ԹԵՍՏ 4
Շրջանի մեջ վերցրու 1-10-րդ առաջադրանքների ճիշտ պատասխանները:
Գտի´ր այն թիվը, որի գրությունը համապատասխանում է հինգ հազար յոթ հարյուր երկու թվին:
1) 5207
2) 5027
3) 5072
4) 5702
Ընտրի´ր այն թիվը, որը 1350-ից փոքր է 18-ով:
1) 75
2) 1368
3) 1332
4) 24300
Քանի՞ տասնյակ կա 4327 թվի մեջ:
1) 2
2) 4
3) 43
4) 432
Ընտրի´ր այն թվանշանը, որը աստղանիշի փոխարեն տեղադրման դեպքում ստացված թվերը դասավորված կլինեն աճման կարգով. 2 *8, 243, *12:
1) 4
2) 3
3) 2
4) 1
Ընտրի´ր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն` կստանաս անհավասարություն. 3ժ 58ր 3ժ *6ր
1) 8
2) 7
3) 6
4) 5
Ընտրի´ր այն պատասխանը, որն արտահայտում է
2օր 12 ժամը ժամերով:
1) 60ժ
2) 212ժ
3) 36ժ
4) 24ժ
Քառակուսու պարագիծը 292 սմ է:Գտի´ր քառակուսու կողմի երկարությունը:
1) 53 սմ
2) 73 սմ
3) 146 սմ
4) 1168 սմ
Նշի´ր այն գծապատկերը, որի

մասը ներկված է:
1) 2) 3) 4)
Ո՞ր դատողությունն է
ճշմարիտ.
1) Նվազելին կստանաս, եթե հանելիից հանես տարբերությունը:
2) Գումարելիներից մեկը մեծացնելիս, իսկ մյուսը փոքրացնելիս միևնույն միավորով, գումարը չի փոխվում:
3) 0-ից տարբեր երկու հավասար թվերի քանորդը հավասար է 0-ի:
4) Թիվը 10-ով բազմապատկելիս բավական է այդ թվի գրության վերջից երկու 0 ավելացնել:
Կտրեցին 18մետր երկարությամբ մետաղալարի

մասը: Քանի՞ մետր մետաղալար մնաց:
1) 108մ
2) 14մ
3) 12մ
4) 2մ
11-15-րդ առաջադրանքների ճիշտ պատասխանը գրի´ր յուրաքանչյուր առաջադրանքից հետո նշված տեղում:
Տրամագրի միջոցով տրված է օրվա տարբեր ժամերին օդի ջերմաստիճանը: Օգտվելով տրամագրում բերված տվյալներից՝ հաշվի´ր, օրվա ընթացքում գրանցված
ամենաբարձր և ամենացածր ջերմաստիճանների տարբերությունը:
Պատ.`………………
Հաշվի´ր ամենամեծ զույգ քառանիշ և ամենափոքր կենտ եռանիշ թվերի տարբերությունը:
Պատ.`………………
Դի´ր թվաբանական գործողության նշանները ( +, -, ·, : ) այնպես, որ վերականգնվի հավասարությունը:
30 18 60= 600
Հաշվի´ր 3 · (336 : 7) − 12 · (130 − 118) արտահայտության արժեքը:
Պատ.`………………
Կռահի´ր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրո´ւ ևս մեկ թիվ:
78, 71, 64, 57, .........:
Պատ.`………………
16-17-րդ առաջադրանքներից հետո նշված տեղում մանրամասն ու հիմնավորված ներկայացրո´ւ առաջադրանքների լուծման ամբողջ ընթացքը:
Ուղղանկյան լայնությունը կազմում է երկարության

մասը: Հաշվի´ր այդ ուղղանկյան մակերեսը` իմանալով, որ նրա երկարությունը 25 սմ է:
Պատ.`………………
Միմյանցից 450կմ հեռավորությամբ երկու վայրերից միաժամանակ իրար ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա և հանդիպեցին 3 ժ հետո: Դրանցից մեկի արագությունը 80կմ/ժ էր: Հաշվի´ր մյուսի արագությունը:
Պատ.`…………….