СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

պատմվածքը

Внимание! Все тесты в этом разделе разработаны пользователями сайта для собственного использования. Администрация сайта не проверяет возможные ошибки, которые могут встретиться в тестах.
Նար-Դոսի պատմվածքի ամփոփում ՆՊԱՏԱԿՆԵՐԸ` 1. Գրական երկը ընթերցելու, դրա հիմնական միտքը ընկալելու կարողության զարգացում: 2. Պատմվածքի բովանդակության իմացություն և գործողությունների զարգացման ընթացքը վերարտադրելու կարողության զարգացում: 3. Կերպարների բնավորության բացահայտում, նրանց գործողությունների, հոգեբանական շարժառիթների ընկալում և մեկնաբանություն: 4. Արտահայտչամիջոցները գտնելու և տարբերակելու կարողության զարգացում: 5. Պատկերավոր արտահայտչամիջոցների դուրսգրում և աղյուսակների կազմում: Ուսումնական նյութեր`դասագիրք, կպչուն թերթիկներ, նկարներ, գունավոր մարկերներ, պաստառ` Նար-Դոսին նվիրված, քարտեր, համակարգիչ` power point ծրագրով կազմած հարցերով, ստեղծագործությունների ծառ: Կիրառվող մեթոդներ` պրիզմա, երեք աստղիկ և մեկ դրոշակ, T-աձև աղյուսակ, Վենի դիագրամ: Խթանման փուլ 1.Ո՞րն է դասի թեման: 2.Ո՞վ է պատմվածքի հեղինակը: 3.Որտե՞ղ և ո՞ր թվականին է ծնվել Նար–Դոսը: Կառուցել պրիզմա սկզբնաբառով: 4.Ի՞նչ գիտեք Թիֆլիսի մասին: Ի՞նչ հայտնի թիֆլիսահայերի գիտեք: 5.Ի՞նչ կրթություն է ստացել Նար-Դոսը: Հուշեր նրա ուսումնառության տարիների մասին: 6.Ո՞վ է եղել նրա բախտակից ընկերը: Ցուցադրել նկարը: 7.Նար –Դոսի գրական և հասարակական գործունեությունը: 8.Ներկայացնել Նար-Դոսի ստեղծագործությունների ընդհանուր բնութագիրը: 9.Ստեղծագործությունների ծառի վրա կպչուն թերթիկներով փակցնել Նար–Դոսի վեպերի, պատմվածքների, նովելների, բանաստեղծությունների վերնագրերը: 10.Արտասանել Նար-Դոսի բանաստեղծություններից որևիցե մեկը: Իմաստի ընկալման փուլ 1.Դեպքերն ու իրադարձությունները որտե՞ղ են ծավալվում հատվածում: 2.Ի՞նչ գիտեք Վենեցիայի մասին: 3.Ի՞նչ երաժշտական գործիք էր նվագում Անտոնիոն : 4.Ինչպիսի՞ երաժշտական գործիք է ջութակը: Ի՞նչ գիտեք այդ գործիքի մասին: Հանձնարարել աշակերտներին պատմել դասը: Պատմելու ընթացքում ընդմիջել և մի քանի հատվածներ ներկայացնել բեմադրության տեսքով: Պատմվածքը ներկայացնելուց հետո -ի և -ի հերոսներին ներկայացնել աշակերտների դատին: Հարցեր ուղղել նրանց, կամ քննադատել, կամ էլ արդարացնել, հարկ եղած դեպքում տալ խորհուրդներ: Tաձև աղյուսակի միջոցով ներկայացնել երկու հերոսներին` նկարագրել և բնութագրել նրանց: Անցկացնել քվեարկություն -ի և -ի միջև: Դասարանը նախապես բաժանվել է խմբերի: Խմբի ավագները ներկայացնում են իրենց խմբի անունը և անդամներին: Տալ խմբերին կատարել քարտային աշխատանք: ԿՇՌԱԴԱՏՄԱՆ ՓՈՒԼ Կշռադատման փուլում ստուգել խմբերի կատարած աշխատանքները, կատարել համապատասխան ուղղումներ: Գնահատել խմբերի աշխատանքները: Կիրառել 3աստղիկ 1 դրոշակ մեթոդը: Առանձնացնել պատմվածքի քեզ դուր եկած պահը: Առանձնացնել պատմվածքի կարևոր պահը: Ձևակերպել մեկ ցանկություն: Ասել ասույթներ և աֆորիզմներ, որոնք առնչություն ունենան պատմվածքի բովանդակության հետ: I ԽՈՒՄԲ 1.Պատմվածքի մասի սկզբի հատվածից դուրս գրել այն մակդիրներն ու համեմատությունները, որոնց օգտագործմամբ հեղինակը ներկայացնում է Ջուլիետայի գեղեցկությունը: 2.Ինչո՞ւ -ի հերոսը չի կարողանում իրագործել իր մտածած վրեժը: 3.Քեզ հավանակա՞ն է թվում հերոսի կործանման պատճառը: 4.Եթե դու լինեիր -ի փոխարեն, ինչպե՞ս կվարվեիր: 5.Պատմվածքի քեզ դուր եկած հատվածը նկարիր: II ԽՈՒՄԲ 1.Անտոնիոն խնամքով պահել ու մինչև կյանքի վերջը պահելու է Ջուլետտայի նվաստացնող գրությունը:Ինչու:Ինչ դեր է կատարել այդ երկտողը երաժշտի կյանքում, դուք հավատում եք դրան: 2.գրել հետևյալ բառերի բացատրությունները և կազմել նախադասություններ: Մոգական, գամվել, վարանել, դյութիչ: 3.Գրել աքրոստիկոս վերնագրով: 4.Եթե դու լինեիր Անտոնիոյի փոխարեն կներեիր Ջուլետտային: 5.Պատմվածքի քեզ դուր եկած հատվածը նկարիր; III ԽՈՒՄԲ 1.Բնագրից դուրս գրել այն հատվածները, որտեղ հեղինակն իր կողմից է ներկայացնում կամ Ջուլիետայի հետ երկխոսությունների միջոցով է ցույց տալիս աղքատ երաժշտի հպարտությունն ու մարդկային բարձր արժանապատվությունը, նրա բնածին հանճարը: 2. Վենի դիագրամի միջոցով ներկայացնել -ի հերոսուհուն և Ջուլիետային: 3.Ի՞նչն օգնեց Անտոնիոյին անընդհատ վեր բարձրանալ և դրանով լուծել իր վրեժը ստացած վիրավորանքի համար:Դուք հավանական համարում եք դա: 4. Գրել հետևյալ բառերի բացատրությունները և կազմել նախադասություններ: Նյուանս, պրպտել, անապաստան, անդրի: 5.Պատմվածքի քեզ դուր եկած հատվածը նկարիր: IV ԽՈՒՄԲ 1.Եթե դուք լինեիք հերոսներից մեկի փոխարեն կներեի՞ք հերոսուհիներին: 2.Վերև և ներքև ասելով ի՞նչ եք հասկանում: 3.Գրել աքրոստիկոս վերնագրով: 4.Օգտագործելով պատմվածքի մակդիրներն ու համեմատությունները` փորձիր փոքրիկ բանաստեղծություն գրել քո իրական կամ երևակայական սիրած աղջկա մասին: 5. Պատմվածքի քեզ դուր եկած հատվածը նկարիր: V ԽՈՒՄԲ 1.Պատմվածքի հատվածի հինգ մասերի համար առանձին վերնագրեր գրիր: 2.Եթե դու լինեիր պատմվածքի հեղինակը, ի՞նչը կփոխեիք նրա բովանդակության մեջ: Շարադրե՛ք: 3. Գրել հետևյալ բառերի բացատրությունները և կազմել նախադասություններ: Տրագեդիա, սապատավոր, պալացցո, լակոնական,: 4.Պատմվածքն իր բովանդակությամբ ի՞նչ ստեղծագործություն է ձեզ հիշեցնում:Այդ երկուսն ի՞նչ նմանություններ և տարբերություններ ունեն: Համեմատե՛ք: T-աձև աղյուսակ: 5. Պատմվածքի քեզ դուր եկած հատվածը նկարիր:

Список вопросов теста

Вопрос 1

Որն է Նար-Դոսի իսկական անուն-ազգանունը:

Варианты ответов
  • Միքայել տեր-Գրիգորյան
  • Միքայել Հովհաննիսյան
  • Միքայել Քոթանջյան
Вопрос 2

<<Ես և նա>> պատմվածքի հերոսներից է` 

Варианты ответов
  • Լուիզա
  • Ջուլիետա
  • Ստեֆանիո
Сохранить у себя: