ԽԱՂԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԱՆԳԼԵՐԵՆԻ ԴԱՍԱԺԱՄԵՐԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ
Մանյա Խաչատրյան
Վաղուց է հայտնի խաղերի ուսուցողական հնարավորությունները: Բազմաթիվ հռչակավոր մանկավարժներ ուսուցման պրոցեսում ուշադրություն են դարձրել խաղերի էֆեկտիվության վրա: Խաղի ընթացքում է բացահայտվում անհատի, հատկապես երեխայի ընդունակությունները, որոնք շատ հաճախ մեզ համար կարող են անսպասելի լինեն:
Խաղը – դա հատուկ կազմակերպչական զբաղմունք է, որը պահանջում է հուզական և մտավոր հնարավորություններ և ուժ: Խաղի ընթացքում միշտ պիտի որոշում ընդունել , ինչպես վարվել, ինչ ասել և ինչպես հաղթել:
Այս հարցերը դրականորեն լուծելու ցանկությունը ավելի է սրացնում խաղացողների մտավոր ակտիվությունը:Չնայած երեխաները այդ մասին չեն էլ մտածում: Նրանց համար խաղն ընդամենը հրապուրիչ զբաղմունք է:
Անգլերեն լեզվի դասերին խաղերի անցկացումը նպաստում է մի շարք մեթոդական խնդիրների իրագործմանը:
Երեխաների հոգեպես պատրաստ լինելը լեզվական հաղորդակցման համար:
Լեզվական նյութի կրկնության անհրաժեշտության ապահովումը:
Այս խաղերի նպատակն է նպաստել խոսքային ունակությունների և կարողությունների զարգացմանը:
Խաղի անցկացման ժամանակը կախված է սովորողների ընդհանուր պատրաստա- կամությունից:Եթե տվյալ խաղը օգտագործում ենք սկզբնական շրջանում ամրապնդման նպատակով, այն կարող է դասից խլել 20-25 րոպե, իսկ հետագայում կրկնության դեպքում կարող ենք 3-5 րոպեում անցկացնել:
Նույն խաղը կարող է անցկացվել դասի տարբեր էտապներում: Խաղի անցկացման հաջողությունը, իմ կարծիքով, կախված է նախ և առաջ խոսքային հաղորդակցման միջավայրից , որ որ ստեղծում է ուսուցիչը: Մեծ է խաղավարի դերը խաղի կազմակերպման ընթացքում: Խաղերը կարող են լինել քերականական, հնչյունաբանական, լեքսիկական բնույթի, որոնք նպաստում են խոսքային ունակությունների ձևավորմանը:Կարող են լինել նաև այսպես ասած : Այս խաղերի նպատակը խոսքային հմտությունների և կարողությունների հետագա ամրապնդումն է:
Անգլերենի դասավանդումը իմ դասարաններում իրականացնում եմ տարբեր էլեկտրոնային ուսումնական նյութերով, աուդիո և վիդեո CD-ներով:
Անգլերենի ուսուցումը ՏՏ միջոցներով օգնում է սովորողին ձեռք բերել լսելով հասկանալու,խոսելու և կարդալով հասկանալու կարողությունները: Գրեթե ուրաքանչյուր դասի կազմակերպում եմ լեզվական խաղեր, որոնք նպաստում են սովորողների տարբեր իրավիճակային երկխոսություններ վարելուն: Իմ յուրաքանչյուր դասն ընթանում է դասավանդող-սովորող, սովորող-սովորող, սովորող-դասավանդող հաղորդակցական իրողության մեջ և անընդհատ աշխատում եմ այդ հաղորդակցական կապը չկորցնել, որովհետև հաղորդակցական մոտեցումը օտար լեզվի ուսուցման ամենակարևոր սկզբումքներից մեկն է:
Հիմա ներկայացնեմ մի քանի խաղերի տարբերակներ, որոնք սովորաբար անգլերեն լեզվի ուսուցիչները անցկացնում են ուսուցման սկզբնական էտապում:
What is this?
Դասարանը սովորել է առաջին անգլերեն նախադասության տիպը:
Օր.՝This is a book….,և առաջին հարցը
What is this?
Մի շարք այսպիսի հարցեր տալուց հետո ուսուցիչը նստում է և ասում ՞ O,I’m so tired . Who can help me? Who wants to be a teacher?
Մի քանիսը անպայման կցանկանան հանդես գալ ուսուցչի դերում:Այդ դեպքում դասարանը բաժանվում է խմբերի ,այպես ասաց ՞ուսուցիչների՞հարց տվողների և ՞աշակերտների՞ պատասխանողների:
“Teachers “ “pupils”
What is this? This is a pen.
What are these? These are pens.
What is that? That is a window
What are those? Those are windows.
Հետագայում կարելի է օգտագործել նաև տարբերակներ:
Where is the pen?
ՈՒսուցիչը դասը սկսելուց առաջ ինչ որ բան է փնտրում:
Teacher- Where is my pen ,children?
Is it in the table …,or under the table …or on the table.
Where is my pen Jane?
Jane-It is in your bag.
Teacer-Let me see. No,it is not . Where is my pen Karen?
Karen- It is in your table.
Teacer- Let me see.No… Where is my pen Ani?
Ani-It is under the book.
Teacer-Let me see. No,it is not .
Կարելի է մոտենալ պահարանին և հարցնել Is it behind the bookcase?’
Խաղին ներգրավվում են բոլոր աշակերտները :
ՈՒսուցիչը խնդրում է որևէ աշակերտի դուրս գալ:Հետո ինչ որ առարկա է պահում:Այնուհետև աշակերտին ուսուցիչը ներս է հրավիրում և հարցնում:
Teacher-Where is the rubber Kate?
Kate- The rubber is in the table.
Armine-No,it isn’t.
Ashot-The pen is in the table.
Armen- No,it isn’t. ….
Կարելի է խաղը զարգացնել ձնագնդիի մեթոդով:
Նույնը կարելի է կազմակերպել նաև օգտագործելով “to have” բայը:
Oրինակ Have you a pen Anahit?
Anahit-No. I haven’t….
և այսպես շարունակ
Hand
Ձեռքում թաքուն պահել մի կտոր կավիճ և հարցնել Children what do you thing I have in my hand?
Pupil 1-You have a pen.
Teacher-No, my hand is small.
Pupil2-You have an eraser.
Teacher-No I haven’t….
Աստիճանաբար խաղի մեջ ներգրավվել նաև այլ աշակերտների:Բաժանել թիմերի և խաղալ:
Կարելի է անցած բառերը ամրապնդելու համար դասարանը բաժանել թիմերի և գրել գրատախտակին անցած բառերը:Հաղթում է այն թիմը,որը ճիշտ և շատ բառեր կգրի:
Who is he(she,it) …?
Կենդանիների անունները անցնելուց հետո նկատելի է,որ երեխաները նմանակում են կենդանիներին:
Teacher-Children,you know the English names for many animals:a bear,a wolf ,a…
Մի փոքր հապաղելուց հետո երեխաներն իրենք են շարունակում ՝
Magda- a tiger
Susan-a goose
Anahit- a duck
Melsida-a fox
Teacher –Wait a minute … Don’t say the animal you know,but play it. Sona please, what animal will you mime, I wonder?What is she children?
Pupil1-She is a cat.
Pupil 2- She is a tiger.
Pupil3- She is a fox….
Teacher- What animal can you mime Armen?
Pupil1- He is an elephant.
Pupil2-He is a hippo….
What is there in the bag
Կարելի է մի տոպրակ(ցելոֆան ) վերցնել և հարցնել”Children I’ve been to a shop and look ! I’ve brought many things we spoke about yesterday. Now can you guess what is there in my bag?”
Pupil1-a tooth brush.
Pupil2- a toothpaste
Pupil3- a soap…
Teacher-Yes you’re right pupil 2.There is a toothpaste in my bag.
Շարունակել խաղը
Teacher – What do you think is there in my bag?
Pupil1 – There is a book.
Teacher- No ,there isn’t.We didn’t speak about a book yesterday.
Pupil2 –There is a cup in the bag.
Teacher- No ,there isn’t.
Pupil3- There are forks in the bag…..
Teacher- Yes,you’re right.
Ձնագնդիի մեթոդով կարող ենք ծավալվել.
Teacher-How many spoons ,forks,plates are there in my bag?
Pupil1- There are four forks in your bag.
Teacher-You’re not right.
Pupil2- There are six forks in your bag….
՞Do you like apples?”
Հարցը տալուց հետո փոքրիկ գնդակը նետում եմ մի որևէ սովորողի ուղղությամբ, ով բռնում է այն և արագ պատասխանում է.
“Yes, I like apples”, կամ “No, I don’t like apples.”
Սովորողը արագ կազմում է իր հարցը և գնդակը նետում է մեկ այլ սովորողի և այդպես շարունակ: Դասն անցնում է շատ ակտիվ և ուրախ ու ամենակարևորը`բոլորի մասնակցությամբ:
Խաղի արդյունավետ անցկացման համար ուսուցիչը պետք է հանձնարարություն տա աշակերտներին և վերահսկի խաղի անցկացման ողջ ընթացքը, քանի որ այն կարող է վերածվել խառնաշփոթի և ունենալ բացասական ազդեցություն:Շատ կարևոր է նաև ճիշտ նշված ժամանակը:
ՈՒսումնական խաղերն աստիճանաբար կարող են դառնալ ուսման դրդապատճառ, ունենալ խթանող ուժ եթե այն ճիշտ կազմակերպվի:
Մանյա Խաչատրյան
Արմավիրի N6 դպրոց
7