ԹԵՍՏ 2
Շրջանի մեջ վերցրու 1-10-րդ առաջադրանքների ճիշտ պատասխանները:
Գտի´ր այն թիվը, որի գրությունը համապատասխանում է երկու հազար երեսունչորս թվին:
1) 2304
2) 2043
3) 2034
4) 2403
Ընտրի´ր այն թիվը, որը 840-ից մեծ է 14-ով:
1) 60
2) 11760
3) 826
4) 854
Քանի՞ հարյուրյակ կա 3614 թվի մեջ:
1) 3
2) 6
3) 61
4) 36
Ընտրի´ր այն թվանշանը, որը աստղանիշի փոխարեն տեղադրման դեպքում ստացված թվերը դասավորված կլինեն նվազման կարգով. 7*8, 743, *82:
1) 6
2) 7
3) 8
4) 9
Ընտրի´ր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն` կստանաս անհավասարություն. 3կմ 756մ 3կմ *56մ
1) 9
2) 8
3) 7
4) 6
Ընտրի´ր այն պատասխանը, որն արտահայտում է 2ժ 12 րոպեն րոպեներով:
1) 72ր
2) 212ր
3) 132ր
4) 24ր
Քառակուսու պարագիծը 224 սմ է:Գտի´ր քառակուսու կողմի երկարությունը:
1) 24 սմ
2) 56 սմ
3) 112 սմ
4) 896 սմ
Նշի´ր այն գծապատկերը, որի

մասը ներկված է:
1) 2) 3) 4)
Ո՞ր դատողությունն է
սխալ:
1) Երկու կենտ թվերի գումարը զույգ է:
2) Երկու զույգ թվերի գումարը զույգ է:
3) Զույգ թվի և կենտ թվի գումարը զույգ է:
4) Կենտ թվին նախորդող թիվը զույգ է:
Կտրեցին 18մետր երկարությամբ մետաղալարի

մասը: Քանի՞ մետր մետաղալար մնաց:
1) 108մ
2) 15մ
3) 12մ
4) 3մ
11-15-րդ առաջադրանքների ճիշտ պատասխանը գրի´ր յուրաքանչյուր առաջադրանքից հետո նշված տեղում:
Տրամագրի միջոցով տրված են աշակերտների քանակը ըստ դասարանների: Օգտվելով տրամագրում բերված տվյալներից` հաշվի´ր, ամենաշատ և ամենաքիչ
աշակերտ ունեցող դասարանների աշակերտների թվաքանակի տարբերությունը:
Պատ.`………………
Հաշվի´ր 7, 2, 0, 4 թվանշաններով գրվող ամենամեծ և ամենափոքր թվերի տարբերությունը (միևնույն թվի գրության մեջ ոչ մի թվանշան չպետք է կրկնվի):
Պատ.`………………
Դի´ր թվաբանական գործողության նշանները ( +, -, ·, : ) այնպես, որ վերականգնվի հավասարությունը:
2
60 260 120= 400
Հաշվի´ր (2544 − 32 · 15) − 5050 : 25 արտահայտության արժեքը:
Պատ.`………………
Կռահի´ր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրո´ւ ևս մեկ թիվ:
1, 4, 5, 9, 14, .........:
Պատ.`………………
16-17-րդ առաջադրանքներից հետո նշված տեղում մանրամասն ու հիմնա-վորված ներկայացրո՛ւ առաջադրանքների լուծման ամբողջ ընթացքը:
Ուղղանկյունաձև հողամասի երկարությունը 210 մ է, իսկ լայնությունը կազմում է երկարության

մասը: Հաշվի´ր այդ հողամասի մակերեսը:
Պատ.`………………
480կմ հեռավորության վրա գտնվող երկու քաղաքներից միաժամանակ իրար ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա և հանդիպեցին 3 ժամ հետո: Առաջինը գնում էր 60կմ/ժ արագությամբ: Որոշի´ր երկրորդ մեքենայի արագությունը:
Պատ.`………………