СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Աբստրակտ մտածողությունը

Нажмите, чтобы узнать подробности

Աբստրակտ մտածողությունը մտածողության տեսակ է, որի ժամանակ մարդը կտրվում է նյութական իրականությունից և նկատում ոչ ակնհայտ մանրամասներ, իրավիճակն ուսումնասիրում այն անկյունից, որն առաջին հայացքից նկատելի չէ և դրա վրա հենվելով կատարում եզրահանգումներ։

Աբստրակտ մտածողությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր ձև է դրսևորվում, սակայն միշտ էլ հնարավոր է այն զարգացնել, հատկապես վաղ տարիքում։

Իսկ ինչո՞ւ է կարևոր վաղ տարիքում զարգացնել աբստրակտ մտածողությունը։

Աբստրակտ մտածողության զարգացումը ճիշտ ժամանակին կարող է վճռորոշ լինել երեխայի ապագայի հարցում․ դրանից է կախված, թե ինչպիսին կլինի երեխան և ինչ ուղի կընտրի։

Այն թույլ է տալիս իրավիճակին նայել տարբեր անկյուններից, նկատել մանրուքներ, որոնք առաջին հայացքից ակնհայտ չեն, վերլուծել, գտնել ոչ թե մեկ, այլ մի քանի լուծում և ընտրել լավագույնը։

Պատկերացնո՞ւմ եք՝ ինչքա՜ն կփոխվեր մեր կյանքը, եթե վաղ տարիքից կարողանայինք ճիշտ ընտրություններ կատարել և հնարավորինս քիչ սխալվել։

Եթե հետևեք երեխաներին, ապա կնկատեք, որ նրանք հաճախ ընկղմվում են իրենց կողմից ստեղծված աշխարհի մեջ։ Այդ խաղերը, զրույցներն ու հորինված պատմությունները արդեն իսկ աբստրակտ մտածողության դրսևորում են, առանց որի երեխան չի կարող հարմոնիկ զարգանալ։

Ինչպե՞ս զարգացնել երեխայի աբստրակտ մտածողությունը։

Մտածել, վերլուծել, կշռադատել, արտահայտել կարծիք․․․

Գոյություն ունեն բազմաթիվ վարժանքներ և խաղեր, որոնց արդյունքում զարգանում է ոչ միայն երեխայի, այլև ծնողի (մեծահասակի, այն մարդու, ով կխաղա երեխայի հետ) աբստրակտ մտածողությունը։ Ստորև կթվարկեմ դրանցից մի քանիսը։

1․ Նմանակումների խաղ՝ Սա պարզագույն հնար է, որը կարող եք խաղալ առօրյայում։ Խաղալու համար պետք է երեխային ցույց տաք որևէ առարկա և հարցնեք, թե ինչի է այն նման, օրինակ, հարցրեք, թե ինչի է նման ամպը, կանաչ ավտոմեքենան, որը դուք նկատեցիք դրսում, ի՞նչ տեսք կունենա այն թռչունը, որի ձայնը լսում եք և այլն։ Այս խաղը մի քանի շաբաթ խաղալուց հետո կնկատեք, որ երեխան ավելի լավ է սկսել պատկերացնել շրջակա աշխարհը։

2․ Ստվերների թատրոն՝ Վառվող լամպի մոտ տեղավորվեք այնպես, որ ձեր ստվերն ընկնի հանդիպակաց պատին։ Ձեռքերով տարբեր կերպարներ ստացեք, որոնց ստվերը կարտացոլվի պատին (https://www.youtube.com/watch?v=Kz8wP2RYy64)։ Հարցրեք երեխային, թե ինչ է տեսնում, պատմություններ հորինեք այդ կերպարի շուրջ։ Կարող եք նաև թղթից կտրված պատկերների ստվերներն օգտագործել։

3․ Խաղ քարտեզների միջոցով՝ Տարբեր իրեր պահեք տան սենյակներում, ապա քարտեզ նկարեք, որի միջոցով երեխան կգտնի թաքցված իրը։ Նշեք, որ քարտեզը ցույց է տալիս տան իրական սենյակներն ու առարկաները։ Սենյակների քարտեզներ (հատակագիծ) կարող եք պատրաստել երեխայի հետ։

4․ Կառուցումներ՝ օգտագործեք ամենատարբեր ձևեր ունեցող տարատեսակ առարկաներ, դասավորեք դրանք այնպես, որ ստացվեն զանազան առարկաներ, տուն, մեքենա, ինքնաթիռ, տիեզերանավ և այլն։ Կարող եք քննարկել, թե ինչ տեսարժան վայր կամ արձան եք տեսել զբոսանքի ժամանակ, և տարբեր առարկաներով կառուցեք նմանատիպ վայր։

5․ Խմբավորումներ՝ Կազմեք տարբեր առարկաների խմբեր ըստ որևէ սկզբունքի, կատեգորիայի, պարզաբանելով, թե ինչու են այդ առարկաները մի խմբում, ինչն է նրանց միավորում, ինչով են նման տվյալ խմբի առարկաներն իրար և միաժամանակ ինչով են տարբեր։

6․ Զրույցներ՝ Հաճախ զրուցեք երեխաների հետ։ Տվեք այնպիսի հարցեր, որոնց պատասխանը դուք էլ չգիտեք, հարցրեք կարծիքը, ցանկությունը, երազանքը, թող հիմնավորի, թե ինչու է այդպես մտածում։ Դա հնարավորություն կտա երեխաներին, որ մտածեն ոչ ստանդարտ իրավիճակների մասին, և նրանց ներսում ակամայից կառաջանան հարցեր, իսկ դրանց պատասխանը գտնելու ճանապարհը և մտորումներն արդեն իենց դերը կունենան աբստրակտ մտածողության զարգացման գործում։

Հաճախ տարբեր իրավիճակներում հայտնվելը կարևոր դեր է ունենում երեխայի կյանքում, նա գտնում է ավելի շատ լուծումներ և պատասխաններ, ընդլայնում մտահորիզոնը, կարողանում իրավիճակին նայել տարբեր անկյուններից։

Աբստրակտ մտածողության զարգացումը ճիշտ ժամանակին կարող է վճռորոշ լինել երեխայի ապագայի հարցում․ դրանից է կախված, թե ինչպիսին կլինի երեխան և ինչ ուղի կընտրի։

11.05.2020 19:00