, ձևավորվում նրա վարքը, որը շատ բարդ գոյացություն է: Նշված երկու գործոնները միաչափ, միանման չեն ներգործում մարդու վրա:
Անձի զարգացման վերաբերյալ կան տարբեր մոտեցումներ, հայացքներ:
Հոգեբան Կրուտեցկին նշում է զարգացմանը նպաստող մի շարք հակասություններ.
Հակասությունները նոր պահանջների և գործունեուրյան ընթացքում ծնված պահանջների, դրանց բավարարման հնարավորությունների միջև:
Հակասուրյունները երեխայի ֆիզիկական և հոգևոր հնարավորությունների, նորի և հնի, վաղուց ստեղծված ձևերի և գործունեության ձևերի միջև:
Այս հակասությունները բնութագրական են բարձր տարիքների համար, սակայն դրանք, կախված մարդկանց տարիքներից, կարող են ունենալ տարբեր առանձնահատկություններ:
Եվ դաստիարակության, և ուսուցման գործընթացները զերծ չեն հակասություններից: Այստեղ արդեն հակասությունը կոնկրետացվում է, ընդունում է ավելի պարզ ձև:
Մարդու սոցիալականացման էությունը և նրա փուլերը
Մարդու փոխազդեցությունը հասարակության հետ նշանակում է` սոցիալականացում: Մարդը սոցիալականացվում է հասարակության հետ, ուրիշ մարդկանց հետ հաղորդակցվելու միջոցով: Մարդու անձի սոցիալականացումը բացահայտվում է ադապտացիա հասկացության միջոցով: Ադապտացիան կենսաբանության կենտրոնական կամ հիմնական հասկացություններից է: Այդ նշանակում` կենդանի օրգանիզմի հարմարվելը միջավայրի պայմաններին, այսինքն` սոցիալական միջավայրին: Ելնելով ադապտացիա հասկացություններից, սոցիալականացումը դիտվում է որպես գործընթաց: Մարդու մուտքն է սոցիալական միջավայր և նրա հարմարվելը մշակութային, հոգեբանական, սոցիոլոգիական պայմաններին: Ավելի ճիշտ կլինի ուղղակի ասել` սոցիալականացում հասկացության իմաստը բացահայտվում է այնպիսի գործընթացներով, ինչպիսիք են ադապտացիան, ինքնազարգացումը, ինքնիրացումը: Ահա դրանց միասնությունն ապահովում է անձի օպտիմալ զարգացումը նրա ամբողջական կյանքում:Այդ գործընթացը (անձի օպտիմալ զարգացումը) անընդհատ է:
Սոցիալական փուլերը կարելի է բաժանել այսպես.
Առաջին կամ վաղ փուլն ընդգրկում է երեխայի ծննդից մինչև դպրոց ընդունվելը և ապա` ամբողջ դպրոցական ուսուցումը: Երկրորդ փուլն ընդգրկում է մարդու հասունացումը և աշխատանքային գործունեությունը: Երրորդ փուլը սկսվում է անձի աշխատանքային գործունեության դադարեցումից, անձի տարեց տարիքում
Ուսուցման դերն անձի զարգացման գործում
ՈՒսուցման և զարգացման հարաբերակցության շուրջ աշխարհի մանկավարժության մեջ կան 3 տեսակետներ: Առաջին` ամենատարածված, կարծիքն այն է, ըստ որի ուսուցումը և զարգացումը դիտվում է որպես իրարից անկախ գործընթացներ: Շտերնը գրում է, որ ուսուցումը հետևում է զարգացմանը և հարմարվում է նրան: Հետևապես չպետք է խառնվել մտավոր հասունցման գործընթացին, չպետք է խանգարել նրան, այլ համբերատար, պասիվորեն սպասել մինչև ուսուցման համար կհասունանան հնարավորությունները: Երկրորդ տեսակետի կողմնակիցները գտնում են, որ ուսուցումը և զարգացումը ընդօրինակում են մեկը մյուսին, որ դրանք լրացնում են իրար:
Երրորդ տեսակետին հարող գիտնականներն իրար են միացնում առաջին և երկրորդ տեսակետները, դրանք լրացնում են նոր դրույթներով: Նրանք գտնում են, որ ուսուցումը ոչ միայն կարող է ընթանալ զարգացումից հետո, այլ նրա հետ ընթանալ քայլ-քայլի: Վիգոտսկին առաջ է քաշել երեխայի մտավոր զարգացման 2 մակարդակ.
ա) ակտուալ զարգացման մակարդակ, ըստ որի աշակերտր պատրաստվածությունը բնութագրվում է առաջադրանքների ինքնուրույնաբար կատարելու կարողությամ,
բ) հաջորդ մակարդակն անվանել է զարգացման մերձավոր գոտի:
ՈՒսուցման միջոցով իրականացվում է կրթությունը և զարգացումը: Կրթություն ասելով պիտի հասկանալ ուսուցիչների և սովորողների փոխազդեցությունները, մանկավարժական գործընթացի իրականացման եղանակը, որի միջոցով նրանք յուրացնում են գիտական գիտելիքներ և գործունեության եղանակներ: Կրթության անվան տակ հասկացվում է ուղեղի կենսաբանական հասունացում և անձի հոգեկան զարգացում: Ժամանակակից մանկավարժությունն ընդունում է, որ ուսուցումը և զարգացումը փոխկապակցված են ու միասնական, որն էլ նրանց դիալեկտիկական կողմն է: ՈՒսուցումը, զարգացումը և դաստիարակությունը նպաստում են անձի սոցիալականացմանը:
Մանկավարժությունը որպես գիտություն դաստիարակության մասին
Որպես գիտական դիսցիպլին մանկավարժությունը սկսել է ձևավորվել այն ժամանակաշրջանում, երբ հասարակության կյանքում սկսեց նշանակալից դեր կատարել դաստիարակությունը և հասարակության մեջ դաստիարակության փորձի ընդհանրացման, աճող սերնդին ավելի լավ ու առավել պլանաչափ ձևով կյանքին պատրաստելու համար հատուկ հաստատությունների ստեղծման պահանջ առաջացավ: Դաստիարակության փորձի տեսական ընդհանրացման ակունքները պետք է փնտրել փիլիսոփայության ընդերքում, որը վաղ ժամանակներից հայտնի էր որպես մի գիտություն, որն զբաղվում է կյանքի իմաստավորմամբ, մարդու գոյության նպատակի, նրա` հասարակության մեջ ունեցած տեղի ու դերի, կյանքում իր կոչման իրականացմանն անհրաժեշտ պատրաստության հարցերի պատասխանների որոնմամբ:
Դաստիարակության գործընթացի առանձնահատկությունները
Դաստիարակությունը դաստիարակողի և դաստիարակվողների նպատակաուղղված, նպատակասլաց գործունեության ընթացքն է, որի շնորհիվ լուծվում են դաստիարակվողների անձի ձևավորման, զարգացման հիմնախնդիրները: Կարելի է ասել` դաստիարակությունը նպատակասլաց ներգործությունների ամբողջական համակարգ է: Այն մանկավարժական գիտության շատ դժվարին բնագավառներից է, որն ունի մի շարք առանձնահատկություններ:
Առաջին առանձնահատկությունն այն է, որ նրանում հանդես են գալիս օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ: Օբյեկտիվ գործոններն այն պայմաններն են, որոնցում գործում ու ապրում է անձը (դաստիարակվողը), իսկ սուբյեկտիվ գործոնը դաստիարակողի արվեստն է, նրա մանկավարժական վարպետությունը: Մինչև դաստիարակությունը սկսելը դաստիարակողն ինքն իրեն քննում է, թե կարող է արդյոք իրականացնել իր սանի դաստիարակությունն ու ապահովել բարձր արդյունք: Ահա այդ նպատակով յուրացնում է դաստիարակության տեսությունն ու պրակտիկան, հետևում է առաջավոր, հարուստ փորձ ունեցող դաստիարակների գործունեությանը: Լրջորեն ուսումնասիրում է դաստիարակվողի հոգեբանությունը, սոցիալական, քաղաքական, տնտեսական այն պայմանները, որոնցում նա ապրում է: Բացի այդ ամենից, հաշվի է առնում դաստիարակվողի տարիքային ու անհատական առանձնահատկությունները և նոր միայն գործողության մեջ դնում դաստիարակության գործընթացը:
Դաստիարակության գործընթացի երկրորդ առանձնահատկությունը նրա արդյունքի` միանգամից չերևացող կողմն է: Դաստիարակության արդյունքը միանգամից չի հայտնվում, ինչպես շատ շուտ երևում կամ հայտնվում է ուսուցման գործընթացի արդյունքը: Աշակերտին բացատրված, պարզաբանված ուսումնական նյութը, երեք օր հետո, նա վերարտադրում է ուսուցչին: Վերջինս լսում, արժեվորում է արդյունքը, մինչդեռ դաստիարակության գործընթացի արդյունքն այդպես արագ չի բացահայտվում:
Դաստիարակության գործընթացի երրորդ առանձնահատկությունը նրա եռկարատևությունն է: Պետք է մշտապես իմանալ, որ մարդու դաստիարակությունը մեկ օրվա, մեկ տարվա գործ չէ: Այն երկար ու ձիգ տարիների ներգործությունների, ազդեցությունների, դաստիարակի տքնաջան աշխատաքի և ինքնադաստիարակության արդյունք է: Դաստիարակությունը պետք է բոլորին` անկախ սեռից, տարիքից, ռասսայից, դեմքից, դիրքից, խելքից, պաշտոնից:
Դաստիարակության չորրորդ առանձնահատկությունը նրա անընդհատությունն է (պերմանենտությունը): Դեպքից դեպք իրականացվող դաստիարակությունը լավ արդյունք տալ չի կարող: Միալն տոնահանդեսները, միայն արտադասարանային , արտադպրոցական միջոցառումները (որոնք նույնպես կարևոր են) չեն կարող ապահովել դաստիարակության գործընթացի «ջրաղացի» մշտական առատ հոսող ջուրը: Դաստիարակության գործընթացը նպատակասլաց, նպատակաուղղված, պլանավորված, ծրագրավորված, անընդհատ ծավալվող գործունեություն է: Կարելի է ասել` այն (դաստիարակող գործունեությունը) իր բնույթով նման է հավերժական շարժիչի:
Դաստիարակության գործընթացի հինգերորդ առանձնահատկությունը նրա համալիր (կոմպլեքսային) բնույթն է: Այդ ասելով պետք է հասկանալ դաստիարակության նպատակի, խնդիրների, բովանդակության, սկզբունքների, մեթոդների, հնարների ու միջոցների, դաստիարակության ձևերի զուգակցված կիրառումը: Ոչ միայն այդքանը, այլ նաև դաստիարակությունն իրականացնողների (ընտանիք, դպրոց, շեֆ կազմակերպություններ, հասարակություն և այլն) ջանքերի զուգակցված միասնական ձևով գործադրումն է: Միայն այս կերպ կարելի է հասնել հաջողության:
Դաստիարակության գործընթացի վեցերորդ առանձնահատկությունը նրա երկկողմանի բնույթն է: Այսինքն` դաստիարակության գործընթացն ունի ներգործությունների երկու ուղղություն.
դաստիարակողից դեպի դաստիարակվողները և
դաստիարակվողներից` դեպի դաստիարակողը:
Սա յուրօրինակ համագործակցություն է, որի ընթացքում իրենց անձը ձևավորում ու զարգացնում են ոչ միայն դաստիարակվողները, այլ նաև դաստիարակողը: Այսպիսի գործընթացում և´ դաստիարակողը, և´ դաստիարակվողներն իրականացնում են անձնական և ընդհանուր դաստիարակություն: Նշանակում է` և´ դաստիարակողը, և´ դաստիարակվողներն իրենց փոխազդեցություններում ստանձնում են սուբյեկտի (կամ սուբյեկտների) դեր: Ուրեմն դաստիարակության գործընթացում մերթ դաստիարակողն է դառնում սուբյեկտ, մերթ դաստիարակվողը: Միայն այդպիսի գործունեությունը, փոփոխվող և փոխկապակցված նման փոխազդեցությունը կարող է ապահովել դաստիարակության բարձր արդյունք:
Դաստիարակության գործընթացի յոթերորդ առանձնահատկությունը նրա ամբողջական բնույթն է: Այդ նշանակում է` դաստիարակվողներին դաստիարակել ոչ թե մեկ ուղղությամբ, այլ դաստիարակության ընդհանուր համակարգի բաղկացուցիչ մասերի բոլոր ուղղություններով, մտավոր, բարոյական, աշխատանքային, գեղագիտական, ֆիզիկական, իրավական, տնտեսագիտական, էկոլոգիական և այլն:
Այնուհետև` հասնել յուրաքանչյուր դաստիարակվողի մեջ հասարակական վարքի, բարոյական հատկանիշների, ընտանիքի ղեկավարի կերպարի, քաղաքացիական, հայրենասիրական, ինտերնացիոնալիստական, հումանիստական զգացմունքների, աշխարհայացքի և այլնի ձևավորմանը: Եվ հետո` լուծել նրա (դպրոցականի) կրթական, դաստիարակչական և զարգացման խնդիրները:
Դաստիարակության գործընթացի շարժիչ ուժերը կամ դիալեկտիկան
Դաստիարակության գործընթացի շարժիչ ուժերը նրան ներհատուկ հակասություններն են, որոնք պայմանավորում են հակադրությունների առաջացումը, իսկ դրանք տանում են դեպի զարգացում: Նշանակում է` դաստիարակության գործընթացում հակասություններն անհրաժեշտություն են: Դրանք ուսուցման և դաստիարակության գործընթացները զարգացնող շարժիչ ուժերն են: Դաստիարակության գործընթացի շարժիչ ուժերն իրենց արտահայտությունն են գտնում այդ նույն գործընթացի անընդհատության, շարժունության (դինամիկայի), փոփոխականության մեջ: Շատ վստահ կարելի է ասել` դաստիարակության գործընթացը պատճառների հետևանքների, քանակական ու որակական փոփոխությունների, բացասման բացասումի, մշտապես նորացող ու կատարելագործվող գործընթաց է: Նշանակում է` դաստիարակության գործընթացը դիալեկտիկական է, որովհետև այդ գործընթացին ներհատուկ են հակասություններն ու հակադրությունները: Հակասությունները լինում են ներքին ու արտաքին: Ներքին հակասություները հանդես են գալիս անձի մեջ, նրա զարգացման ու ձևավորման բոլոր փուլերում: Այդ հակասությունների հաղթահարման համար կարևոր նշանակություն ունեն անձի ակտիվությունը, գիտելիքները, իրար հետ համաձայնեցված գործողությունները: Արտաքին հակասությունների դերը նույնպես շատ մեծ է դաստիարակության գործընթացի զարգացման համար: Դրանց շարքին կարելի է դասել, օրինակ` ընտանիքի ու դպրոցի պահանջների միջև, խոսքի ու գործի միջև եղած հակասությունները: Դաստիարակի ամբողջ վարպետությունը նրանում է, որ նա ուշադրություն դարձնի հատկապես արտաքին նոր ծագող հակասությունների դինամիկային և դրանց հաղթահարմանը: Դաստիարակության գործընթացի հակասությունների ու հակադրությունների շղթայի օղակներում երբեմն հանդես է գալիս դաստիարակության թռիչքայնությունը: Այսինքն` միանգամից, անսպասելիորեն բացահայտվում է դաստիարակության արդյունքը: Այդ դեպքում է, որ քանակական փոփոխություններն արագորեն, աննկատելիորեն վերածվում են որակական փոփոխությունների: Դա տեղի է ունենում անձի համար ստեղծված բարդ, դժվարին իրավիճակներում: Հակասությունները հաղթահարելու համար մարդը դառնում է եռանդուն, ավելի համառ և ավելի դիմացկուն: «Իմ հանճարը այն բանի մեջ էր, որ մեկ արագ հայացքով ընդգրկում էի գործի բոլոր դժվարությունները, բայց այդ նույն ժամանակ նաև բոլոր ռեսուրսները` այդ դժվարությունները հաղթահարելու համար: Դրան էր պարտական իմ գերազանցությունն ուրիշներից»:
Նապոլեոն
Եվ ահա այդպես դաստիարակության գործընթացը միանգամից արտահայտում է իր մեջ թաքնված, մինչ այդ չերևացող կողմերը: Կասկած լինել չի կարող, որ դաստիարակության գործընթացում անսպասելիորեն երևացող արդյունքը (դաստիարակության թռիչքը) դաստիարակչական երկարատև աշխատանքի նստվածքի արդյունքն է:
Դաստիարակության գործընթացի համակարգը և կառուցվածքը
Դաստիարակության գործընթացն ունի շատ բարդ կառուցվածք: Նրա համակարգի յուրաքանչյուր բաղադրամաս իր հերթին կարող է հանդիսանալ առանձին համակարգ և բովանդակել իրեն հատուկ բաղադրամասեր (կոմպոնենտներ): Դաստիարակության գործընթացի կառուցվածքը ենթադրում է դաստիարակության նպատակի առկայություն. առաջադրված նպատակին հասնելու համար համապատասխան խնդիրների առաջադրում և լուծում. դաստիարակության բովանդակություն, նրա որևէ բաղադրամասի ուղղությամբ իրականացվող դաստիարակության համար մեթոդների, հնարների, միջոցների ճիշտ ընտրություն և ենթադրվող արդյունքներ. դաստիարակչական գործընթացի արդյունավետության վրա ազդող պայմաններ և այլն:
Ժամանակակից դպրոցի առջև խնդիր է դրվում դաստիարակությանը տալ համընդհանուր, գլոբալ նպատակային բնույթ և ապահովել դպրոցականի բազմակողմ և ամբողջական դաստիարակությունը: Ըստ որոշ գիտնականների այդպիսի դաստիարակությունը ենթադրում է.
Դպրոցի պայմաններում դաստիարակության գործընթացն ուղղել անձի ամբողջական ձևավորմանը` հաշվի առնելով անձի համակողմանի ու ներդաշնակ զարգացման նպատակը:
Դպրոցականներին հաղորդակից դարձնել հասարակական արժույթներին. գաղափարախոսության, բարոյականության, աշխատանքի, գիտության, արվեստի, մշակույթի բնագավառում:
Աշակերտների իմացական գործունեության այնպիսի կազմակերպում, որն ապահովում է նրանց հասարակական գիտակցության զարգացումը:
Սոցիալապես արժեքավոր, բազմազան գործունեության կազմակերպումը` աշխատանքային գործունեության առաջատար դերով, որը խթանում է անձի ստեղծագործական ընդունակությունների զարգացումը:
Անձի կարևորագույն սոցիալական գործառնության` հաղորդակցման, զարգացումը դպրոցականների տարբեր միավորումներում, կոլեկտիվ փոխազդեցության պայմաններում և այլն:
Դաստիարակության գործընթացի կառուցվածքն իրենից ներկայացնում է միագումար խնդիրների ամբողջություն, որոնց լուծմանն է ուղղված հենց այդ նույն գործընթացը: Այդ խնդիրները լուծվում են հաջորդաբար, սակայն նախորդ և հաջորդ խնդիրների հետ փոխկապվածության սկզբունքով, փուլ առ փուլ: Այսպես, օրինակ, առաջին փուլում դաստիարակվողները գիտակցում են պահանջվող վարքի նորմերն ու կանոնները: Երկրորդ փուլում իրենց յուրացրած դաստիարակչական գիտելիքները վերածում են համոզմունքների: Երրորդ փուլում դաստիարակում, ձևավորում են իրենց զգացմունքները: Չորրորդ փուլում պահպանում են մանկավարժական գործողությունների հաջորդականությունը և այլն: Նշված փուլերն իրականացնելիս, այսինքն` դաստիարակչական խնդիրները լուծելիս, դաստիարակության գործընթացի կառուցվածքում հանդես են գալիս այլ բաղադրամասեր: Օրինակ` դաստիարակների հարաբերությունների, հայացքների, համոզմունքների ձևավորում և այլն: Դաստիարակության գործընթացում լուծվող խնդիրները նոր բնույթ են ստանում, կոնկրետ խնդիրները բեկվում են դեպի այլ խնդիրներ, որոնք նախատեսված չէին: Այսպիսով, դաստիարակության գործընթացը շատ բարդ, շարունակական, անընդհատության, դինամիկ, դիալեկտիկական գործընթաց է:
Դաստիարակության բովանդակությունը
Դաստիարակության գործընթացի ճիշտ ու լրիվ իրականացումը ենթադրում է ունենալ դաստիարակության հստակեցված բովանդակություն: Արդի ժամանակաշրջանում աշխարհի շատ երկրներում դաստիարակության բովանդակությունը ներառում է անձի համակողմանի զարգացումը, աշխարհայացքի ձևավորումը, մտավոր, բարոյական, աշխատանքային, գեղագիտական, ֆիզիկական, իրավական, տնտեսագիտական, էկոլոգիական զարգացման գործընթացները, աշակերտական կոլեկտիվների գործունեությունը, արտադասարանային, արտադպրոցական դաստիարակչական աշխատանքների համակարգը: Դաստիարակության բովանդակության համակարգի մեջ կարելի է ընդգծել տվյալ ազգի, ժողովրդի ավանդույթների, սովորույթների, նաև կրոնաբարոյական դաստիարակությունը: Դաստիարակության բովանդակությունն ընդգրկում է նաև գիտելիքների, կարողությունների ու հմտությունների համակարգը, անձի որակական գծերը, վարքի կայուն սովորույթները և այլն:Դաստիարակության բովանդակությունը ներառում է կոլեկտիվիստի, քաղաքացու, ապագա ընտանիքի ղեկավարի, անձի գործնականության, նախաձեռնողականության, գործարարության ձևավորումը և այլն: Այդ ամենը (ինչ նշվեց վերը) կարելի է իրագործել այն դեպքում, եթե դաստիարակության ամբողջական գործընթացն իրականացվի օբյեկտիվության սկզբունքով, եթե դաստիարակության տեսության և պրակտիկայի մեջ բացառվեն ոչ ճիշտ, ոչ օբյեկտիվ վերլուծությունները, երբ վերլուծության փոխարեն, դաստիարակության գործընթացում կիշխի սինթեզը:
Դաստիարակության մեթոդները
Դաստիարակության բովանդակությունը, նրա բաղադրամասերը իրականացվում են համապատասխան մեթոդներով: Դաստիարակության բաղադրամասերը և մեթոդները փոխադարձ կախվածություն ունեն: Ավելին, դաստիարակության գործընթացի բոլոր բաղադրամասերի միջև ևս կան և´ կապեր, և´ կախումներ: Դաստիարակողը, դաստիարակության մեթոդները, հնարները կիրառում է տարբեր ձևերով: Դրանց ընտրությունը և կիրառումը պայմանավորված են դաստիարակողի վարպետությամբ, ստեղծված իրավիճակով և սովորողների տարիքային ու անհատական առանձնահատկություններով: Դաստիարակության գործընթացում կախվածությունն ու կապերը (փոխադարձ) ընդգրկում են նաև դաստիարակի գործունեությունը, նրա յուրահատկությունները: Դաստիարակության գործընթացում այս կամ այն մեթոդի ընտրությունը և կիրառումը կախում ունեն դաստիարակության բաղադրամասի (օրինակ` մտավոր, բարոյական դաստիարակության և այլն) նպատակից, խնդիրներից, տվյալ դեպքում այն բաղադրամասից, որից իրականացվում է դաստիարակությունը, իսկ բաղադրամասն էլ կախում ունի կիրառվող մեթոդներից, հնարներից ու միջոցներից, իսկ դրանք բոլորը` դաստիարակությունն իրագործող դաստիարակից ու դրա (դաստիարակության) համար ստեղծված պայմաններից: Այս ամենը վերստին հաստատում են դաստիարակության գործընթացի դիալեկտիկական բնույթը: Ճիշտ չի միայն մեկ կամ երկու մեթոդով իրականացնել դաստիարակության այս կամ այն բաղադրամասը: Տվյալ դեպքում որևէ բաղադրամասից դաստիարակության իրականացումը ենթադրում է մի շարք մեթոդների կամ մեթոդների խմբերի զուգակցված գործադրում: Դաստիարակության տեսությունում առկա են դաստիարակության մեթոդների տարբեր դասակարգումներ: Ժամանակակից դպրոցում կիրառվում են դասակարգված մեթոդներից հետևյալ խմբերը.
Անձի գիտակցության ձևավորման մեթոդներ,
Անձի գործունեության ու հասարակական վարքի փորձի կազմակերպման և ձևավորման մեթոդներ,
Անձի վարքի ու գործունեության խթանման մեթոդներ:
Դաստիարակության գործընթացի օրինաչափությունները
Դաստիարակության գործընթացի օրինաչափությունների մշակմամբ զբաղվել են մի շարք մանկավարժ գիտնականներ, որոնց շարքում առանձնանում է Յու. Կ. Բաբանսկու մշակած, օրինակելի, տեսքի բերված, բովանդակալից ու ամբողջական օրինաչափությունները: Այդ ասելով պիտի հասկանալ մանկավարժական երևույթների, գործընթացների օբյեկտիվորեն գոյություն ունեցող կապերը:
Դաստիարակության գործընթացի օրինաչափությունները պայմանավորված են դաստիարակության` որպես հասարակական երևույթների օրինաչափություններով, ինչպես նաև անձի զարգացման օրինաչափություններով: Ժամանակակից դաստիարակության տեսությունում ընդունված են հետևյալ օրինաչափությունները.
Դաստիարակության` որպես մարդկանց կենսագործունեության հատուկ ոլորտի, կախվածությունը հասարակական միջավայրի օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների ամբողջությունից:
Դաստիարակության և անձի զարգացման միասնությունն ու փոխկապակցվածությունը դաստիարակության գործընթացի օրինաչափությունն է:
Որքան նպատակահարմար է կազմակերպված դաստիարակվողների` հասարակայնորեն օգտակար գործունեությունը, որքան խելացիորեն է կառուցվում նրանց հաղորդակցումը, այնքան արդյունավետ է ընթանում դաստիարակչական գործընթացը` այդպիսին է նրա օրիանաչափությունը:
Օրինաչափ կապ գոյություն ունի դաստիարակչական ներգործության փոխազդեցության և դաստիարակվողների ակտիվ գործունեության միջև և այլն:
Կարելի է ավելացնել`
Օրինաչափ կապ և կախվածություն կա ուսուցման, կրթության, դաստիարակության և զարգացման միջև: Ուսուցումը, կրթությունը ծառայում են դաստիարակությանը և հակառակը` դաստիարակությունը նպաստում է ուսուցմանը, կրթությանը և զարգացմանը:
Դաստիարակողի անձը
Դաստիարակության գործընթացի ճիշտ իրականացումն ու բարձր արդյունքի ապահովումը կախում ունի դաստիարակողից: Նախ և առաջ, նա պետք է սիրի իր մասնագիտությունը, սիրի երեխաներին: Որպես անձնավորություն «պետք է լինի չափված, ձևված անձնավորություն»: Ունենա բարձր զարգացում և Դաստիարակվածություն: Դաստիարակողը պետք է ունենա հոգեկան հարստություն, անսպառ ներքին էներգիա, հոգեբանական սրատեսություն ու զարգացած դիտունակություն, մանկավարժական բարձր տակտ և պրոֆեսիոնալ մտածողություն, պերցեպտիվ (երեխայի ներաշխարհը թափանցելու), խոսքային, հաղորդակցման (կոմունիկատիվ), ուշադրությունը բաշխելու ընդունակություններ:
«Կասկած չկա, որ շատ բան կախված է հաստատուն, ընդհանուր կարգ ու կանոնից, բայց ամենագլխավորը միշտ էլ կախված կլինի սանի դեմ հանդիման կանգնած դաստիարակի ամբողջական անձնավորությունից, մատաղ հոգու վրա դաստիարակի ազդեցությունը կազմում է դաստիարակչական այն ուժը, որը չի կարելի փոխարինել ոչ դասագրքերով, ոչ բարոյական խրատներով, ոչ էլ պատիժների ու խրախուսանքի համակարգով»:
Կ. Դ. Ուշինսկի
Դաստիարակության գործընթացում դաստիարակը պարտադիր կարգով պետք է հաշվի առնի երեխաների տարիքային ու անհատական առանձնահատկությունները, դաստիարակության պայմանները, նրանց համար ստեղծված իրավիճակները: Դաստիարակողն ամենայն մանրամասնությամբ պետք է վերլուծի, սինթեզի ընտանիքից, միջավայրից, շրջապատից դեպի երեխան եկող ներգործությունները, ճիշտ ընտրի դաստիարակության մեթոդները, հնարներն ու միջոցները, անդադրում ուսումնասիրի դաստիարակության տեսությունն ու պրակտիկան, վարպետացած հմուտ դաստիարակների փորձը: Չպետք է մոռանալ, որ ինչքան անսահման, անեզր է դաստիարակությունը, այդքան անգամ անսահման են լավագույն դաստիարակի հնարավորությունները: Նրա ծանրակշիռ մեկ բառը, մեկ ակնարկը, մեկ դիմաշարժը, մեկ բարի վերաբերմունքը, խոսելու տոնը, ձեռքի մեկ շարժումը, քայլը, ձայնի փոքր ինչ բարձրացումը և այլն, կարող է թափանցել երեխայի հոգու խորքերը և ճակատագրական դեր խաղալ նրա հետագա կյանքում: Դաստիարակողի համբերատարությունն ու զսպվածությունը, կշռադատվածությունն ու վերաբերմունքը, երեխայի հոգին ըմբռնելու ընդունակությունը, նրա հոգու մեջ լինելու և նրա հոգին իր մեջ ընդունելու կարողությունը դաստիարակության «փակ դռներ» բացելու կախարդական բանալիներ են:
§ÌÝáÕÝ»ñÇ íñ³ ÁÝÏ³Í ¿ ëáõñµ å³ñï³íáñáõÃÛáõÝ Çñ»Ýó »ñ»Ë³Ý»ñÇÝ Ù³ñ¹ ¹³ñÓÝ»É: ÆëÏ áõëáõÙÝ³Ï³Ý ÑÇÙݳñÏÝ»ñÇ íñ³ å³ñï³íáñáõÃÛáõÝ ¿ ÁÝÏ³Í Ýñ³Ýó ¹³ñÓÝ»É ·ÇïáõÝ ù³Õ³ù³óÇÝ»ñ, å»ïáõÃÛ³Ý ³Ý¹³ÙÝ»ñ µáÉáñ ³ëïÇ׳ÝÝ»ñáõÙ¦ :
ì. ¶. ´»ÉÇÝëÏÇ
гë³ñ³ÏáõÃÛ³Ý Ýáñ³óÙ³Ý Å³Ù³Ý³Ï³ÏÇó å³ÛÙ³ÝÝ»ñáõÙ ¹åñáóÇ í»ñ³Ï³éáõóÙ³Ý, ³ñ¹Ç³Ï³Ý ³½·³ÛÇÝ ¹åñáóÇ ëï»ÕÍÙ³Ý, ¹åñáõÃÛ³Ý ³½·³ÛÇÝ ³í³Ý¹áõÛÃÝ»ñÇ í»ñ³Ï³Ý·ÝÙ³Ý ÑÇÙݳѳñó»ñÇ ß³ñùáõÙ Çñ»Ýó áõñáõÛÝ ï»ÕÝ áõ Ý߳ݳÏáõÃÛáõÝÝ áõÝ»Ý ¹åñáóáõÙ ¹³ëïdzñ³Ïã³Ï³Ý ѳٳϳñ· ëï»ÕÍ»Éáõ, ³ÛÝ ½³ñ·³óÝ»Éáõ ¨ ϳï³ñ»É³·áñÍ»Éáõ ËݹÇñÝ»ñÁ: ºí »ë ϳñÍáõÙ »Ù, áñ »ñ»Ë³ÛÇ ³ÝÓÇ ½³ñ·³óáõÙÝ ³é³í»É ³ñ¹Ûáõݳí»ï ¿ ÁÝóÝáõÙ ³ÛÝåÇëÇ ¹åñáóáõÙ, áñï»Õ ·áñÍáõÙ ¿ ³ÙµáÕç³Ï³Ý ¹³ëïdzñ³Ïã³Ï³Ý ѳٳϳñ·: гÛáó ѳë³ñ³Ï³Ï³Ý-ù³Õ³ù³Ï³Ý ¨ Ùß³ÏáõóÛÇÝ å³ïÙáõÃÛ³Ý Ù»ç ѳ۳å³Ñå³ÝÙ³Ý, ³½·³ÛÇÝ ·Çï³ÏóáõÃÛ³Ý áõ ·³Õ³÷³ñ³ËáëáõÃÛ³Ý Ó¨³íáñÙ³Ý ·áñÍáõÙ ³Ý÷á˳ñÇÝ»ÉÇ »Ý »Õ»É Ñ³Û ¹åñáóÇ ¹»ñÝ áõ Ý߳ݳÏáõÃÛáõÝÁ, Ù³Ýϳí³ñÅ³Ï³Ý ÙïùÇ µ»ñ³Í Ýí³×áõÙÝ»ñÁ:
¶ñ³Ï³ÝáõÃÛáõÝ
². ê. ²ñë»Ý۳ݪ §Ø»Ãá¹³Ï³Ý óáõóáõÙÝ»ñ ¹³ëïdzñ³Ïã³Ï³Ý ·áñÍáõÝ»áõÃÛ³Ý Ï³½Ù³Ï»ñåÙ³Ý í»ñ³µ»ñ۳ɦ,º. 1981Ã.,¿ç144
§¸åñáóÇ ¹³ëïdzñ³Ïã³Ï³Ý ѳٳϳñ·Á, åñáµÉ»ÙÝ»ñ ¨ áñáÝáõÙÝ»ñ¦, ¿ç 48,º1990Ã.
²ñ³Ù ² ϳÃáÕÇÏáë Ø»ÍÇ î³ÝÝ ÎÇÉÇÏÇáÛ, ²ÝÃÇÉdzë 2006Ã.¿ç8
В.Г. Осипов "Школа вчера, сегодня, завтра" Москва1986г.,ст.14
ÐÇݹɻ³Ý Ð., ²ÝÏ»ÕÍ ¿ç»ñ, ïå. Ð. سïÿáëÛ³Ý, Î.äáÉÇë 1921, Ñ. 3, 396 ¿ç, Ñ.Ó, 170 ¿ç
ÐÇݹɻ³Ý Ð., öáõÝç Ù³Ýϳí³ñÅ³Ï³Ý µ³Ý³Ëûëáõû³Ýó å³ïÙáõÃÇõÝ Ù³Ýϳí³ñÅáõû³Ý, ïå. Ð. سïÿá뻳Ý, Î. äáÉÇë, 1901, 240¿ç
î»ÙÇñ×Çå³ß»³Ý º.(Øß³Ï), гïÁÝïÇñ ÁÝûñóáõ³ù ÁÝï³Ý»³ó ¨ ¹åñáó³ó ѳٳñ, ïå. ²ñ³Ù»³Ý, Îáëï³Ý¹ÝáõåáÉÇë,1880,32¿ç
î»Õ»Ï³·Çñ ¸åñáó³ë»ñ îÇÏݳÝó ÁÝÏ»ñáõû³Ý, ïå. سëÇë, ö³ñǽ,1928,26¿ç
Êáñ»Ý ´³Õ¹³ë³ñÛ³Ý §´³ñáÛ³Ï³Ý ¹³ëïdzñ³ÏáõÃÛáõݦ, êï»÷³Ý³Ï»ñï 1998Ã.
ì.².êáõËáÙÉÇÝëÏÇ` §ÆÝãå»±ë ¹³ëïdzñ³Ï»É ÇëÏ³Ï³Ý Ù³ñ¹¦, ºñ¨³Ý 1980,
Ô³½³ñÛ³Ý ü., Ø»ÉÇùë»ÃÛ³Ý è.` §üǽÇÏ³Ï³Ý ÏáõÉïáõñ³ÛÇ ï»ëáõÃÛ³Ý ÁݹѳÝáõñ ÑÇÙáõÝùÝ»ñÁ¦, ºñ¨³Ý 1988,
´³µ³ÝëÏÇ Úáõ. Î.` §²ß³Ï»ñïÝ»ñÇ ¹³ëïdzñ³ÏáõÃÛ³ÝÁ ѳٳÉÇñ Ùáï»óáõÙ¦, ºñ¨³Ý 1987, 2-ñ¹ Ù³ë,
Ïîäëàñèí Í.Ï. Ïåäàãîãèêà, Ì.1996,
Õðåñòîìàòèÿ ïî ïåäàãîãèêå ïîä ðåä. Â.È.Ðàüêèíà, Ì.1975