СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ
Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно
Скидки до 50 % на комплекты
только до
Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой
Организационный момент
Проверка знаний
Объяснение материала
Закрепление изученного
Итоги урока
Համագործակցային մանկավարժության նպատակն այնպիսի մեթոդների կիրառումն է, որոնք ուսման գործընթացը վերածում են սոցիալական շփման։ Հիմնական իմաստն աշակերտների՝ որպես գործընկերների խմբի համագործակցությունն է: Գոյություն ունեն համագործակցային կրթության և ուսուցման բազմաթիվ մեթոդներ (նախագծերի մեթոդը, քննարկումը, խնդիրների լուծման վրա հիմնված և դիտարկման միջոցով իրականացվող ուսումը և այլն)։ Այս մեթոդներից յուրաքանչյուրի համար գոյություն ունեն համատեղ աշխատանքի տարատեսակ եղանակներ, վարժություններ և առաջարկություններ։ Համագործակցային մեկ ճիշտ մեթոդ գոյություն չունի, սակայն կա համագործակցային մի քանի եղանակ, և ավելին՝ ներկայումս գոյություն ունեն հարյուրավոր վարժություններ և կազմակերպման եղանակներ։ Հետևաբար, ուսուցիչները կարող են այս կամ այն մեթոդը որդեգրելու փոխարեն ընտրել տվյալ մանկավարժական իրավիճակին համապատասխանող լուծում, իսկ այլ իրավիճակում՝ կիրառել այլ լուծումներ։ Համագործակցային ուսուցման տեխնոլոգիա ⦁ անձի զարգացում և անհատականության ձևավորում. ⦁ հոգեբանական և ֆիզիկական առողջության ապահովում. ⦁ սթրեսի հաղթահարում. ⦁ առողջ փոխհարաբերությունների դրսևորում:
Համագործակցային ուսուցման տարրերը ⦁ դրական փոխկախվածության ապահովում. ⦁ դեմ առ դեմ փոխազդեցություն. ⦁ անհատական հաշվետվություն և պատասխանա տվություն. ⦁ միջանձնային կամ փոքր խմբերով աշխատանքի հմտություններ. ⦁ խմբային գործընթացի մշակում. ⦁ փոխներգործուն կամ ինտերակտիվ առաջադրան քի կատարում:
⦁ Համագործակցային տեխնոլո գիայում կիրառվող մեթոդները և հնարները ⦁ Թիմային առաջադիմություն ⦁ Խճանկար ⦁ Պատկերասրահում ⦁ Խմբային հետազոտություն Խնդիրների լուծման վրա հիմնված ուսումը Բացի գիտելիք փոխանցելուց, այս եղանակը նպատակ է հետապնդում զարգացնել աշակերտի՝ խնդիրներ լուծելու և համագործակցելու կարողությունները: Խնդիրների լուծման վրա հիմնված ուսման դեպքում աշակերտը պետք է ինքնուրույն հետազոտություն իրականացնի, կարողանա ըմբռնել խնդրի էությունը, ինչպես նաև ունենա ՏՏ ոլորտում որոշ գիտելիքներ. ուսման այս մեթոդի նպատակներից է նաև նշված կարողությունների զարգացումը։ Այս դեպքում ուսուցիչը կատարում է համակարգողի կամ խորհրդատուի դեր։ Խնդիրների լուծման վրա հիմնված ուսուցումն աշակերտներին սովորեցնում է, թե ինչպես է պետք սովորել։ Աշակերտները սովորում են խմբի անդամների հետ համագործակցությամբ՝ լուծումներ գտնելով իրական կյանքից վերցված խնդիրների համար։ Միաժամանակ նրանք սովորում են, թե ինչպես առավելագույնս արդյունավետ համակարգեն իրենց ուսման գործընթացը։ Այս մեթոդի հիմնական իմաստն այն է, որ աշակերտի կարողություններն օգտագործվում են ոչ թե պատրաստի գիտելիք տրամադրելու, այլ գիտելիք քաղելու նպատակով։ Այն դասարաններում, որտեղ աշակերտներն այս մեթոդն են կիրառում, նրանք հասկանում են, թե ինչպես է ուսումը դառնում գիտելիքի որոնման գործընթաց։ Աշակերտների մոտ ձևավորվում է քննադատական մտածելակերպ, որն իրենց հնարավորություն է տալիս ձեռք բերվող տեղեկությունները փոխկապակցել այն նպատակի հետ, որի իրականացման համար կարող են օգտագործվել այդ տեղեկությունները: Խնդիրների լուծման և ուսման գործընթացի հաջողությունը կախված է աշակերտների դպրոցական և արտադպրոցական արդյունավետ աշխատանքից։ Առաջադրանքների խմբային կատարումը խնայում է ժամանակը և զարգացնում է խմբի անդամների շփման և բանավոր խոսքի կարողությունները։ Խնդիրների լուծման վրա հիմնված ուսումը նորարարական մեթոդ է, որի դեպքում օգտագործվում են նոր նյութը լուծում պահանջող խնդրի տեսքով ներկայացման մանկավարժական կառուցողական մեթոդներ։ Այս մեթոդի կիրառման հիմնական քայլերն են՝ ա) առաջադրանքի սահմանումը, բ) տեղեկությունների որոնման տարատեսակ ռազմավարությունները, գ) տվյալներ և տեղեկություններ ստանալու մատչելիությունը (որտեղ), դ) տեղեկությունների օգտագործումը և խնդիրների լուծումը, ե) սինթեզը, զ) գնահատումը: Համագործակցային քննարկում Համագործակցային քննարկումը աշակերտների հաղորդակցման և ճարտասանական կարողությունները զարգացնելու լավ եղանակ է։ Քննարկման ընթացքում բոլոր մասնակիցները հնարավորություն ունեն խոսելու (պայմանով, որ սահմանված կանոնները պահպանվում են)։
Այս եղանակի փուլերն են՝ ա) քննարկումը վարողն առարկայի վերաբերյալ հակասական հայտարարություններ է անում։Այդ հայտարարությունները փակցված են սենյակի տարբեր մասերում. բ) յուրաքանչյուր աշակերտ, ըստ իր կարծիքի/ընկալման, կանգնում է այդ հայտարարություններից մեկի մոտ. գ) քննարկման համար խմբեր ձևավորելուց հետո վարողը ժամանակ է սահմանում հնչեցված հայտարարությանը կողմ փաստարկները ներկայացնելու համար. դ) փաստարկները պատրաստելուց հետո յուրաքանչյուր խումբ ընտրում է իր խոսնակին. ե) խոսնակները նստում են սեղանի շուրջ և ստանում այսպես կոչված «քննարկման խաղանիշեր» (3-6 հատ՝ կախված քննարկման համար սահմանված ժամանակահատվածից և մասնակիցների թվից): զ) խմբի անդամները շարվում են իրենց խոսնակի հետևից և նույնպես խաղանիշեր են ստանում: Խաղանիշերն օգտագործվում են հետևում կանգնած աշակերտներին քննարկման մեջ ներգրավվելու նպատակով: Որպես այլընտրանք, խմբի անդամներն իրենց խաղանիշերը կարող են տալ իրենց խոսնակին, եթե վերջինս սպառել է իր բոլոր խաղանիշերը, սակայն դեռևս ներկայացնելու փաստարկներ ունի. է) Իր փաստարկներից յուրաքանչյուրը ներկայացնելիս խոսնակն իր խաղանիշերից մեկը դնում է սեղանի կենտրոնում։ Խաղանիշերը որոշում են ելույթների թիվը։ Մեկ փաստարկի գինը մեկ խաղանիշ է։ Այս եղանակն օգտագործելով՝ ուսուցիչը ոչ միայն կառավարում է քննարկման ժամանակը, այլև աշակերտներին սովորեցնում է իրենց փաստարկները ձևակերպել հստակ և հակիրճ։ Դերախաղը՝ որպես ուսուցման եղանակ Ստեղծագործական դերախաղը գիտելիքն անձնավորելու փորձ է։ Որպես հիմնական հասկացություններ հանդես են գալիս դերը և նույնացումը։ Դա նշանակում է, որ աշակերտները դեր են խաղում՝ փորձելով պատկերացնել, թե ինչ կանեին տվյալ դերում կամ իրավիճակում հայտնվելու դեպքում։ Կախված առաջադրանքից՝ նրանք կարող են մարմնավորել հենց իրենց՝ որոշակի իրավիճակում, կամ էլ որոշակի բնութագիր ունեցող։ Բայց նույնիսկ վերջին դեպքում աշակերտի անձը փոխազդեցության մեջ է մտնում իր կողմից մարմնավորվող կերպարի հետ։ Ահա թե ինչպես, իդեալական դեպքում, նրանք կարող են հասկանալ խնդիրը սեփական փորձառության միջոցով։ Տարբեր իրավիճակային վարժությունների համար անհրաժեշտ է ցուցաբերել էմպատիայի տարբեր աստիճաններ։ Օրինակ՝ ա) էմպատիան բարելավելուն ուղղված պարզ վարժություններ, բ) դիլեմաներ, որոշումների կայացում, գ) համատեղ որոշումներ, դ) ներկայացման պատրաստում, ե) հայտնի պատմությունների ներկայացում դերախաղի միջոցով, զ) իրավիճակային խաղեր, է) ուսումնավարժանք, ը) լուսանկարների պաստառ/հավաքածու, թ) դատախաղ, ժ) բանավեճ։